Լաչինի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 70 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Ստեփանակերտ: Հուլիսի 26-ին Հակարիի կամրջի սկզբնամաս հասած կառավարության օգնությունը դեռ մնում է տեղում: Կոռնիձորում նաև կենտրոն է բացվել` նախապատրաստվելով ընդունել ԼՂ բնակչությանը` Հայաստան հնարավոր տեղափոխման դեպքում: Այսօր Սյունիք է այցելել ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը, տեղում ծանոթացել իրավիճակին:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: