Խորհրդարանը քննարկել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նոր նախագիծը: Տարիներ շարունակ մեկ կազմակերպություն է իրականացրել գովազդային շուկայի ֆինանսական բաշխումը հեռուստաընկերություններին, ասել է նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա մանրամասնել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե և չափելի դարձնել գովազդային շուկային գնագոյացման սանդղակը:
«Կազմակերպությունը հեռուստաընկերություններին տվել է ռեյտինգներ, բայց դրանք եղել են կոնկրետ հեռուստաընկերությունների մասով։ Միջազգային գովազդատուները, հաշվի առնելով այդ կազմակերպության տվյալները, իրենց գովազդային գումարները ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների»,- ասել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50%-ից ավելին միանա, և ստեղծվի խորհուրդ։
Մանրամասները՝ տեսանյութում: