ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը դիմեց սահմանամերձ բնակավայրերում տուն ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով:
«Ձեր հարցից պարզ է դառնում, որ մենք մեր ծրագրերը չենք կարողանում տեղ հասցնել և իրազեկել: ՀՀ-ում արդեն մի քանի ամիս՝ գործում է ծրագիր. յուրաքանչյուր քաղաքացի, ով Կառավարության հաստատած ցանկից սահմանամերձ բնակավայրերում կկառուցի տուն, բանկը 16 միլիոն դրամի վարկ է տալիս, Կառավարությունը պարտավորվում է փակել և՛ մայր գումարը, և՛ տոկոսները: Եթե մարդիկ ուզում են գալ, պարզ է, որ հնարավորությունները սահմանափակ են, բայց, կարծում եմ` կարելի է սահմանամերձ գյուղում ձեռք բերել հողամաս, որի վրա կարելի է կառուցել տուն, գնալ, աշխատել բանկի հետ, համոզել և ստանալ այդ վարկը»,- ասաց նա:
Վարչապետը նշեց` մարդկանց ասում են` փողը տանք, գնացեք, կառուցեք. ծրագիրը բաց է բոլորի համար.
«Մենք գործի 70 տոկոսն անում ենք, 30 տոկոսն էլ իրենք թող անեն. սահմանամերձներում ամենաէժան հողակտորներն են»: