• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ. Զախարովա. «Հարևաններ» Ադրբեջանում տարածվում են Ռուսաստանի... 20:32
Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 19.08.2026 20:12
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Քաղաքականություն
18:0724 Հոկ, 2023

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկեց երկու տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Լուսինե Բադալյանը: Նախաձեռնությամբ սահմանվում է, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:

Հիմնական զեկուցող Լուսինե Բադալյանի խոսքով՝ փոփոխություններով փորձ է արվում պետության կողմից վճարվող գումարներն ավելի նպատակային դարձնել և թույլ չտալ, որպեսզի անորակ իմպլանտներ տեղադրվեն մարդու օրգանիզմում:

Գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը:

Պատգամավորները քննարկել են նաև Կառավարության հեղինակած «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումները: Այն ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Հարակից զեկուցող, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ հանձնաժողովն առաջարկել է մեկ փոփոխություն, այն է` օդանավակայանի հատուկ սրահից կարող է օգտվել նաև պաշտոնաթող վարչապետը: Առաջարկն ընդունվել է հեղինակի կողմից: Վերոնշյալ կարգավորումը վերաբերելու է միայն 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերին: Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և կոչ արել կողմ քվեարկել:

««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով սահմանվում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար մեկ միասնական պետական տուրքի դրույքաչափ: Ուժը կորցրած է ճանաչվում այլևս գոյություն չունեցող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթի համար սահմանված դրույքաչափը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի՝ նախաձեռնությամբ ավելացվում է գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ: Պատգամավորը տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նպատակն է խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և ինժեներական կառույցների վնասման, ինչպես նաև ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրորեն սահմանված պատասխանատվության միջոցները: Փոխնախարարը տեղեկացրել է, որ պատասխանատվության միջոցները գրեթե եռապատկվել են:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ որոշումների համար կսահմանվի բողոքարկման մեխանիզմ: Այս մասին Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և ԱԺ-ի կողմից ընտրված երկուական թեկնածու: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ-ն` տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում փաթեթն իր կողմից լրամշակվել է: Նախաձեռնությամբ սահմանվում  է, որ յուրաքանչյուր խաղացող կարող է խաղալ միայն իրեն պատկանող բանկային հաշվից կամ քարտից լիցքավորելուց հետո: Այսինքն` խաղային հաշիվը պետք է պարտադիր լիցքավորվի անկանխիկ եղանակով: Օրենքի` ուժի մեջ մտնելը մի փոքր հետաձգվել է` կապված որոշ հարցերի կարգավորման հետ: Երկրորդ կարգավորումն այն է, որ խաղերի կազմակերպիչները հարցումներ են անելու բանկերին, և բանկերը պարտավոր են լինելու նրանց տվյալներ տալ: Երրորդ կարգավորմամբ սահմանվում է, որ այս նախաձեռնությունը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը` Կառավարության դրական դիրքորոշումը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ներառական կրթության իրականացմանը նպաստելն է: Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, ինչը ենթադրում է նաև ակտիվ համագործակցություն մանկավարժների և ծնողների միջև:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հեղինակի նախաձեռնությամբ նախագիծը լրամշակվել է:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի և Կառավարության եզրակացությունները դրական էին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը և Էմմա Պալյանը: Գործող օրենսդրությամբ ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների, միևնույն գործառույթն իրականացնող առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական հիմնարկների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները տարբերվում են միմյանցից: Ներկայացված նախագծով պահանջները դառնում են միասնական:

Նարեկ Զեյնալյանի խոսքով նախաձեռնությունը քննարկվել է Կառավարության ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի հետ:

Հարակից զեկուցող, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և հորդորել կողմ քվեարկել փաթեթին:

««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով սահմանվում են դրույթներ` համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:

«Փոփոխությունը մեզ հնարավորություն կտա մանկապարտեզների, արվեստների դպրոցների, մշակույթի կենտրոնների կարիքների համար պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել տվյալ կազմակերպություններին` առանց ավելորդ քաշքշուկների»,- ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանի խոսքով ներկայացված կարգավորումն օրենսդրական և իրավական հիմքեր է ստեղծում, որպեսզի Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող շենք-շինությունները սեփականության իրավունքով փոխանցվեն համայնքներին և ծառայեցվեն բուն նպատակին:

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային փոփոխության չի ենթարկվել, առաջարկներ չեն եղել. նշել է Ռուստամ Բաքոյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետում առաջարկել է զավակ բառից հետո ավելացնել «կամ ծնող» բառերը, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող:

«Ներկայացված լրացումը հնարավորություն է ստեղծում ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին եւս տրամադրել քաղաքացիություն»,- ընդգծել է զեկուցողը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գործող կարգավորմամբ վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու համար մի շարք օտարերկրյա իրավաբանական անձանց համար նախատեսված է տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում Հայաստանում պարզեցված ընթացակարգերով թույլտվություն տրամադրելու հնարավորություն: Գործունեության մի շարք տեսակների համար, սակայն, նախատեսված են բացառություններ: Դրանց շարքում առաջարկվում է ներառել նաև միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի և թափոնների ներմուծման ու արտահանման գործունեության տեսակը, որ դրանց վրա չտարածվի պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրման պահանջը:

«Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները մանրամասնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, իսկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Նարեկ Ղահրամանյանը:

«Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կանխիկ կամ անկանխիկ եղանակով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով անձանց ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունը կվճարվի դիմումի հիման վրա: Կհստակեցվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն օտարերկրյա քաղաքացի ծնողի համար և այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու հիմքերը կհամապատասխանեցվեն նախագծով առաջարկվող նպաստ նշանակելու պայմաններին: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, իսկ Գայանե Եղիազարյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նախագիծը, որ վերաբերում է հեռավար աշխատանքին, թույլ կտա ժամանակակից մեխանիզմներով ապահովել աշխատանքային հարաբերությունների կարգավորումն ու ավելի ճկուն մեխանիզմներ կիրառել: Ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ զեկուցելու համատեքստում:

Նախագծով սահմանվել է` հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է:

Փոխնախարարը հայտնել է, որ նախագիծը երկար սպասված է թե' գործատուների, թե' աշխատողների կողմից: Մինչև դրա մշակումը գլխադասային հանձնաժողովի նախագահը հանրային լսումներ է կազմակերպել, ինչից հետո նման նախագծի անհրաժեշտություն է առաջացել:

Հարակից զեկուցումը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը: Պատգամավորը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հաջորդ հարցը վերաբերել է ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծին: Այն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականներին է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:

«Նախագծով պարտավորություն ենք սահմանում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների վերաբերյալ բոլոր կատարված գործարքներով հաշվետվություն ներկայացնել ԿԲ, քանի որ դրանով առավել արդյունավետ կկարողանանք կառավարել այն ռիսկերը, որոնք առկա են նվիրատվությունների գործարքներով»,- ասել է փոխնախարարը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն էլ երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները հիմնականում նպատակ ունեն օրենսգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնելու «ՀՀ սնանկության մասին» օրենքով նախատեսված կարգավորումներին, վերացնելու այս երկու օրենքների միջև առկա հակասությունները և հստակեցնելու պարտավորությունների դադարեցման հիմքերը:

Հարակից զեկույցը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Պատգամավորը հայտնել է, որ նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կարեն Թամազյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությամբ հստակեցվում են ընտրված ապրանքների գծով չափագրման ուսումնասիրության շրջանակում գույքագրում իրականացնելու դրույթները: Չփաստաթղթավորված ապրանքներ հայտնաբերելու դեպքում սահմանվում են պատասխանատվության միջոցներ: Նման միջոցներ են սահմանվում նաև այն դեպքերի համար, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կբացահայտվի, որ ֆիզիկական անձինք վարձակալությամբ գույք են տվել, սակայն դրա հարկերը չեն վճարել կամ դրա մասին չեն հայտնել հարկային մարմնին:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով նախաձեռնությամբ համալրվում է հարկային մարմնի գործիքակազմը և հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ պայքարել ստվերի ու ստվերային գործարքների դեմ: Ըստ պատգամավորի` փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ կավելանան հարկային մուտքերը:

«Պետք է փորձենք առաջիկայում այնպես անել, որ հարկային օրենսդրության փոփոխությունները հասցվեն նվազագույնի, լինեն ըստ անհրաժեշտության, որ տնտեսվարողներն իրենց գործունեության համար ունենան կանխատեսելիություն»,- նման կարծիք է հայտնել Բաբկեն Թունյանը: Նշվել է, որ հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանը քննարկել է նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումները և փոփոխությունները: Նախատեսվում է օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնին աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց եւս ներառել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շարքում:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

«Շուկայի վերահսկողության մասին» օրենքի նախագծով սահմանվում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի վերահսկողության ոլորտները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, շուկայի վերահսկողության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները, ինչպես նաև տեսչական մարմնի պաշտոնատար անձանց և տնտեսվարող սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները:

Նախաձեռնությամբ կատարվել են նաև մի շարք հստակեցումներ:

«Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընդունվել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության ներկայացրած առաջարկների զգալի մասը, և նախաձեռնությունը փոփոխվել է: Պատգամավորը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և հորդորել կողմ քվեարկել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրմամբ` ապահովելով օրենքի 41-րդ հոդվածով կարգավորվող պայմանների և կարգերի համար պատասխանատվություն ենթարկելու դրույթը, ինչպես նաև հակասական և տարաբնույթ մեկնաբանությունների, այդ թվում` անորոշության բացառումը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Պետրոս Մարտիրոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեքորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները` համապատասխան ոլորտներում ապահովելով վերահսկողության անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են որոշ փոփոխություններ, ինչի արդյունքում նախագիծը լրամշակվել է:

Գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Պետրոս Մարտիրոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում` կանոնակարգելով սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացները: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը, հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս փոփոխությունների է ենթարկվել:

Զեկուցող Լուսինե Բադալյանը նշել է, որ նախագծով սահմանվել է` բժշկական հաստատություններում կարգելվեն տեսախցիկներ տեղադրել ախտորոշիչ, մանիպուլյացիոն և ֆունկցիոնալ ախտորոշիչ սենյակներում:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը: Պատգամավորը հայտնել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Կառավարության դիրքորոշումը հայտնել է Առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից, ինչի արդյունքում Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն:

 

Դիտումների քանակ39
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026
  • ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը 11:3520 Օգս, 2026
  • Ավելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. խոշոր հարկային իրավախախտումներ` սպորտային համալիրում. ՊԵԿ 11:2820 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. Արաղչի 11:1820 Օգս, 2026
  • ԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանը. Ալեքսանյան 11:1320 Օգս, 2026
  • ԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբից 11:0720 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0020 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և Դավիթ Ղազինյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին 10:4920 Օգս, 2026
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 10:4220 Օգս, 2026
  • Մեկնարկում է «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը 10:3320 Օգս, 2026
  • 5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026» 10:1920 Օգս, 2026
  • Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 10:0320 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայրենադարձման միտումները վստահ են դառնում հաստատված խաղաղության շնորհիվ. վարչապետ 10:0020 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն 09:4420 Օգս, 2026
  • Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ 09:4020 Օգս, 2026
  • Գրքափոխանակությունը՝ միջազգային գործակցության կարևոր գործիք 09:3620 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1520 Օգս, 2026
  • Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է․ Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը 09:0320 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին 08:5620 Օգս, 2026
  • Սերմից մինչև սեղան. լոռեցի ֆերմերների արտադրանքը 08:4520 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3220 Օգս, 2026
  • Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից 08:1420 Օգս, 2026
  • «Ուզել են իբր ավելի հեշտ ճանապարհով իջնեն». Նոր Հաճնի շինհրապարակում 2 զոհի մասին 00:2720 Օգս, 2026
  • Բնակարանի վարձավճարի մասնակի հատուցում՝ տեղահանվածներին 00:1820 Օգս, 2026
  • Արդյունաբերական օբյեկտներին հարվածները վնասում են Ռուսաստանին. Պուտին 23:4919 Օգս, 2026
  • Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան 23:4219 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015