• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը
Հասարակություն
19:0207 Դեկ, 2023

Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և գործողությունների պլանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր առաջնահերթություններից է: «Հենց այդ շարունակական քաղաքականության հետևանք է, որ այս տարի արդեն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մեր մարզիկները նվաճել են 432 մեդալ, որը շուրջ 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային 307 մեդալը»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այս պահին ընթացքի մեջ է ավելի քան 10 մարզական օբյեկտների շինարարություն, հիմնանորոգում, նախագծում:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ յուրաքանչյուր խոշորացված համայնքում նախատեսվում է ունենալ տիպային մարզական կառույց՝ լողավազանի, խաղային մարզաձևերի և այլ հնարավորություններով: Ժաննա Անդրեասյանը հայտնել է նաև, որ եկող տարվա համար արդեն նախատեսված է նման կառույցների նախագծումը Եղեգնաձորում և Բերդում:

«Մեծ աշխատանք է տարվելու հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության հանդեպ դրական դիրքորոշում ձևավորելու, սպորտով զբաղվելը խրախուսելու համար: Նախատեսում ենք, որ պետք է առնվազն կրկնապատկվի մասնակցության ցուցանիշը մասսայական մարզական միջոցառումներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ եկող տարի կձևափոխվեն «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը. սեղանի թենիսի և հեծանվավազքի մրցաշարերը կդառնան դպրոցական, կավելանա նաև նոր մրցաշար՝ խճուղային հեծանվավազք՝ բազմօրյա ռեժիմով:

Առանձին աշխատանք է տարվելու ժամանակակից գիտամեթոդական, վերականգնողական կենտրոնի ձևավորման, սպորտային բժշկության և սպորտային գիտության զարգացման ուղղությամբ:

Նախարարի դիտարկմամբ՝ ոլորտում առանձին խնդիր է հաշվետվողականությունը: Վերանայվելու և հստակեցվելու են, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, լիազոր մարմնի, ֆեդերացիաների, Օլիմպիական կոմիտեի և մարզական կազմակերպությունների հարաբերությունները: Ներդրվելու է տեղեկատվական կառավարման համակարգ, աշխատանք է տարվելու մասնավոր ոլորտի ներգրավվածության մեծացման մասով, այդ թվում՝ կառավարման գործընթացները պատվիրակելու միջոցով: Կմշակվեն առանձին մարզաձևերի զարգացման ծրագրեր, ինչպես՝ ֆուտբոլը, շախմատը, բասկետբոլը, ձմեռային մարզաձևերը:

«Ռազմավարության կարևոր ուղղություններից է ոլորտում կարողությունների զարգացումը՝ մարզիչների և մրցավարների որակավորման աստիճանական ստանդարտների, արդի պահանջներին համապատասխան վերապատրաստումների համակարգի ներդրման և այլ ուղղություններով: Շարունակելու են գործել նվաճումներ ունեցող մարզիկների, նրանց մարզիչների խրախուսման գործիքները, որը թե՛ միանվագ, թե՛ ամսական կտրվածքով դրամական շոշափելի աջակցություն է: Ունենք նույնիսկ ամսական մեկ միլիոն դրամից ավելի դրամական խրախուսում ստացող մարզիկներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը կարևորել է մարզիչների աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը կամավոր ատեստավորման ներդրման միջոցով, որն այս տարի իրականացվել է 4 մարզաձևի համար, սակայն եկող տարի կընդլայնվի՝ ընգրկելով մեծ թվով մարզաձևեր:

Ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու միջազգայնացմանը, որը դրսևորվելու է թե՛ դոպինգի կիրառման դեմ պայքարի իրավական մեխանիզմների կատարելագործման, թե՛ անվտանգության ժամանակակից համակարգերի ստեղծման միջոցով:

Ռազմավարության առանձին և կարևոր ուղղություն է Հայաստանի Հանրապետությունում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը: ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ և արդեն իսկ հանգեցրել է միջազգային սպորտային քարտեզի վրա Հայաստանի դիրքի ամրապնդմանը: «Այս տարի արդեն մի քանի մրցաշար անցկացվել է, հաստատվել են մրցաշարեր անցկացնելու մասին նոր հայտեր, մի քանի հայտեր էլ, ինչպես Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացման հայտը, քննարկման փուլում են», - հավելել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ռազմավարությունը մանրամասն քննարկվել է շահառու խմբերի հետ և արտացոլում է ոլորտում առկա խնդիրների լուծումն ու Կառավարության հետևողական ջանքերն այդ ուղղությամբ. ռազմավարությունն այդ քայլերը կդարձնի ավելի ինստիտուցիոնալ ու տեսանելի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել է ռազմավարության ընդունումը՝ ընդգծելով, որ Հայաստանում աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացումը լրացուցիչ լիցք և խթան է հանդիսանում մարզիկների համար, և այդ պրակտիկան պետք է շարունակել: Վարչապետը ԿԳՄՍ նախարարին խնդրել է ներկայացնել վիճակագրություն, թե 2018 թվականից ինչպիսի դինամիկա կա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում վաստակած մեդալների և դրանց շրջանակում ոսկե մեդալների չափաբաժնի, ինչպես նաև սպորտում կանանց ներգրավվածության և ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ:

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ֆինանսավորման բարելավման ուղղությամբ էական փոփոխություններ կան. 2018 թվականին ոլորտին հատկացվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ընդ որում՝ այն վերաբերել է թե՛ մեծ նվաճումների և թե՛ մասսայական սպորտի բնագավառներին. «Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ դրանում ներառված չի եղել որևէ կապիտալ ծախս: 2019 թվականին արդեն ավելի քան 60 տոկոսով ավելացրել ենք սպորտի ֆինանսավորումը՝ հատկացնելով ավելի քան 10,2 մլրդ դրամ և այսպիսով ավելի քան քառապատկելով 2018-ին հատկացված բյուջեն: Ընդ որում՝ էական ծախսեր են հատկացվել նաև կապիտալ ներդրումների համար: 2023 թվականին ոլորտին հատկացվել է 10.288 մլրդ դրամ, 2024-ի հայտում ֆինանսավորումը մի փոքր նվազում է՝ 6.656 մլրդ դրամ. սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընթացիկ 2023 թ-ին մեր երկրում անցկացրել ենք մի շարք խոշոր միջազգային մրցաշարեր, որոնց կազմակերպման համար զգալի միջոցներ են ներդրվել: 2024-ին նման միջոցառումներ չեն նախատեսված։ Հաջորդ տարին օլիմպիական է, և սպորտային աշխարհի ուշադրությունն ուղղված է լինելու Փարիզի խաղերին. մեր հիմնական ջանքերը ևս ուղղվելու են դրան»,-նշել է նախարարը: Նրա խոսքով՝ մասսայական սպորտին 2018-ին հատկացվել էր ընդամենը 211,9 մլն դրամ, իսկ արդեն 2024-ին՝ 2,6 մրդ դրամ, որն ուղղված է հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խրախուսմանը:

Անդրադառնալով մեդալների հարցին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2018-ին ՀՀ մարզիկները նվաճել են 203 մեդալ, որոնցից 53-ը՝ աշխարհի, 150-ը՝ Եվրոպայի առաջնություններում: 2019-ին արձանագրվել է աճ՝ 222 մեդալ: Քովիդի համավարակով պայմանավորված՝ նախարարը չի անդրադարձել հաջորդ տարիներին՝ ներկայացնելով 2023 թվականի ռեկորդային ցուցանիշը՝ 307 մեդալ, որը 2019-ի համեմատ արձանագրել է ավելի քան 30 տոկոս աճ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս տարի արդեն ունենք ռեկորդային՝ 432 մեդալ, և մինչև տարեվերջ դեռ նոր մեդալների ակնկալիքներ կան: Նրա խոսքով՝ ոսկու և մյուս մեդալների համամասնությունն այսպիսին է՝ ոսկե մեդալները 27-30 տոկոսի սահմաններում են, և այս ցուցանիշը փոքր փոփոխություններով պահպանվել է այս տարիների ընթացքում: Մեդալների 70-72 տոկոսն արձանագրվել է Եվրոպայի, իսկ մնացածը՝ աշխարհի առաջնություններում:

Անդրադառնալով սպորտում կանանց ներգրավվածությանը՝ նախարարը տեղեկացրել է՝ 2018-ին 203 մեդալից կանայք նվաճել են ընդամենը 6-ը /2,9 տոկոս/: Տարիների ընթացքում այդ թիվն աճել է. այս տարի արդեն 432 մեդալից 25-ը կանայք են նվաճել /5,7 տոկոս/, այսինքն՝ այդ առումով ևս դրական դինամիկա կա:

Վարչապետը փաստել է՝ 2018-ի համեմատ եռապատկվել է սպորտին հատկացված ֆինանսավորումը՝ միջազգային միջոցառումները հանած,  տասնապատկվել են մասսայական սպորտի գումարները և ավելի քան կրկնապատկվել՝ մեդալների թիվը: Վարչապետը ռազմավարության մեջ հատկապես կարևորել է երկու ուղղություն՝ սպորտում կանանց ներգրավվածությունը  և մարզերում ենթակառուցվածքների զարգացումը: Վարչապետն ընդգծել է նաև խոշոր հատկացումների ֆոնին ֆեդերացիաների կողմից հաշվետվողականության, թափանցիկության և որակի ապահովման խնդիրները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, ինչպես նաև դպրոցների՝ վերակառուցված և նորակառույց 23 մարզադահլիճներ:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • 2023-ին ՀՀ-ն գերազանցել է անգամ ռեկորդային տարվա ցուցանիշը. մարզական ձեռքբերումներ և ռազմավարություն 22:4004 Դեկ, 2023 2023-ին ՀՀ-ն գերազանցել է անգամ ռեկորդային տարվա ցուցանիշը. մարզական ձեռքբերումներ և ռազմավարություն Քաղաքականություն
  • Պետությունը խստացնում է հակակոռուպցիոն պայքարը. հաստատվել է 2023-26 թթ. ռազմավարությունը 15:3611 Նմբ, 2023 Պետությունը խստացնում է հակակոռուպցիոն պայքարը. հաստատվել է 2023-26 թթ. ռազմավարությունը Իրավունք
  • Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը 15:5109 Նմբ, 2023 Կառավարությունը հաստատել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությունը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015