• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Չարաշահումներ և փողերի լվացում Զառիթափ համայնքի նախկին ղեկավարի կողմից. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Իրավունք
13:0222 Նմբ, 2023

Չարաշահումներ և փողերի լվացում Զառիթափ համայնքի նախկին ղեկավարի կողմից. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ծառայողական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով 2021 թ․ օգոստոսին հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2007-2016 թթ. Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետի պաշտոնն զբաղեցրած Ս.Բ․-ն, պաշտոնավարման  ընթացքում համայնքապատկան հողակտորներն աճուրդով օտարելու մասին համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, նշված հողակտորներն իր և կնոջ սեփականությունը դարձնելու նպատակով, համայնքապատկան հողակտորների օտարման աճուրդին մասնակցության որևէ հայտ ներկայացված չլինելու պայմաններում աճուրդի չկայացման վերաբերյալ արձանագրություն կազմելու փոխարեն, ներկայացրել է դրան իր կնոջ և ազգականների մասնակցության վերաբերյալ տվյալներ և իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աճուրդի հանձնաժողովի անդամներին հանձնարարել նրանց դիտարկել որպես սակարկության մասնակիցներ, իսկ աճուրդում հաղթող ճանաչել իր կնոջը և իրեն:

Ապա կեղծ տեղեկություններ են մտցվել համապատասխան արձանագրություններում, որոնք ստորագրվել են նաև հանձնաժողովի անդամների կողմից։ Այնուհետև այդ կեղծ փաստաթղթերի հիման վրա ապօրինի որոշումներ են կայացվել՝ համայնքի ղեկավարի կնոջ և իր հետ առուվաճառքի պայմանագրեր կնքելու մասին: Նշված կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններիս անվամբ տրվել են անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ:

Այնուհետև, Ս.Բ․-ն, 2016-2021 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով արդեն Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, ընդառաջել է համայնքի Բարձրունի բնակավայրի վարչական ղեկավարին, Վայք, Եղեգնաձոր, Գոմք բնակավայրերի և Երևան քաղաքի 4 բնակիչներին՝ համայնքի տարբեր բնակավայրերի համայնքապատկան հողակտորներն իրենց օտարելու խնդրանքին։ Հողակտորներն աճուրդով օտարելու՝ համայնքի ավագանու համաձայնությունն ստանալուց հետո, սահմանված կարգով չի հրապարակել աճուրդի մասին հրապարակային ծանուցումները, ինչով բացառել է աճուրդներին այլ անձանց մասնակցությունը և չփոխկապակցված այլ մասնակիցների կողմից առավել բարձր գին առաջարկելու հնարավորությունները։ Ապա, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ չգլխավորելով և չկազմակերպելով դրանք, հանձնարարել է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Զառիթափ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել ձևական աճուրդի անցկացման կեղծ արձանագրություններ:

Վերջինս, աճուրդի երկրորդ մասնակցի բացակայության պայմաններում, գրանցել է հողակտորները ձեռք բերել ցանկացող անձանց հետ փոխկապակցված անձանց տվյալները, անձամբ նրանց փոխարեն կազմել է հողամասերի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրությունները, իսկ խոշորացված համայնքի ղեկավարը ստորագրել և հաստատել է դրանք։ Արդյունքում փաստացի չկայացած աճուրդում հաղթող են ճանաչվել նախապես կանխորոշված անձինք, որոնց հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր, վերջիններիս անվամբ տրվել են այդ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ և, միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց սիմվոլիկ հատուցելիություն ապահովելով, դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․-ն, նույն համայնքի Սարավան բնակավայրում գտնվող՝ նրան և կնոջը պատկանած հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարել է ՍՊ ընկերությանը՝ նախապես իմանալով, որ ընկերությունն այդ հողամասերը կադաստրային արժեքը գերազանցող գումարով ձեռք բերելով՝ պետք է հետագայում դրանք օգտագործի այլ՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ։ Ընկերությանն օտարված վերը նշված հողերի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը նույն ընկերությանը վաճառելու առաջարկն ստանալով՝ նա դիտավորությամբ համայնքի ավագանուն չի տեղեկացրել այդ հողերի հարևանությամբ գտնվող՝ իրեն պատկանող հողերը կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող գումարով օտարելու մասին և դիտավորությամբ չի առաջարկել այդ հողերն օտարման ներկայացնել դրանց կադաստրային արժեքները նվազագույնը 2,5 անգամ գերազանցող կամ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործվող հողերի կադաստրային արժեքներին մոտարկված արժեքով։ Ապա համայնքի ավագանու՝ նշված հողերը կադաստրային արժեքով օտարելու համաձայնությունն ստանալուց հետո հանձնարարել է խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին կազմել հողի սեփականության իրավունքի փոփոխման հետևանքներ առաջացնող կեղծ արձանագրություններ։ Վերջինս, փաստացի աճուրդ կայացած չլինելու պայմաններում, դրա երկրորդ մասնակից գրանցել է այլ անձի տվյալներ, կազմել և ստորագրել է «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» արձանագրություններ, իսկ Ս.Բ․-ն ստորագրել և հաստատել է դրանք, որով փաստացի չկայացած աճուրդում հաղթող է ճանաչվել նախապես կանխորոշված ՍՊ ընկերության կողմից լիազորված անձը։ Այդ կեղծ փաստաթղթերի վրա աճուրդում հաղթող ճանաչված ՍՊ ընկերության հետ կնքվել են հողամասերի վաճառքի պայմանագրեր և ընկերության անվամբ տրվել են այդ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ։ Արդյունքում ընդհանուր 20․397․000 ՀՀ դրամ միջին շուկայական արժեք ունեցող նշված հողակտորների դիմաց հատուցվել է ընդամենը 8․288․150 ՀՀ դրամ և դրանք դուրս են բերվել համայնքի սեփականության հաշվեկշռից:

Բացի այդ, Ս.Բ․ն ի պաշտոնե տեղեկացել է, որ վերոհիշյալ ՍՊ ընկերությունը մտադիր է Զառիթափ խոշորացված համայնքի Սարավան բնակավայրում այլ հողատարածքներ ձեռք բերել՝ էներգետիկայի օբյեկտների նշանակությամբ օգտագործելու համար։ Нպատակ ունենալով օրինականացնել հանցավոր ճանապարհով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնեական կեղծիքով դեռևս 2007 թ. մարտին իր կնոջ անվամբ ձեռք բերած հողը և շոշափելի եկամուտ ստանալ՝ նա դիմել է համայնքապետարանի աշխատակցի որդուն՝ հանցավոր ճանապարհով ստացված, գյուղատնտեսական նպատակային նշանակության վերոնշյալ հողատարածքը ձևական քաղաքացիաիրավական գործարքների կատարման եղանակով վերջինիս պատկանած վարելահողի հետ փոխանակելու համար՝ վերջինիցս թաքցնելով ինչպես կնոջ անվամբ գրանցված հողատարածքը հանցագործության արդյունքում ուղղակի ստացած լինելու հանգամանքը, այնպես էլ՝ փոխարինվող հողատարածքն էականորեն բաձր արժեքով հետագայում օտարելու իր մտադրությունը։ Համայնքապետարանի աշխատակցի որդին առաջարկին համաձայնել է:

Արդյունքում, հանցավոր գործունեությամբ ստացված անշարժ գույքը լեգիտիմացնելու նպատակով, Ս․Բ․-ն 2019 թ. փետրվարին կնոջ հետ 100.000 ՀՀ դրամով այն ձևականորեն օտարել է աշխատակցի որդուն, իսկ վերջինից, առուվաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, 200.000 ՀՀ դրամ գումարով ձեռք է բերել Սարավան բնակավայրում գտնվող վարելահողը: Ապա ձեռք բերած և կնոջ անվամբ գրանցված վարելահողը 2019 թ․ փետրվարին 4.850.000 ՀՀ դրամով, այսինքն՝ կադաստրային արժեքը 2,5 անգամ գերազանցող գնով, օտարել է վերոհիշյալ ՍՊԸ լիազոր ներկայացուցչին՝ ապահովելով 4.850.000 ՀՀ դրամի եկամուտ:                       

Ձեռք բերված փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (1 դրվագ), ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Վերջինիս կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 38․761․620 ՀՀ դրամ: Վնասի վերականգնումն ապահովելու նպատակով կալանք է դրվել օտարված հողամասերի, ինչպես նաև՝ Ս.Բ․-ի անշարժ գույքի վրա։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ187
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | 4.3 մլրդ դրամի շրջանառություն չի հայտարարագրվել․ ՊԵԿ-ի բացահայտումը 15:0011 Օգս, 2026
  • Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 14:5811 Օգս, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է 14:5311 Օգս, 2026
  • Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ 14:4811 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը 14:4211 Օգս, 2026
  • Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները 14:3911 Օգս, 2026
  • «Սիթի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 393 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3011 Օգս, 2026
  • Շատ գնահատում եմ, որ ձեզ մտահոգում է իրավական պետության ամրապնդումը. Արուսյակ Ջուլհակյանը՝ Լևոն Քոչարյանին 14:2811 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին 14:1911 Օգս, 2026
  • Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 14:0311 Օգս, 2026
  • Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին 14:0211 Օգս, 2026
  • Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների համար. Թրամփ 13:4911 Օգս, 2026
  • Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան 13:3211 Օգս, 2026
  • ՌԴ-ում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության մասնակցությունն ընտրություններին 13:2411 Օգս, 2026
  • Ավստրալիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 13:1111 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը՝ նոյեմբերի գագաթնաժողովի օրակարգում․ Գալուզին 13:0011 Օգս, 2026
  • Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ 12:5211 Օգս, 2026
  • Կան ոլորտներ, որտեղ Ուկրաինան և Սաուդյան Արաբիան կարող են ամրապնդել միմյանց կարողությունները. Զելենսկի 12:3911 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ 12:3311 Օգս, 2026
  • Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 12:3011 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում 12:2511 Օգս, 2026
  • «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է 12:0911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0011 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 11:5911 Օգս, 2026
  • «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը կասեցվել է 11:5711 Օգս, 2026
  • Գլխավոր խնդիրն այժմ ԵԱՏՄ-ի ապաինտեգրումից խուսափելն է. Պանկին 11:4911 Օգս, 2026
  • ԱԺ իշխող խմբակցությունը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 11:4511 Օգս, 2026
  • Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է 9 մլն դրամի հափշտակության մեջ. նախաքննությունն ավարտվել է 11:3211 Օգս, 2026
  • Ինձանից ակնկալում եք խնդիրների վերաբերյալ խորքային խոսակցություն, սակայն հասկանալի է՝ ժանրը դա չի նախատեսում. Վիլեն Գաբրիելյան 11:2711 Օգս, 2026
  • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը 11:2311 Օգս, 2026
  • Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ 11:2011 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 11:1211 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան 11:0411 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Քուշ Չոքսին քննարկել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը 10:4111 Օգս, 2026
  • Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է 10:2611 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2411 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց 10:0911 Օգս, 2026
  • Գալուզինը` ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի մասին 10:0211 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | ԹՐԻՓՓ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության. ԱԳՆ հայտարարությունը 10:0011 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները 09:5111 Օգս, 2026
  • 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 09:3711 Օգս, 2026
  • Մոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել 09:2411 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3911 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015