Մարդու իրավունքների անկախ փորձագետները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ: Այդ մասին նշված է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը հանգեցրել է հիմնական սննդամթերքի սուր պակասի»,- նշել են Ժնևում՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փորձագետների հայտարարությունը: