• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր»... 14:04
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝... 12:57
Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին Վարչապետը հայտնել է՝ ինչ... 11:53
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ Լաչինի միջանցքը բացելու համար. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
13:0112 Հլս, 2023

Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ Լաչինի միջանցքը բացելու համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որում ասված է. 

«Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկոակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն։

Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի  Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Դատարանն իր վերջին որոշումով փաստեց, որ Ադրբեջանի պնդումները, թե վերջինս իրականացնում է Դատարանի փետրվարի 22-ի` Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը, աղերս չունեն իրականության հետ։

Այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է էլ ավելի վատթարանալ։ 

Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։

Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձինք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։

Այս ընթացքում անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում։

Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։ 

Նման իրավիճակում Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները և Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»:

Դիտումների քանակ339
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026
  • ՊԵԿ աշխատակիցների կեսից ավելին հենց կանայք են, և նրանք դարձել են համակարգի զարգացման կարևոր ուժը. Էդուարդ Հակոբյան 20:2603 Ապր, 2026
  • Ջրատարների մաքրում և նորոգում՝ ոռոգման սեզոնի մեկնարկին 20:2003 Ապր, 2026
  • Հայ ժամանակակից արվեստագետների գործերը՝ ամերիկյան թանգարանում 20:1503 Ապր, 2026
  • ՆԳՆ հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին 20:1003 Ապր, 2026
  • Վստահ եմ՝ ՀՀ-ն լիարժեք պատրաստ կլինի բարձր մակարդակով հյուրընկալելու COP17 համաժողովը. ՇՄ նախարար 20:0503 Ապր, 2026
  • Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ 20:0303 Ապր, 2026
  • ՔԿ-ում ծառայողական քննություն է սկսվել քննիչ Հակոբ Հակոբկոխյանի նկատմամբ, նա դիմում է գրել պաշտոնից ազատվելու համար 19:5603 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 3. 2026 19:5003 Ապր, 2026
  • Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ. մարզպետի աշխատակազմ 19:4103 Ապր, 2026
  • Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը 19:3303 Ապր, 2026
  • ԻՀՊԿ-ն ձերբակալել է խոցված ամերիկյան F-35 կործանիչի օդաչուին. NourNews 19:2003 Ապր, 2026
  • Կրթական նոր միջավայր՝ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում 19:1203 Ապր, 2026
  • Բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից 19:0403 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Լեռնամերձից Հայթաղ՝ անձնական խնդիրներից մինչև լուսանկարվել. վարչապետի այցը 19:0003 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին 18:5703 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 18:4103 Ապր, 2026
  • Թերակղզու «Աշոտ Երկաթի» խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 18:3003 Ապր, 2026
  • Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից. ՆԳՆ 18:2103 Ապր, 2026
  • Արշալույս գյուղի բնակիչը փախցրել է ոչխարներ բարձած մեքենան. դեպքը բացահայտվել է 18:1303 Ապր, 2026
  • «Պիտի լիներ 2,8 մլն, 1,5-ը ի՞նչ ա». Վանեցյանի օգտին աշխատած ՀՀԿ կանայք դժգոհ են (ձայնագրություն) 18:0203 Ապր, 2026
  • «Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում. հայտարարություն 17:4903 Ապր, 2026
  • Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան 17:4303 Ապր, 2026
  • Դպրոց գնալուց առաջ առնվազն մեկ տարի երեխաները պետք է ընդգրկվեն նախադպրոցական կրթության մեջ. Թամարա Սարգսյան 17:3203 Ապր, 2026
  • Կրթության զարգացման և կառավարման հիմնադրամը իրականացնում է ոչ կրթական գործունեություն. ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին 17:1403 Ապր, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 882 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:1203 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | ՔԿ-ն անդրադարձել է ՊՆ զորավարժադաշտում զինծառայողի մահվան դեպքին 17:0003 Ապր, 2026
  • Թրամփը քննարկում է ՀԴԲ տնօրենին և մյուսներին աշխատանքից ազատելու հնարավորությունը. The Atlantic 16:5803 Ապր, 2026
  • Կասեցվել է «Ապարան գազ» ընկերության ավտոգազալիցքավորման ճնշակայանի գործունեությունը 16:4903 Ապր, 2026
  • Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև 16:4103 Ապր, 2026
  • Նախակրթարաններում կընդգրկվեն նաև 3-6 տարեկան երեխաները 16:3903 Ապր, 2026
  • Իրանի դեսպանը հանդիպում է անցկացրել Վրաստանի ԱԳՆ-ում 16:3003 Ապր, 2026
  • Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը 16:2303 Ապր, 2026
  • Առանց հողերի խոշորացման՝ գյուղատնտեսության մեջ շրջադարձ անել չի ստացվի. վարչապետ 16:1503 Ապր, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը 16:0603 Ապր, 2026
  • Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ ընկույզի այգի է հիմնվում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5303 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015