ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով: Նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին դիմացկունության, միասնականության ու հայրենասիրության համար:
Նրա խոսքով` ցանկացած շանտաժ, ներքին խժդժություն առաջացնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
«Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ամբողջ հասարակությունը»,- ասաց նա:
Պուտինը կրկնեց ապստամբներին ուղղված իր առաջարկը` ցանկացողները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ցանկացողները կարող են մեկնել Բելառուս:
Պուտինը շնորհակալություն հայտնեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։