• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը և Ղրիմի ճգնաժամն են» «Օրակարգում ռուս-ուկրաինական լճացած պատերազմը... 20:03
Կեղծ մասնակցություն՝ Բաքվի կազմակերպած համաժողովին Կեղծ մասնակցություն՝ Բաքվի կազմակերպած համաժողովին 16:51
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն... 13:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն
Հասարակություն
20:3715 Նմբ, 2023

Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք. Օ՛Բրայեն

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենն ասել է.
 
«Այս հակամարտությունը տարածաշրջանում ԽՍՀՄ և Ռուսաստանի ներգրավվածության ժառանգությունն է: Մենք գործ ունենք դարեր ի վեր այդ դերակատարության հետ, խոսքը հատկապես վերջին երեք տասնամյակի մասին է: ԼՂ-ից արմատախիլ արվեց, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, 100 հազար մարդ: Նրանց հետ այնտեղից հեռացավ նաև մի ամբողջ մշակույթ, առնվազն՝ ժամանակավորապես: 
 
Մենք պնդում ենք, որ մարդիկ պետք է հասանելիություն ունենան այդ տարածաշրջանի հանդեպ, ունեցվածքի, մշակույթի հանդեպ: Նաև պետք է երաշխավորել, որ մարդիկ հավաստի տեղեկություններ ստանան վերադառնալու վերաբերյալ բոլոր հնարավորությունների մասին: Նրանք պետք է իմանան, որ կարող են վերադառնալ և ապրել ԼՂ-ում, եթե նման որոշում կայացնեն: 
 
Ինձ համար ոգևորող էր, որ ՄԱԿ-ը և ԿԽՄԿ-ն զեկուցել են, որ անխոչընդոտ հասանելիություն ունեն դեպի ԼՂ, որպեսզի հաստատեն տեղում ստեղծված պայմանները: Մենք աշխատում ենք, որպեսզի վստահ լինենք, որ նրանք նաև կարողացել են հանդիպել Հայաստանում գտնվող փախստականների հետ, որպեսզի նրանց տրամադրվի հստակ և վստահելի տեղեկություն: 
 
Առաջին հերթին մենք ցանկանում ենք, որպեսզի այդ մարդիկ ունենան կենսունակ որոշում կայացնելու հնարավորություն, ունենան տեղեկություն և իրավունքներ՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու համար: Մենք սեպտեմբերին արդեն գումար հատկացրել ենք փախստականներին օգնելու համար: Ես նաև հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի հետ՝ փախստականներին  հետագա աջակցության տրամադրմանն ուղղված մեր այլ քայլերը քննարկելու համար: Պետքարտուղարի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հետաքննում է ստեղծված իրավիճակը, վերլուծում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Երբ մեր զեկույցը պատրաստ լինի, մենք ուրախ կլինենք այն ներկայացնել ձեզ: 
 
Երկրորդ ուղղությունը, որտեղ աշխատում ենք, Հայաստանին տրամադրվող աջակցությունն է: Անցած երկու տարվա ընթացքում ես Հայաստանի հետ աշխատելու հնարավորություն ունեցել եմ՝ որպես պետքարտուղարությունում պատժամիջոցների համակարգող: Շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությամբ՝ կատարելու բարեփոխումներ և դիվերսիֆիկացնելու գործող տնտեսական, քաղաքական, էներգետիկ և անվտանգային հարաբերությունները, հատկապես՝ անդրատլանտյան համայնքի հետ: Կարծում եմ՝ մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին այս դժվարին իրավիճակում: Այն որոշումները, որոնք Հայաստանում խիզախորեն կայացվում են, ի վիճակի կլինեն ժողովրդի համար ապագայում երաշխավորել անվտանգ, կայուն և բարգավաճ ապագա: Մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք՝ Հայաստանին առաջիկա ամիսների ընթացքում աջակցություն առաջարկելու ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանի հետ ուրբաթ օրվա իմ հանդիպման ընթացքում դա նույնպես քննարկվել է: Կարևոր է, որ մենք աջակցենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը և նրանց կայացրած որոշումներին: 
 
Երրորդ ուղղությունը խաղաղության համաձայնագիրն է, որի ուղղությամբ աշխատում ենք: Կողմերն արդեն մի քանի անգամ հանդիպել են, ԵՄ-ն նույնպես միջնորդական ջանքեր է իրականացնում: Այսօր էլ կողմերից մեկի հետ հանդիպում է լինելու: Առաջիկա երկու շաբաթը հույժ կարևոր է լինելու՝ ստուգելու համար կողմերի պատրաստակամությունը՝ բարի ցանկություն հայտնելուց անցնել՝ ԱՅՈ ասելուն: Բոլորս էլ գիտենք, որ բանակցություններում ամենադժվարը ԱՅՈ ստանալն է: Մենք դրան հասնելու համար լուրջ ջանքեր ենք գործադրում: Սեպտեմբերից սկսած՝ բարձրաստիճան պաշտոնյաների 13 այց է տեղի ունեցել դեպի Երևան և Բաքու, ինչպես նաև կողմերի միջև կայացած հանդիպումները: Մենք նաև սերտ համագործակցում ենք մեր թուրք գործընկերների հետ:
 
Մենք հստակ ասել ենք, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե մենք խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնենք: Այս ընթացքում մենք չեղարկել ենք մի քանի բարձր մակարդակի այց, դատապարտել ենք գործողությունները: Սակայն 907-րդ բանաձևի կիրառման արգելքի որոշումը կկայացվի առաջընթացը քննարկելուց հետո: 
 
Ինչու՞ ենք հատկապես հիմա խոսում խաղաղության մասին, այլ ոչ թե տարիներ առաջ: Առաջին հերթին տնտեսական շահերն են, որ գոյություն ունեն: Ասիայի երկրներն ուղիներ են փնտրում իրենց ապրանքները դեպի Արևմուտք արտահանելու համար: Դրանք կարող են անցնել Ադրբեջանով, Վրաստանով կամ Հայաստանով՝ դեպի Թուրքիա: Մենք ասել ենք՝ ուժի որևէ կիրառում անընդունելի է: Ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ, ինչը կբերի տարանցման բումի՝ տարածաշրջանի երկրների  և գլոբալ շուկաների համար, քանի որ հասանելիություն կապահովվի նշված ապրանքների հանդեպ:
 
Տրանսպորտային միջանցքը, որը կստեղծվի այլ կերպ՝ ուժի կիառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կարժանանա հուժկու արձագանքի: Դա հաջողության չի հանգեցնի, ընտրությունը պարզ է: Մեկ այլ ասպեկտն էլ այն է, թե այս երկրներն ապագայում ինչ քաղաքական հարաբերություններ են ցանկանում ունենալ: Կարծում եմ, ապագան, որը կառուցված է լինելու Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների շուրջ, կլինի անկայուն և անցանկալի՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար: Նրանք այսօր ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, և մենք հիմա փորձում ենք հստակեցնել դա: Հույս ունեմ՝ առաջիկայում այդ մասին ավելի բարձրաստիճան արձագանքներ կունենանք»:
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
Դիտումների քանակ1007
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վերջին տարիների ընթացքում մենք ունենք Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ. Միրզոյան 20:2415 Նմբ, 2023 Վերջին տարիների ընթացքում մենք ունենք Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ. Միրզոյան Քաղաքականություն
  • ԼՂ և ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան. կոնգրեսական Մադլեն Դին 19:3915 Նմբ, 2023 ԼՂ և ԼՂ հայերի ապագայի վերաբերյալ բազմաթիվ անպատասխան հարցեր կան. կոնգրեսական Մադլեն Դին Քաղաքականություն
  • Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի կլինի. կոնգրեսական Թոմ Քին 19:3115 Նմբ, 2023 Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի կլինի. կոնգրեսական Թոմ Քին Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026
  • Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը 00:1127 Հնս, 2026
  • ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում 23:4926 Հնս, 2026
  • «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը 23:1226 Հնս, 2026
  • 8 ոսկե, 13 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ կիրառական կենսաբանության օլիմպիադայից 23:0026 Հնս, 2026
  • Սահմանել ընտրելու իրավունքի ցենզ, թե ոչ. քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 22:5126 Հնս, 2026
  • Կներդրվի թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ 22:4326 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ 22:3526 Հնս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն 22:3126 Հնս, 2026
  • Սրբուհի Գալյանը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների արդյունքներն ու առաջնահերթությունները 22:2526 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահան Հովսեփյանի հետ 22:0526 Հնս, 2026
  • Յունիս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:5126 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը 21:4626 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.06.2026 21:2026 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան 21:1026 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրությունների գործով ՍԴ առաջին նիստը․ ինչ պահանջներ ներկայացրին ընդդիմադիր ուժերը 21:0026 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադիին 20:5826 Հնս, 2026
  • ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ 20:5526 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղարը անդրադարձել են քաղաքացիների փոխայցելությունների համար մուտքի դյուրացմանը 20:4926 Հնս, 2026
  • Մնացական Սաֆարյանը և Ֆրանո Մատուշիչը բարձր են գնահատել Հայաստանի և Խորվաթիայի միջև բազմաթիվ ոլորտներում ակտիվացող համագործակցությունը 20:4426 Հնս, 2026
  • «Ռոսատոմը» Թուրքիայում սկսել է «Աքքույու» ատոմակայանի 1-ին բլոկի գործարկումը 20:3826 Հնս, 2026
  • ՀՀ-ի ու Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ փոխնախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներին 20:3126 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով 20:2426 Հնս, 2026
  • Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին 20:1626 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է 20:0826 Հնս, 2026
  • Լատվիան Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի 20:0226 Հնս, 2026
  • Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համատեղ հայտարարությունը 19:5026 Հնս, 2026
  • Բեյրութը և Իսրայելը վիճում են, թե Լիբանանի որ տարածքներից պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեն. The National 19:4026 Հնս, 2026
  • Հայաստանում շատանում են թմրամոլները 19:3326 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:3226 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 589-ի 19:2626 Հնս, 2026
  • Թմրամիջոցներից կախվածությունը թոթափածներն աջակցում են այլոց ազատվել կախվածությունից 19:2026 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 26. 2026 19:1426 Հնս, 2026
  • Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ 19:0826 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ն բախվել է համակարգված քաղաքական և տնտեսական ճնշումների. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում 19:0026 Հնս, 2026
  • Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում 18:5426 Հնս, 2026
  • 2026-ի 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք. ՆԳՆ 18:4726 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն արձագանքել է Հորմուզի նեղուցում միջադեպին 18:4026 Հնս, 2026
  • Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր 18:3426 Հնս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններում ամուր դիրքերում է 18:3126 Հնս, 2026
  • Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ 18:2426 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015