Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելիությունն ու պատրաստակամությունը՝ ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:
Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ՝ նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:
Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:
[email protected],
Հեռախոս` 060808003/1505»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ: