Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող 30-րդ համագումարի ընթացքում ստորագրել են 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին տեղեկացրին Մարմնամարզության ֆեդերացիայից։
![](/attachments/images/407157761_735042795321355_8137629605811677449_n.jpg)
![](/attachments/images/406976452_735042765321358_1717652656026051056_n.jpg)
![](/attachments/images/407197794_735042801988021_4715941023855629615_n.jpg)