• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2026 20:40
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն
Քաղաքականություն
14:2121 Նմբ, 2023

Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման ծառայություն հիմնելու առաջնահերթությունը, այն է՝ գործող 8-ժամյա ծառայությունն առաջարկվում է դարձնել 24-ժամյա: Ըստ նախարարի՝ 8-ժամյա ծառայությունը ռիսկեր է պարունակում: Առաջարկվում է Անտառային կոմիտեի հիման վրա ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ազգային պարկերը կառավարող 6 ՊՈԱԿ-ների պահպանությունն առանձնացնել: Նախատեսվում է ծառայողին օժտել նոր հնարավորություններով, որ վերջինս կարողանա իրավախախտման պարագայում այն արձանագրել, վարույթ հարուցել, վնաս հաշվել և վարչական իրավախախտումների շրջանակում կատարված ապօրինության դեպքում նաև տուգանք սահմանել: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 506 աշխատակիցների և Ազգային պարկերի պահպանության 345 աշխատակիցների հաստիքներն առաջարկվում է առանձնացնել և շուրջ 1176 հաստիքակազմ ունեցող նոր ծառայություն հիմնել:

Հարցուպատասխանի ձևաչափում պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք ծառայությունն ունենալո՞ւ է բավարար ֆինանսական միջոցներ և ծառահատումների դեմ պայքարում հավասար վերահսկողություն իրականացվելո՞ւ է և՛ մանր, և՛ խոշոր ծառահատում իրականացնողների նկատմամբ: Նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ ծառայության զինման համար կան նախատեսված բյուջետային հատկացումներ, ակնկալվում է նաև միջազգային գործընկերների աջակցությունը: Նախատեսվում է ունենալ 3500 հատ ձայնի և ծխի տվիչ, որոնք յուրաքանչյուր խախտման դեպքում արձագանքելու են, իսկ տեխնիկական նկարող սարքերը տեղում ֆիքսելու են, թե ինչ է տեղի ունենում: Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ ծառայության խնդիրը լինելու է կանխարգելիչ:

Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ, նախնական տվյալներով, ծառայությանն անհրաժեշտ է լինելու 5 մլրդ դրամ: Վերջնական հաշվարկը հնարավոր կլինի կատարել, երբ ենթաօրենսդրական ակտով հաստատվի կառուցվածքը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը, կարևորելով նախաձեռնությունը և որակյալ ծառայություն ունենալու հանգամանքը, նշել է, որ ներկայացված փաթեթով մի շարք հիմնարար հարցեր մնում են անպատասխան, օրինակ՝ խախտում կատարած անձի ձերբակալման ու ազատությունից զրկման իրավունքների իրացման, ոստիկանության հետ համագործակցության, քաղաքացիների իրավունքները չոտնահարելու հարցերը և այլն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ, այո՛, անտառային տարածքների և հողերի մասով չկա պատշաճ պահպանման համակարգ: Անդրադառնալով ջրային ավազանների, կենսաբանական հուշարձանների, հատուկ պահպանվող տարածքների մասով պահպանության առանձնահատկություններին՝ խմբակցության քարտուղարը կարևորել է ծառայության գործառույթների հստակեցումը, որ համակարգն արդյունավետ գործի:

Եզրափակիչ ելույթում Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին:

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 11:1326 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:0326 Մար, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0026 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրել 10:3326 Մար, 2026
  • Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովում 10:3126 Մար, 2026
  • Ադամովյան օրեր. «Մարդը և երեխան» վեպը՝ հայերեն 10:1626 Մար, 2026
  • Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:0926 Մար, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներին 10:0326 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.4 տոկոսով. հիմնական շարժիչը շինարարությունն է 10:0026 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Մար, 2026
  • Ծաղկալանջ բնակավայրում տուն է այրվել 09:5326 Մար, 2026
  • «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել 09:5026 Մար, 2026
  • ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում 09:4026 Մար, 2026
  • Իրանը «վախենում է» խոստովանել, որ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ․ Թրամփ 09:2726 Մար, 2026
  • Արարատի մարզում գազամատակարարման դադարեցումներ կլինեն․ հասցեներ 09:0326 Մար, 2026
  • Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ Հայաստանը ներկայացրել է դեսպան Նարեկ Մկրտչյանը 08:3526 Մար, 2026
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:2726 Մար, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0126 Մար, 2026
  • Իրանը կավարտի պատերազմը, երբ նպատակահարմար համարի. ԻՀՊԿ 00:5226 Մար, 2026
  • Շարքային քաղաքացին զգում է տնտեսական աճը. ֆինանսների նախարարությունը փաստեր է մատնանշում 00:2926 Մար, 2026
  • «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել է 00:1326 Մար, 2026
  • «Ա-առյուծ, Ե-եկեղեցի, Զ-զավակ»՝ պատգամավորը որոշել էր դաս անցկացնել 3 օլիգարխի համար. նիստի օրակարգը 23:4425 Մար, 2026
  • Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում 23:2525 Մար, 2026
  • Դարձյալ Օքայ Դեփրեմը. Կրեմլի թուրք քարոզչի հերթական կեղծիքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 23:2025 Մար, 2026
  • Նախաձեռնություն` ուղղված անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը 23:0025 Մար, 2026
  • 3-ամյա Տիգրանի սպանության համար հայրը ցմահ ազատազրկման է դատապարտվել 22:5725 Մար, 2026
  • Ընտրությունները կավարտվեն «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակով և ընդդիմության պարտությամբ. Փաշինյան 22:4525 Մար, 2026
  • Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել․ ԱՄՆ դեսպանություն 22:3025 Մար, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին 22:1825 Մար, 2026
  • Հարցազրույց Արսեն Թորոսյանի հետ 22:0025 Մար, 2026
  • Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի 21:5125 Մար, 2026
  • Սարիգյուղը կունենա ժամանակակից մանկապարտեզ 21:3525 Մար, 2026
  • Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. Նարեկ Սարգսյան 21:1525 Մար, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Վախկոտ դավաճանները և փախած էլիտաները պետք է իրենց գնահատականին արժանանան. վարչապետ | 25.03.2026 21:0025 Մար, 2026
  • Եթե ուզում եք ստեղծագործենք միասին, գրեք մեզ էլ. փոստով. վարչապետ 20:5925 Մար, 2026
  • Մարտ 25-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5325 Մար, 2026
  • «Ասում է՝ թող էշի պես զռռան, մենք էլ ասում ենք՝ զռռացեք». պատգամավորներն արձագանքում են Քոչարյանին 20:5125 Մար, 2026
  • Ֆրեդերիկսենի կոալիցիան հաղթում է Դանիայում տեղի ունեցած արտահերթ ընտրությունում 20:4525 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.03.2026 20:4025 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանը Մարշալլի գերմանական հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին 20:3625 Մար, 2026
  • Ազատության պողոտայի շինություններից մեկում բռնկված հրդեհի վայրում աշխատում է 11 մարտական հաշվարկ 20:3125 Մար, 2026
  • ՀՀ համապետական ընտրությանն ընդառաջ միջազգային գործընկերներն աջակցում են ԿԸՀ-ին 20:3025 Մար, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են համաձայնագրի. Թրամփ 20:2425 Մար, 2026
  • Իսրայելի պաշտպանության բանակն իրավունք է ստացել զորակոչելու մինչև 400000 պահեստազորայինի. The Times of Israel 20:1925 Մար, 2026
  • Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի նախագահին 20:1425 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 25 մարտ. 2026 20:0925 Մար, 2026
  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը. Fars 20:0425 Մար, 2026
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիթորինգի զեկույցում արձանագրվել է Հայաստանի կրթական համակարգի համընդհանուր ներառականության առաջընթացը 19:5925 Մար, 2026
  • ԵԽ գործընկերների հետ քննարկվել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը 19:5225 Մար, 2026
  • Մարտի 26-ին imID համակարգը ժամանակավորապես հասանելի չի լինի 19:4425 Մար, 2026
  • Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ 19:3725 Մար, 2026
  • Նոր աջակցող միջոցներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց. Արսեն Թորոսյանը ներկայացրել է դիմելու և ձեռքբերման ընթացակարգը 19:3525 Մար, 2026
  • Meta-ն միտումնավոր վնասել է երեխաների հոգեբանությունը. ԱՄՆ երդվյալ ատենակալներ 19:2825 Մար, 2026
  • 8 կգ կշռող արգանդի հեռացում՝ բարեհաջող ելքով 19:2025 Մար, 2026
