«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություններ:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնի ձեռք բերած նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։ Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր-ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: