• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ. Փաշինյան
Քաղաքականություն
14:4406 Դեկ, 2023

Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում, մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգարժան պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման նախորդ փուլերում անդրադարձել եմ մի շարք ռազմավարական ուղղություններով տեղի ունեցող զարգացումներին: Այսօր ուզում եմ անդրադառնալ արդարադատությանը, որի ռազմավարական նշանակությունը նույնպես հնարավոր չէ գերագնահատել:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Պետք է ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է՝ դրանք իրականացված չեն առնվազն լիարժեք:

Բայց ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այդ ակնկալիքներն իրականացված չեն, արդյոք նշանակո՞ւմ է, որ կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին և արժեքներին: Որքան էլ տարօրինակ թվա, այս հարցին պատասխանելուց առաջ, նախ պետք է պատասխանել մեկ ուրիշ հարցի՝ ի՞նչ է արդարությունը, արդարադատությունը, ինչպե՞ս է այն արտահայտվում կամ ինչպե՞ս պետք է արտահայտվի:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո շատերն էին ակնկալում, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն, այսինքն՝ հրապարակներում դատավճիռներ են կայացվելու և իրականացվելու, այդ թվում՝ գույքերի բռնագանձման, ընդհուպ՝ կոնկրետ անձանց կոնկրետ ձևերով պատժելու վերաբերյալ, այն, ինչ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ անվանում էին տեռոր: Բայց մենք չգնացինք այդ ճանապարհով մի պարզ պատճառով՝ մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն ու խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու:

Սա կարևոր նրբություն է, որովհետև ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ: Ու բնական հարց է ծագում՝ ինչպե՞ս էինք և ենք պատրաստվում իրականացնել այդ, կարող է թվալ իրար հակասող, երկու պարտավորությունը՝ վենդետաներ չանել ու երկրում հաստատել արդարություն:

Ահա, այստեղ է, որ սկզբունքային նշանակություն է ստանում առաջին հայացքից պարզունակ թվացող հարցը՝ ի՞նչ է արդարությունը, ինչպե՞ս և որտե՞ղ է որոշվում արդարությունը կամ արդարադատությունը:

Մեր մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը՝ արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն և գործում են օրենքի և Սահմանադրության հիման վրա: Ասել է, թե արդարությունն ինստիտուցիոնալ երևույթ է, և իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ այն ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել: Հակառակ դեպքում՝ մեկը արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը՝ մյուսի բիզնեսում փայ մտնելը, չորրորդը՝ սեփականությունը ձեռքից առնելը: Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլև պետության և պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգարժան պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Արդարությունն ինստիտուցիոնալ երևույթ է: Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ, չի կարող լինել այդպիսին: Բայց այստեղ է, որ ծագում է հաջորդ կարևոր հարցը՝ իսկ կառավարությունը որևէ բան արե՞լ է կամ ի՞նչ է անում, որ Հայաստանում հաստատվի խորը ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն:

Այս հարցի պատասխանը նույնպես տալիս է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:

2018 թվականի համեմատ, 2023 թվականին դատական համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է: 2024 թվականին այդ միտումն ավելի կընդգծվի: Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձն էականորեն բարձրացել է արդեն իսկ բավական բարձր բազայի վրա: Իսկ Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 2024 թվականի հունվարի 1-ից: Դատախազության ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ 2023 թվականին ավելի քան կրկնապատկվել է, և այս իրավիճակն ավելի կընդգծվի 2024 թվականին: Դատախազների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է: Քննչական կոմիտեի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ աճել է 256 տոկոսով: Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է: 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը 2018 թվականի կամ Հատուկ քննչական ծառայության համեմատ աճել է 443 տոկոսով:

Քննիչների աշխատավարձն էականորեն ավելացել է արդեն իսկ բարձր բազայի վրա, իսկ օպերատիվ աշխատողները ստանում են նախկինում չլսված աշխատավարձեր: Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվել են, էականորեն մեծացել է Սահմանադրական դատարանի ֆինանսավորումը: Այս բոլոր որոշումները կայացրել է կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը, և այս որոշումները կայացրել ենք արդարադատության ինստիտուցիոնալ էության ու դատական համակարգի էության իդեալներին հավատալով: Այս որոշումների վերաբերյալ կառավարության նիստերում ելույթներ ունենալով հայտարարել եմ, որ աշխատավարձերի բարձրացումն իրականացնում ենք ոչ այնքան դատավորների, դատախազների, քննիչների, որքան քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները, քննիչները ծառայություն են մատուցում քաղաքացիներին, մարդկանց, հանրությանը: Հենց նրանք են, որ պետք է իրականացնեն ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն: Ես հավատում եմ և տեսնում եմ, որ մեծ ջանքեր են գործադրվում, բայց և Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում, ու սա լրջագույն պրոբլեմ է, բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումն ունի խորքային և օբյեկտիվ պատճառներ: Այսինքն՝ այդ ընկալման բացակայությունը:

Դրանց մի մասի մասին արդեն իսկ հրապարակային խոսել եմ, բայց պիտի կրկնեմ, որ օրինակ, աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները, և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս՝ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ: Քավ լիցի, թե ով ձերբակալվեց՝ այլևս ազատության մեջ չպետք է հայտնվի: Բայց իմ ընկալումն այն է, որ քննչական և օպերատիվ մարմիններն իրենց գործունեությունը լուսաբանելիս պիտի սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:

Քննչական մարմիններն ու դատախազությունը կառավարությանը, Ազգային ժողովին, հանրությանը հաշվետու լինելիս պետք է ոչ թե հենվեն այն վիճակագրության վրա թե քանի գործ է հարուցվել կամ ուղարկվել դատարան, այլ քանի գործով է դատավճիռ կայացվել, որովհետև վիճակագրության ընթացիկ մեթոդաբանությունը լավ պատկերացում տալիս է շարժման մասին, հայց պատկերացում չի տալիս արդյունքների մասին: Պիտի առաջարկեմ Ազգային ժողովի և կառավարության մեր գործընկերներին, որ համապատասխան կարգավորումներում արվեն փոփոխություններ՝ կառավարությանը և Ազգային ժողովին ներկայացվող զեկույցներում կամ հաղորդումներում այս տրամաբանությունը սահմանելու մասին, որովհետև սա է, որ պետք է ցույց տա մեր քննչական մարմինների, դատախազության, դատարանների աշխատանքի որակն ու խորությունը:

Սա է, որ պիտի պատասխանի՝ երկրում արդարություն և արդարադատություն կա՞, թե՝ ոչ: Մյուս կողմից խորը խնդիրներ ունենք դատական համակարգում: Երբեմն տպավորություն է, թե դատավարությունները կարող են տևել հավերժ ու սրանում չափազանցություն չկա: Կան իրավաբաններ, ովքեր սա գնահատում են որպես դատական իրավունքների չարաշահում, ու քանի որ ձգձգումները տեղի են ունենում ամբաստանյալների նախաձեռնությամբ, մեկ այլ խումբ իրավաբաններ էլ ասում են, թե դա մարդու իրավունքների իրացման հարց է, և այստեղ սահմանափակումներ դնելը բացասական կազդի մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Բայց մյուս կողմից հարց է ծագում՝ տուժողները մարդիկ չե՞ն, նրանց շահերն ու իրավունքներն ո՞վքեր պետք է պաշտպանեն, հանրությունը, որ բազում գործերով ճշմարտությունն իմանալու իրավունք ունի՝ մարդկանցից չէ՞ բաղկացած, կամ դատավարությունների անհարկի ձգձգումները Հայաստանի Հանրապետությունում մարդկանց պաշտպանվածության զգացումը մեծացնո՞ւմ են, թե ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը: Եվ որպես մի մարդու, ով նախաձեռնել է 2019 թվականին դատարանների մուտքերի շրջափակելու ակցիան՝ սա դառն արձանագրում է ինձ համար: Այն ժամանակ շատերը փորձում էին տեղի ունեցած ակցիան ներկայացնել որպես արդարադատությանը խոչընդոտելու փորձ: Իրականում մենք դատարանի դռները մի քանի ժամով փակել ենք արդարադատության դռները բացելու համար: Բայց պիտի արձանագրեմ, որ արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն, բավարար չափով բացված չեն: Ի՞նչ է պետք անել ուրեմն:

Իմ համոզմունքը շարունակում է լինել այն, որ մեր անելիքը պետք է մնա ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը: Մենք պետք է կենդանի պահենք արդարության և արդարադատության հանրային պահանջը՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների, անսասան պիտի պահեք մեր հավատը դատական անկախ համակարգ ունենալու իդեալի նկատմամբ: Այս գործընթացում էական է Ազգային ժողովի դերը: Դատական համակարգում պետք է ընտրվեն միայն այն թեկնածուները, ովքեր հավատում են արդարությանն ու արդարադատությանը, անկախ դատական համակարգին և ունեն բարեվարքության պատշաճ աստիճան:

5 տարի իրականացրած բարեփոխումներից հետո մենք տեսնում ենք ի վերջո ապօրինի գույքի բռնագանձման գործերի որոշակի ակտիվություն, և այդ գործերը քննվում են նոր ձևավորված հակակոռուպցիոն դատարաններում: Ինչպես գիտեք, հեղափոխությունից հետո ձևավորել ենք 3 ատյանի հակակոռուպցիոն դատարաններ՝ դատավորների բարձր աշխատավարձով: Ընդ որում, հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մենք մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին: Էական քայլեր են արվում դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: 2018 թվականից ի վեր Հայաստանում դատավորի 60 նոր հաստիք է ավելացել, բազում այլ բարեփոխումներ են իրականացվել: Հիմա արդեն փոքր՝ մինչև 5 մլն դրամ գումարի բռնագանձման տեղական գործերով արբիտրաժային վճիռների հարկադիր կատարումն իրականացվելու է առանց դատարանին ծանրաբեռնելու: Ընդունվել է փաթեթ, որով դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում տվյալ դատավորը կքննի միայն վճարման կարգադրություն արձակելու և պարզեցված վարույթի գործեր, որպեսզի թոթափվի մյուս դատավորների բեռը և չավարտված ու փոխանցված գործեր չլինեն, որոնք մեր օրենսդրությամբ սկսվում են զրոյից:

Վարչական, քաղաքացիական և սնանկության վարույթներում առավել շատ դեպքեր հնարավոր կլինի գործերը քննել գրավոր ընթացակարգով՝ արագ և արդյունավետ, առանց փոքր հարցերով նիստ վարելու: Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու գործառույթը տեխնիկական դեպքերում վերապահվել է դատավորների օգնականներին, ինչի արդյունքում կարագանա փաստաթղթերի սխալների շտկումը և պատշաճ հայցերի հարուցումը: Նախատեսվում է դատարաններին ազատել ակնհայտ անհիմն հարցերից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը թոթափել փոքր դրամական գործերից, դատական ծանուցումներն իրականացնել հեռախոսակապի կամ ինտերնետ կապի կիրառմամբ, օրինակ՝ հաղորդագրություն ուղարկելով, ամբողջությամբ թվայնացնել քաղաքացիական և վարչական դատավարությունը: Սրանք քայլեր են, որ մեր դատարաններին թույլ կտան հնարավորինս քիչ ժամանակ ծախսել տեխնիկական և ակնհայտ ելքով աշխատանքի վրա և կենտրոնանալ արդարություն և արդարադատություն իրականացնելու գործի վրա: Եվ որպես արդյունք՝ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը վստահաբար արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, և այս զգացողությունն էական է մեր պետության, ՀՀ զարգացման շահերի տեսանկյունից:

Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Այս առումով, անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով: Բայց պիտի նաև արձանագրեմ՝ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար: Այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ 2018 թվականից հետո ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության բոլորովին նոր ինստիտուտներ են ներդրվել: Օրինակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի ֆինանսավորումը 2018 թ.-ի կամ Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համեմատ աճել է 443 տոկոսով: 2024 թ.-ին՝ այս ցուցանիշը կդառնա 566 տոկոս: Ներդրվել են հայտարարագրման և բարեվարքության գնահատման նոր համակարգեր, որոնք գտնվում են զարգացման գործընթացի մեջ, և այս աշխատանքը պետք է շարունակել:

Արդեն խոսեցի Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մասին, խոսեցի նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի ձևերը վերանայելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Մի բան ակնհայտ է և սրա մասին ուզում եմ հայտարարել ևս մեկ անգամ՝ ՀՀ-ում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլոր մարդիկ օրենքի առաջ հավասար են, և սա կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իմ քաղաքական կամքն է: Բայց այս քաղաքական կամքն իրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարգեր, շարունակել այդ գործընթացը, պատասխանատվության համակարգեր, որ քննիչի, դատախազի, դատավորի սուբյեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա: Իմ զգացողությունն այն է, որ մեզ դեռևս չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել, ու որքան էլ տրիվիալ հնչի, այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ, այն փոփոխության, որի մասին մենք վերջին շրջանում խոսում ենք՝ «հայրենիքը պետություն է» հայեցակարգի շրջանակներում:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ`եղի՛ր օրինապահ:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ` հաղորդի՛ր հանցանքի մասին:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ կաշառվիր:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ գողացիր:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ`մի՛ կեղծիր:

Հայրենիքը պետությունն է:
Սիրո՞ւմ ես հայրենիքդ` մի՛ կաշառիր:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգարժան պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Կարծում եմ` վերջին հինգ տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, բավարար, այդ թվում` կադրային լուծումների գնացել, որպեսզի ակնկալելու իրավունք ունենա, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ, և հետևաբար գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է:

2024 թ. պետական բյուջեն շարունակում է Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը որպես ինստիտուտ ուժեղացնելու գործընթացը: Նաև այս պատճառով կոչ եմ անում կողմ քվեարկել 2024 թ. պետական բյուջեի նախագծին:

Շնորհակալ եմ»:

Դիտումների քանակ83
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015