• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 22:35
Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին Այլ հայացք Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին 15:48
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
Հասարակություն
18:0830 Նմբ, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների և սովորողների աջակցության ծրագրերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նախարարությանը կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի և ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվության և նախաձեռնողականության համար՝ հատկապես կարևորելով այն փաստը, որ նիստերի օրակարգը մի քանի անգամ ձևավորվել է հենց խորհրդի անդամների առաջարկով. «Հասարակական խորհուրդն արդյունավետ կարող է գործել միայն այն պարագայում, երբ տեղի է ունենում բազմակողմ գործընթաց, և յուրաքանչյուրի ներկայացրած հարցը կարող է քննարկման առիթ դառնալ: Միայն համատեղ աշխատանքի և խորհրդի անդամների առաջարկների միջոցով կարելի է բարելավվել իրականացվող գործընթացների արդյունավետությունը»,- նշել է նախարարը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հասարակական խորհրդին, որն այս կազմով անցկացնում էր իր վերջին նիստը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս անգամ որոշում է կայացվել նիստի օրակարգում ներառել այս պահին հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության, մշակութային և այլ իրավունքների ապահովման խնդիրների վերաբերյալ: Նախարարն ընդգծել է՝ կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերից բացի՝ անհրաժեշտ է ունենալ նաև երկարաժամկետ ծրագրեր՝ ակնկալելով այս հարցում խորհրդի անդամների կողմից ներկայացվող առաջարկները: «Ուսանողների մասով աջակցության ծրագրերը սահմանված են այս ուսումնական տարվա համար, և ներկայում մենք փորձում ենք գտնել ամենաարդյունավետ եղանակը՝ այդ աջակցությունը շարունակելու ուսումնական հաջորդ տարիների համար՝ միաժամանակ խթանելով լավ սովորելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև բռնի տեղահանված ուսուցիչների աջակցությանը, և ավելի երկարաժամկետ կտրվածքով այդ խնդիրները ճիշտ հասցեագրելու կարիք կա:

Նախարարն առանձնակի կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Նրա խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաև վանդալիզմի գրանցված դեպքերը:

«Այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ արվում են՝ հատկապես տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց կարող են լինել նաև այլ առաջարկներ՝ լրացուցիչ գործիքակազմի կիրառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հասարակական խորհրդի կազմում կան նաև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարևորում եմ նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հարցը. նույնիսկ կարող է լինել առաջարկ՝ ամբողջական փաթեթ պատրաստել Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրա վտանգման իրական աստիճանը և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հատուկ պաշտպանության տակ առնելու որոշակի միջազգային միջոցներ փնտրելը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունը և նրանց ներուժի օգտագործումը:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը՝ նշելով, որ այնտեղ տեղադրվել են բոլոր մարզերում առկա թափուր հաստիքները: Ըստ Թամարա Սարգսյանի՝ ներդրված մեխանիզմը գործում է պարզ սկզբունքով.  ուսուցիչներից ակնկալվում է միայն առաջնային տեղեկատվություն գրանցել իրենց մասին. «Այդ պարզ տեղեկատվության միջոցով ուսուցիչները կարողանում են հարթակում գրանցվել և ընտրել այն բնակավայրն ու դպրոցը, որտեղ ցանկանում են աշխատել: Սա կարևոր է այն տեսանկյունից, որ շատ մարդկանց համար այն դարձել է նաև բնակության վայր ընտրելու ուղենիշ, որովհետև այդ որոշումը կայացնելու գործոններից մեկն աշխատանք գտնելն է»: Ըստ վարչության պետի՝ հարթակը գործարկվել է հոկտեմբերի կեսերից, և արդեն 153 ուսուցիչ դիմել և սկսել է աշխատել: «Աջակցության ծրագրի էությունը կայանում է նրանում, որ բացի աշխատավարձից՝ ուսուցիչները ունենում են նաև 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ համայնքներում՝ նաև 50 հազար դրամ լրավճար ստանում: «Մենք տարեվերջին կամփոփենք ամբողջական տվյալները, և կարծում եմ՝ ավելի լավ պատկեր կունենանք այն մասով, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քանի ուսուցիչ է կարողացել կրթության ոլորտում ներգրավվել»,- նշել է Թամարա Սարգսյանը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը  ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ Հայոցյանի՝ մինչև Կառավարության համապատասխան որոշումը՝ նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում՝ անգամ որևէ փաստաթուղթ չունենալու դեպքում. Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: «Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում՝ տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների ևս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից: «Այժմ այս մասով Կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի նրանց վարձավճարներն էլ փոխհատուցվեն, իսկ մյուս խումբը վճարովի համակարգում սովորող ԼՂ այն քաղաքացիներն են, որոնք մինչև բռնի տեղահանումը սովորել են ՀՀ բուհերում, և ներկայում նրանց ընտանիքները հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Այդ հարցով համագործակցում ենք դոնոր կազմակերպությունների հետ՝ որոշակի լուծումներ գտնելու նպատակով»,- նշել է նա:

Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների կրթության և նոր չափորոշչով տպագրված դասագրքերի ապահովմանը, ուսուցիչների աշխատավարձերին և հավելավճարներին, ՏՄԱԿ-ի պայմաններին և այլն:

Օրակարգի վերջին հարցը վերաբերել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի կիրառմանը, որն իրականացվում է երկու տարին մեկ անգամ:

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական և մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին 12:2230 Նմբ, 2023 Ժաննա Անդրեասյանն ընդունել է կրթական և մշակութային հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին Հասարակություն
  • Գիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսին 17:0429 Նմբ, 2023 Գիտության ոլորտը՝ պետության առաջնահերթություն. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Գիտուժի» կոնֆերանսին
  • ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները 18:5728 Նմբ, 2023 ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները Սպորտ
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 06.09.2026 19:1606 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռու մարզի Ծաղկաբեր բնակավայրում 19:0906 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարը Չինաստանում կներկայացնի Հայաստանի՝ COP17 նախագահության տեսլականը 17:1306 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում 17:0706 Սեպ, 2026
  • Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը 16:5206 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով 14:4006 Սեպ, 2026
  • Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 13:2906 Սեպ, 2026
  • Բազմաբնակարան շենքում կանխվել է հրդեհի տարածումը. hոգեբանական աջակցություն է ցուցաբերվել 3 քաղաքացու 12:5606 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ 12:0706 Սեպ, 2026
  • Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը 11:1706 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015