Լատվիայի իշխանությունները դադարեցնում են Ռուսաստանի քաղաքացիներին բոլոր տեսակի վիզաների տրամադրումը, այդ թվում՝ հումանիտար: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Էդգարս Ռինկևիչսը:
Նրա խոսքով՝ Ռիգան հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկատվություն փոխանակում դաշնակիցների հետ: «Ներկայումս Լատվիայի համար ուղղակի սպառնալիք չկա», - նշել է նախագահը:
Ռինկևիչսի խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի քաղաքացիների համար կիրառված սահմանահատման սահմանափակումները չեն փոխվի։