Հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ` Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշել է նաև, որ մտքեր են փոխանակել երկկողմ գործընկերության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ։