• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը կամ ճանաչումը քաղաքական հարցեր են. Խաչատրյան Բաց հարթակ. Ցեղասպանությունների հերքումը... 20:38
Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 մլրդ 433 մլն դրամի գույքը
Քաղաքականություն
16:3502 Օգս, 2023

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 մլրդ 433 մլն դրամի գույքը

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ի կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վերջինիս  նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի հուլիսի 3-ին՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա. Գ.-ն խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականու­թյուն ունեցող  պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, որում չի ներառել՝ թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերը, մասնավորապես՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլս և Գլենդեյլ թաղամասերում 2011 և 2015 թթ. համապատասխանաբար 490.000 ու 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած բնակարանները, ինչպես նաև 2016թ. 475.000 ԱՄՆ դոլարով Վելլի Վիլիջ թաղամասում գնած բնակարանն ու 2017թ. «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

2019 թ. փետրվարի 7-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան և պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Ա. Գ.-ն դարձյալ չի ներառել՝ թաքցրել է վերը նշված անշարժ գույքերը և «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ տվյալները:

Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն 2019 թ. ապօրինի հարստացել է, այն է՝ վերջինս հիշյալ ժամանակահատվածի համար որպես օրինական եկամուտ հայտարարագրել է 114.660 ՀՀ դրամ, սակայն նրա կողմից նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 24 մլն ՀՀ դրամ, ինչն էականորեն գերազանցել է Ա. Գ.-ի կողմից որպես օրինական եկամուտ հայտարարագրված գումարը, և ավելացված գումարը ողջամտորեն չի հիմնավորվում դրանով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում Ա. Գ.-ն (2009-2012թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար) 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր՝ 9.048.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա՝ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող 2000 քմ հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին դարձյալ ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր արժեքով՝ 15.834.000 ՀՀ դրամով նույն համայնքում ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող մեկ այլ՝ 3500 քմ հողամասը: Այնուհետև Ա. Գ.-ն հիշյալ երկու հողամասերը 2018 թ. օտարել է համապատասխանաբար 176.346.000 և 308.654.000 ՀՀ դրամով:

Միաժամանակ Ա. Գ.-ն 2012-2018 թթ. ընթացքում կատարել է ստացած օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ, ընդհանուր՝ 90.333.097 ՀՀ դրամ գումարի ծախս, իսկ 2015 թ. տարեկան հայտարարագրում որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720.000 ԱՄՆ դոլար, 2017թ. տարեվերջին՝ 660.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2015-2017 թթ. ընթացքում Ա. Գ.-ի կողմից ԱՄՆ-ում գրանցված իր բանկային հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967.700 ԱՄՆ դոլար, ինչը 247.700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720.000 ԱՄՆ դոլարը: Այսինքն՝ անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա. Գ.-ն կատարել 247.700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:

Վերը նկարագրված հանցավոր գործողությունների և ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա. Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ՝ 2012-2019 թթ. ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանի վերը նշված ընդհանուր 1 մլն 485 հազ. ԱՄՆ դոլար արժեքով երեք բնակարանները, ինչպես նաև 2019 թ. Գլենդեյլում 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով գնած առանձնատունը:

Ա. Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Դիտումների քանակ565
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին 15:1912 Օգս, 2026
  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը 15:1212 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Սևանի ափամերձ հատվածի 68 հողամասից ապամոնտաժվել է ավելի քան 200 շենք-շինություն 15:0012 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 14:5612 Օգս, 2026
  • Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ 14:4712 Օգս, 2026
  • Միջազգային կրթություն և մասնագիտական փորձ արտերկրում. գործադիրում նշանակվել են նոր փոխնախարարներ 14:3912 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3012 Օգս, 2026
  • Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ 14:2912 Օգս, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը 14:1812 Օգս, 2026
  • Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն․ ՊԵԿ 14:0612 Օգս, 2026
  • Ֆրանսիան ուժեղ շոգի նոր շրջան է ապրում 13:5412 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4212 Օգս, 2026
  • Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3212 Օգս, 2026
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026
  • ՉԼ. «Արարատ-Ամենիան» պատրաստվում է նոր պատմություն գրել 20:2811 Օգս, 2026
  • Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 220-ը 20:2311 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 11. 2026 20:1711 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը 20:1111 Օգս, 2026
  • Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 20:0411 Օգս, 2026
  • Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել 19:5611 Օգս, 2026
  • ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին 19:4711 Օգս, 2026
  • Հունգարիան նոր նախագահ ունի 19:3811 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները 19:3611 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 19:2811 Օգս, 2026
  • TRIPP-ին զուգահեռ անհրաժեշտ է բացել տարածաշրջանի երկաթուղային հաղորդակցությունը. փորձագետների կարծիքը 19:1311 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | «Կռացա, տեսա՝ երեխա է»․ նորածնին գտած քաղաքացին մանրամասներ է պատմել | 11.08.2026 19:0011 Օգս, 2026
  • Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվել են հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենսդրական բարեփոխումները 18:5811 Օգս, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանը 18:4611 Օգս, 2026
  • «Երեխայի հետ կապը պահելու եմ». Նարեկ Պետրոսյանը՝ Հալաբյանում իր գտած նորածնի մասին 18:2311 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է 18:1411 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը կարևորել են բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը 17:5711 Օգս, 2026
  • Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից. Սիսակ Գաբրիելյան 17:5511 Օգս, 2026
  • Լիբանանի խորհրդարանը հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին 17:4411 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 17:3211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2211 Օգս, 2026
  • Դիլիջանի 100 կանայք. մեկնարկել է ինքնատիպ նախագիծ 17:0411 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Սարգիս Խանդանյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Գալուզինի հայտարարություններին 17:0011 Օգս, 2026
  • Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել 16:4211 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3011 Օգս, 2026
  • Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին 16:2311 Օգս, 2026
  • Հանրաքվեի օրակարգը արհեստական օրակարգ է. Խանդանյանի անդրադարձը ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններին 16:0711 Օգս, 2026
  • Մեր կառավարությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու հարցում. ՀՀ նախագահը՝ դեսպանին 16:0211 Օգս, 2026
  • «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը կասեցվել է 15:5711 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է 15:4611 Օգս, 2026
  • Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ չենք տեսնում. Խանդանյան 15:3511 Օգս, 2026
  • Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը 15:2911 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2311 Օգս, 2026
  • Սիրիայի իշխանությունները Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի են դատապարտել 15:1111 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015