  • Այս տարի ունենք ապօրինի շրջանառությունից հանված 768 կգ թմրամիջոց, որը 80 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում. ՆԳ նախարար 19:1025 Մար, 2026
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:0225 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Քոչարյանը կարող է կարկանդակի փոխարեն խոսել իր կերած 200 մլն դոլարի մասին. Ալեքսանյան 19:0025 Մար, 2026
  • Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահը գոհ է հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջընթացից 18:5425 Մար, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում իրանական կապալառու ընկերությունը աշխատանքն իրականացնում է օրացուցային գրաֆիկին համապատասխան. ՏԿԵ նախարար 18:4625 Մար, 2026
  • Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից. Փաշինյանը՝ զոհողությունների մասին 18:3725 Մար, 2026
  • Մարզային թատրոնները սեփական եկամուտների 30 տոկոս աճ են գրանցել. ԿԳՄՍ նախարար 18:2925 Մար, 2026
  • ՀՀ-ն որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել. Քաղավիացիայի կոմիտե 18:2225 Մար, 2026
  • Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին պահել է պատանդի կարգավիճակում. Նիկոլ Փաշինյան 18:1625 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանի քարոզարշավի ժամանակ թմրանյութ բաժանելու դեպքով կա 2 ձերբակալված. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1025 Մար, 2026
  • ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությունը 18:1025 Մար, 2026
  • Վերաբերմունքս ցանկացած տիպի դասալքության վերաբերյալ շարունակում է լինել բացասական. Սուրեն Պապիկյան 18:0525 Մար, 2026
  • Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան 17:5825 Մար, 2026
  • Իմ պաշտոնավարման ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան 20 տարում. Պապիկյան 17:5325 Մար, 2026
  • Հունգարիան դադարեցնում է Ուկրաինային գազի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարի պատճառով 17:4825 Մար, 2026
  • Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ նա ձերբակալվել է 17:4325 Մար, 2026
  • Դեյվիդ Ալենը և Արփինե Սարգսյանը ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհակալագրեր են հանձնել 17:3625 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 17:2925 Մար, 2026
  • Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար 17:2925 Մար, 2026
  • Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ. վարչապետ 17:2325 Մար, 2026
  • Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Փաշինյան 17:1825 Մար, 2026
  • Իսրայելը ձգտում է վերահսկողություն հաստատել Լիբանանի հարավի նկատմամբ մինչև Լիտանի գետը. NYT 17:1025 Մար, 2026
  • Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Փաշինյան 17:0325 Մար, 2026
  • Հրդեհ Գյումրիում. փրկարարները տարհանել են 6 քաղաքացու 16:5125 Մար, 2026
  • Գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը նպաստող համաձայնագիր կվավերացվի 16:4325 Մար, 2026
  • Լուկաշենկոն ժամանել է Հյուսիսային Կորեա. Մինսկը և Փհենյանը զարգացնում են համագործակցությունը 16:3425 Մար, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3025 Մար, 2026
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 749 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:2425 Մար, 2026
  • Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, դուք մատաղ եք արել այդ մարդկանց. Կոնջորյանը՝ Ղարաբաղից տեղահանվածների մասին 16:2225 Մար, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:1225 Մար, 2026
  • Ես ինձ վրա եմ վերցրել երեք օլիգարխներին օգնելու, նրանց կրթելու հարցը. Վահագն Ալեքսանյան 16:0425 Մար, 2026
  • Բարդ վիրահատություն. Յուինգի սարկոմա ունեցող տղան բուժվել է 16:0325 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին 15:5725 Մար, 2026
  • «Ֆրանկոֆոնիկ Տաղարան»՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին 15:5225 Մար, 2026
  • ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները 15:4125 Մար, 2026
  • «Բուշեր» ատոմակայանը նորից ենթարկվել է հարձակման 15:3325 Մար, 2026
  • Տուժողին նետել են պատուհանից․ ինքնասպանություն ներկայացված դեպքը տարիներ անց վերաորակվել է որպես սպանություն 15:2425 Մար, 2026
  • Բանակցությունների ֆոնին որոշել ենք չհարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Թրամփ 15:1525 Մար, 2026
  • Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները. վարչապետը՝ Կիրիակոս Միցոտակիսին 15:0725 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Կեղծ օնլայն վճարումներ և միլիոնների հափշտակություն․ ՔԿ-ն բացահայտում է սխեման 15:0025 Մար, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Ներսես Երիցյանի թեկնածությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում 14:5925 Մար, 2026
  • «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ 14:5025 Մար, 2026
  • Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի վրա իր ամենամեծ օդային հարվածներից մեկը 14:4825 Մար, 2026
  • Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով՝ անկախ արտաքին հանգամանքներից․ ՀՀ նախագահը հյուրընկալել է դեսպանին 14:4125 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:4025 Մար, 2026
  • Երևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ 14:3325 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015