• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով. Թրամփ. «Հարևաններ» Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք... 19:54
«Ոսկե ծիրան 2026». ինչ է սպասվում «Ոսկե ծիրան 2026». ինչ... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, ծայրահեղ ցինիզմի դրսևորում է. Արցախի ԱԳՆ
Քաղաքականություն
21:3628 Հնս, 2023

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, ծայրահեղ ցինիզմի դրսևորում է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին: Դրանում ասված է.

«2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։

Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում:

Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։ Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։

Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։

Եվս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ շուրջ 200 օր է Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, որը գնալով էլ ավելի խիստ և անմարդկային է դառնում։ Հանրապետության բնակչությունը զրկված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

Վերջին 14 օրերի ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումներն Արցախի Հանրապետություն, որոնք վերջին ավելի քան վեց ամիսների ընթացքում սահմանափակ ռեժիմով իրականացվում էին ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում էթնիկ զտումներ իրականացնելու իրենց մտադրությունը: Դրա մասին բազմիցս հրապարակավ հայտարարել է այդ երկրի նախագահը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հունիսի 26-ի հայտարարությունն առ այն, որ Արցախի այն բնակիչները, ովքեր չեն ցանկանում ճանաչել Բաքվի իշխանությունը, պետք է լքեն իրենց հայրենիքը, Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Բաքվի ունեցած իրական նպատակների ևս մեկ ապացույց է:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ, ինչպես արդեն բազմիցս եղել է կարևոր հանդիպումներից առաջ կամ դրանց ընթացքում, հունիսի 28-ի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ երեկ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների հերթական փուլի ֆոնին՝ վերահաստատելով, որ Բաքուն փորձում է հարկադրանքի միջոցով, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառմամբ հայկական կողմին պարտադրել իր վերջնագրային ու առավելապաշտական պահանջները։

Այն, որ Բաքուն պատրաստ չէ բարեխղճորեն մասնակցել բանակցություններին, ակնհայտ է դառնում նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ 2023 թվականի հունիսի 23-ին Reuters-ին տված հարցազրույցում արված հայտարարություններից։ Մասնավորապես, նա մերժել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների գաղափարը՝ այն հիմնավորմամբ, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման խնդիրը փորձելով ներկայացնել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են օրինականացնել Արցախի էթնիկ զտմանն ուղղված իրենց ծրագրերը: Նման հայտարարությունները վկայում են նաև, որ Բաքուն ձգտում է տապալել միջազգային դերակատարների ջանքերը՝ միտված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման համար պայմանների ստեղծմանը։

Այս համատեքստում զինված հարձակումից մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը, թե իբր այդ երկիրը պատրաստ է օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին, հանդիսանում է ծայրահեղ ցինիզմի դրսևորում: Լավագույն օգնությունը, որ կարող է ցուցաբերել Ադրբեջանը, հրադադարի ռեժիմի անշեղ պահպանումն է, Արցախի Հանրապետության տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցումը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների և ՄԱԿ-ի միջազգայինի դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք կատարումը, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ, անվտանգ և անարգել երթևեկությանը։

Նշենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Արցախի 120 հազար բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը և հումանիտար ճգնաժամը խորացնելը, միջազգային իրավունքի համաձայն, հավասարազոր են ռազմական հանցագործության:

Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրությունն ընդհանրապես, և խաղաղ գործընթացում ներգրավված միջազգային բոլոր դերակատարները մասնավորապես, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն ուղղակի պատասխանատվություն են կրում Արցախում հումանիտար և անվտանգային ճգնաժամի հետագա խորացումը կանխելու, ինչպես նաև միջազգային նորմերի ու սկզբունքների հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման, տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության ապահովման համար:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ պնդում ենք, որ վերջիններս պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած ճնշման բոլոր լծակներն ու գործիքները՝ ապահովելու Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության բոլոր դրույթների պահպանումն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման անհապաղ կատարումը»։

Դիտումների քանակ314
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026
  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում 16:2510 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 16:1010 Հլս, 2026
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ 16:0910 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր 16:0010 Հլս, 2026
  • Պետության ֆինանսավորմամբ Plug and play-ը ծրագրեր է իրականացնում մեր երկրում 15:4810 Հլս, 2026
  • Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ 15:3710 Հլս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք 15:2610 Հլս, 2026
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026
  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet 11:4110 Հլս, 2026
  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու 11:3310 Հլս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ 11:2610 Հլս, 2026
  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 11:1910 Հլս, 2026
  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 11:1010 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը 11:0610 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ 10:5710 Հլս, 2026
  • 2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում 10:4810 Հլս, 2026
  • Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան 10:3910 Հլս, 2026
  • Հուշագիր Դիլիջանում մշակութային գործակցության մասին 10:1410 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները+ 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026
  • «Բեբրաս» ինֆորմատիկայի մրցույթին 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ է մասնակցել 21:4809 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր 21:3609 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 21:2509 Հլս, 2026
  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 21:1209 Հլս, 2026
  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է 21:0909 Հլս, 2026
  • Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները 20:5909 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 9. 2026 20:5709 Հլս, 2026
  • Յուլիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5309 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 20:5109 Հլս, 2026
  • Կենսաբազմազանության թիրախներ և փողեր 20:4709 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:4109 Հլս, 2026
  • Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով 20:3609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է 20:2709 Հլս, 2026
  • Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է. Նիկոլ Փաշինյան 20:1809 Հլս, 2026
  • Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը 20:1109 Հլս, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:0409 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը 19:5709 Հլս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին 19:5109 Հլս, 2026
  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 19:4309 Հլս, 2026
  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին 19:3509 Հլս, 2026
  • 109 հազար տեղահանվածի բնակարանային ապահովման համար կիրականացվի 284,4 մլն դոլարի ծրագիր 19:2909 Հլս, 2026
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը 19:2109 Հլս, 2026
  • Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը 19:1409 Հլս, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց 19:0809 Հլս, 2026
  • Կշարունակվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության բարելավումը 19:0609 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Նախատեսվում են բոնուսներ առողջության ապահովագրության համակարգի շահառուների համար 19:0009 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր 18:5709 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները 18:5309 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է 18:4409 Հլս, 2026
  • Ֆրանսիական կողմը հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հարցում. Ֆրանսիայի մշակույթի նախարար 18:3609 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն 18:3109 Հլս, 2026
  • Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել 18:2409 Հլս, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով 18:1709 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1009 Հլս, 2026
  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը 18:0909 Հլս, 2026
  • Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Մատենադարանում 18:0709 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ 17:5809 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015