«Այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը նկատել է` թեև մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացրել, ամեն ինչ արել են, որ քաղաքական օրակարգը արդյունավետ ձևով հասցեագրվի, սակայն հանրությունն այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: