ՀՀ-ն ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկ կառուցելու օրակարգ և խնդիր ունի: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով.
«Մենք բանակցում ենք և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Կորեայի մեր գործընկերների հետ, փորձում ենք հասկանալ` ինչ առաջարկ կա, որ մեզ ձեռնտու կլինի թե՛ կոմերցիոն, թե՛ արդյունավետության առումով: Մենք հետաքրքրված ենք նաև մոդուլյար ռեակտորների` նոր ի հայտ եկող, նոր իրագործվող տեխնոլոգիաներով, որովհետև ես ինչքան գիտեմ՝ այս պահին աշխարհում ոչ մի գործող մոդուլյար ռեակտոր չկա, կան, որ շինարարության փուլում են և առաջիկա տարիներին կսկսեն աշխատել»: