Հայաստանի բուհերը սկսել են ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ընդունելությունը: Կրթական գերատեսչությունը շրջաբերական է ուղարկել բուհերին` առաջարկելով համակարգում կցագրել ուսանողների դիմումները՝ անկախ փաստաթղթերի առկայությունից: Այս պահին դեռևս վերջնական տվյալ չկա, թե քանի տեղահանված ուսանող կա. քննարկվում է նաև նրանց ուսման վարձի փոխհատուցման հարցը:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: