Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձել 25 անշարժ գույք և 36 մլրդ դրամ: Դատական առաջին նիստին Քոչարյանի պաշտպանը միջնորդել է մասնակի հանել դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որպեսզի հնարավոր լինի վճարել Իսակովի պողոտայի առանձնատան 20 մլն դրամ գույքահարկի պարտքը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: