Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Մեղրիի մաքսակետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


Մաքսակետում նախագահին դիմավորել են ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և մաքսակետի աշխատակիցները:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել մաքսակետում, որի ընթացքում Կարեն Թամազյանը նախագահին է ներկայացրել մաքսակետի ընդհանուր իրավիճակը, կատարված և պլանավորված աշխատանքները:
