• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բայրամովը կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը. «Հարևաններ» Բայրամովը կարևորել է Հայաստանի... 19:32
Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:26
Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 00:2830 Հլս, 2023

Ապօրինի անցակետից Բաքուն առևանգել է Կարմիր խաչի միջոցով ՀՀ տեղափոխվող 68-ամյա տղամարդու

Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին առևանգելով՝ Բաքուն նրան ծանր մեղադրանքներ է առաջադրել: Կարմիր խաչի ուղեկցությամբ տղամարդը փորձում էր Հայաստան տեղափոխվել Լաչինով, երբ ադրբեջանցի սահմանապահներն առևանգել են նրան: Ադրբեջանի դատախազությունը Խաչատրյանին պատերազմական հանցագործություններ է վերագրել, իբր 1991 թ-ին նա կազմակերպել և իրականացրել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների սպանդ՝ կյանքից զրկելով 25 հոգու, 358 ադրբեջանցու արտաքսելով բնակության վայրերից:

Բաքուն պնդել է, թե նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, և այսօր, հայտնաբերելով Լաչինում, կալանավորել են: ԼՂ-ն շրջափակած ադրբեջանական վարչակազմը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է ցեղասպանության և բռնի տեղահանում իրականացնելու համար: Ադրբեջանական հերթական ապօրինությանը ԼՂ նախագահի խորհրդականն է արձագանքել:

Արտակ Բեգլարյան ԼՂ նախագահի խորհրդական - Վագիֆ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին` Արցախում, բնակվում է Պատարա գյուղում։ Բոլոր տղամարդկանց նման` նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականի պատերազմում։ Սակայն Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։

Ըստ Բեգլարյանի` տղամարդն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն երկխոսության միջոցով համապատասխան քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման նպատակով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ տեղափոխվող 68-ամյա քաղաքացու Ադրբեջանի սահմանապահների կողմից անհայտ վայր տեղափոխելու ուղղությամբ, հայտնել է ՀՀ-ում կազմակերպության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր՝ հարազատներից, Կարմիր խաչի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ, իսկ Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ դեպքի մանրամասները ճշտելուց հետո պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:

ԲԱՔՎԻ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում նշվում է, որ Կարմիր խաչը նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք` նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:

ԱԳՆ - Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում` այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության՝ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը:

ԱԳՆ - Այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև 2023 թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:

Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:

ԼՂ-ի քաղաքացուն առևանգելուն զուգահեռ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշված է, թե հումանիտար իրավիճակի մասին Հայաստանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Նամակը Թվիթերում հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե իբր «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքով ապահովում է» Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը։

Հեղինակ`Տաթև Դանիելյան
Դիտումների քանակ82
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան 12:3705 Օգս, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ 12:3005 Օգս, 2026
  • Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին 12:2305 Օգս, 2026
  • Ամփոփվել են 2026 թ․ բուհական ընդունելության արդյունքները․ ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի 12:1505 Օգս, 2026
  • Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում 12:0405 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0005 Օգս, 2026
  • Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը 11:5505 Օգս, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Կիևին և շրջակա շրջաններին, կան զոհեր ու վիրավորներ 11:4605 Օգս, 2026
  • Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը շախմատի միջազգային առցանց մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 11:3705 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր 11:2805 Օգս, 2026
  • Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 11:2105 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 888 հատ. ՊԵԿ 11:1105 Օգս, 2026
  • Շրջանառության հարկման համակարգ․ ինչպես սկսել և իրականացնել բիզնես այս համակարգում 11:0305 Օգս, 2026
  • ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածք. Դատախազություն 10:5405 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Մարալիկ քաղաքում օգոստոսի 5-ին 10:4705 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության համագործակցության հարցեր 10:4305 Օգս, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ 10:1605 Օգս, 2026
  • Հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձ է տեղափոխվել ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ 10:1105 Օգս, 2026
  • 2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով 10:0505 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:0005 Օգս, 2026
  • ԳՇ պետն անակնկալ այցով եղել է Սյունիքի դիրքերից մեկում 09:5905 Օգս, 2026
  • Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր 09:2605 Օգս, 2026
  • Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն․ հասցեներ 09:0405 Օգս, 2026
  • Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ 08:4905 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2005 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:0405 Օգս, 2026
  • Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ 00:4605 Օգս, 2026
  • Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ 00:2705 Օգս, 2026
  • Շիրակի մարզպետը հետևել է ըմբշամարտի և ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականների ուսումնամարզական հավաքների պարապմունքներին 00:1105 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը բաց է. Ռուբիո 23:3904 Օգս, 2026
  • «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ 23:1904 Օգս, 2026
  • Wildberries-ի պահեստները թիրախավորելով`Ուկրաինան ավելի շատ խնդիրներ է ստեղծում ՌԴ-ի համար. փորձագետ 22:5904 Օգս, 2026
  • Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ 22:4504 Օգս, 2026
  • Ես չեմ ուզում աշուն գարունով սահմանափակել, երբ կգա օրը կասենք մեր լուրջ խոսքը. Կարապետյան 22:3004 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի 22:1204 Օգս, 2026
  • Ելույթի համար հերթագրված երեք տասնյակ պատգամավոր, փոխադարձ մեղադրանքեր, թեժ քննարկում ԱԺ-ում 21:5704 Օգս, 2026
  • Անհամբեր սպասում ենք հարաբերությունների հետագա զարգացմանը. շնորհավորանքներ՝ վարչապետ Փաշինյանին 21:4004 Օգս, 2026
  • Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում 21:1804 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ալյուրի գողության մասին զրպարտությունից մինչև Լևոն Քոչարյանի արկածներ. ԱԺ թեժ նիստը 21:0004 Օգս, 2026
  • ՌԴ սահմանափակումների ազդեցությունը. ԿԲ հաշվարկները 20:5704 Օգս, 2026
  • Արուսյակ Վարդանյան. «Հիշողության զարթուցիչ» 20:4904 Օգս, 2026
  • Օգոստոս 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4304 Օգս, 2026
  • Մարոկկոյից Իսպանիա ապօրինի մուտք գործած 72000 ներգաղթյալից մոտ 70000-ն արդեն վերադարձել է 20:3704 Օգս, 2026
  • Վթարի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում անջատվել է էլեկտրամատակարարումը 20:2804 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.08.2026 20:2604 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում 20:1904 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 4. 2026 20:0904 Օգս, 2026
  • Ջուզեպպե Ունգարետտիի «Մի մարդու կյանք»-ը՝ հայերեն 19:5704 Օգս, 2026
  • Պուտինը միգրացիոն վերահսկողության խստացման մասին օրենքներ է ստորագրել 19:4304 Օգս, 2026
  • Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինաշխատանքները 19:3404 Օգս, 2026
  • Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին 19:2104 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցի հարցով Իրանի և Օմանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում. Ռուբիո 19:1904 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է. Բայրամով 19:0604 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ում արդեն գործում է տարիներ առաջ դժվար իրագործելի թվացող ենթակառուցվածք. Փաշինյան 19:0004 Օգս, 2026
  • Մրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համար 18:5304 Օգս, 2026
  • Նոր բացահայտում Հին Խնձորեսկում 18:4104 Օգս, 2026
  • Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխշահավետ սկզբունքներով. Լի Ցյանը՝ Փաշինյանին 18:3004 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ օգոստոսի 4-ին կամ 5-ին. Բեսենթ 18:2304 Օգս, 2026
  • Նոր համեր ու լայն տեսականի. Խորովածի 13-րդ փառատոնը՝ Ստեփանավանում 18:1304 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է 17:5804 Օգս, 2026
  • Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին 17:4904 Օգս, 2026
  • ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է․ ՆԳ փոխնախարար 17:4404 Օգս, 2026
  • Օգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս Պետրոսյան 17:3504 Օգս, 2026
  • Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ 17:3104 Օգս, 2026
  • Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ 17:2604 Օգս, 2026
  • Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի 17:1904 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ 17:1504 Օգս, 2026
  • Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան 17:1104 Օգս, 2026
  • Թոքերի հիվանդություններ. վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում 17:0404 Օգս, 2026
  • Գինեգործությունն ու նորագույն տեխնոլոգիաները 16:4604 Օգս, 2026
  • 8-րդ գումարման խորհրդարանը ՀՀ անկախությունից ի վեր պատմության ընթացքում ամենակարևոր խորհրդարանն է եղել. Ալեքսանյան 16:3404 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3004 Օգս, 2026
  • Հանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր 16:2704 Օգս, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը 16:1604 Օգս, 2026
  • Իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում՝ 2024-2025-ին, «ՀայՓոստի» ֆինանսական արդյունքը բարելավվել է 900 մլն դրամով. Կոնջորյան 16:0704 Օգս, 2026
  • Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է 16:0604 Օգս, 2026
  • Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին 15:5604 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ 15:5404 Օգս, 2026
  • Նիդերլանդների և Գերմանիայի սահմանին անտառային հրդեհ է մոլեգնում 15:5104 Օգս, 2026
  • Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցեր 15:3604 Օգս, 2026
  • ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը 15:2404 Օգս, 2026
  • Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին 15:1104 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. Բայրամով 15:0304 Օգս, 2026
  • Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք 15:0004 Օգս, 2026
  • Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հերթական հենակետը 14:5704 Օգս, 2026
  • Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին 14:5104 Օգս, 2026
  • Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ 14:4804 Օգս, 2026
  • Զելենսկին՝ ՌԴ և նախկին ԽՍՀՄ երկրների հարաբերությունների մասին 14:4304 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3004 Օգս, 2026
  • Տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ քայլելը կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է. վարչապետ 14:2704 Օգս, 2026
  • Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքուբոլորը նայեք. Չախոյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքներին 14:2204 Օգս, 2026
  • Գազայում կարգավորման մեխանիզմների հարցում Թրամփի հետ տարաձայնություններ ունենք. Նեթանյահու 14:1204 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են 13:5804 Օգս, 2026
  • Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին 13:3804 Օգս, 2026
  • Որ ասում եք՝ ուրիշ հարթությունում հարցը կլուծենք, կարո՞ղ է հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում. Արթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին 13:2804 Օգս, 2026
  • ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% 13:2304 Օգս, 2026
  • Բենզինի և դիզվառելիքի վաճառքի կետում բացահայտվել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ 13:1904 Օգս, 2026
  • Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով 13:1404 Օգս, 2026
  • Զելենսկին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին 13:1104 Օգս, 2026
  • Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին 13:0404 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015