• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «Կովկասյան արծիվ 2026» եռակողմ վարժանքները.«Հարևաններ» Մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի... 20:57
Մենք ենք թերացել, որ ընտրակաշառքների մի մասն աշխատել է Մենք ենք թերացել, որ... 19:49
Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.06.2026 19:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դիլիջանի անտառում հայտնաբերվել է մերկ և մասամբ հոշոտված դի. մանրամասներ ռուս կնոջ սպանությունից
Իրավունք
17:2119 Հնս, 2023

Դիլիջանի անտառում հայտնաբերվել է մերկ և մասամբ հոշոտված դի. մանրամասներ ռուս կնոջ սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2023 թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999 թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի:

«Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում 2023 թ․ հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ե․Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով:

Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են Ե․Սերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։ 

Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023 թ․ հունիսի 4-ին։

Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ի հետ։

Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել 1989 թ․ ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ.-ն:

Իրականացված հսկայածավալ քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ն 2019 թ․ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է Ե․Սերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020 թ․ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ․-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար Ե․Սերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: Ռ․Տ․-ն, չկարողանալով համակերպվել Ե․Սերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ Ե․Սերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:

Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպա­տակով Ե․Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ: Պայմանավորվել են 2023 թ․ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար Ե․Սերգեևան 2023 թ․ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը՝ ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Ռ․Տ․-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ Ե․Սերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023 թ․ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։

Մինչև Ե․Սերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է Ե․Սերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:

Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից Ե․Սերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:

Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով Ե․Սերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, Ռ․Տ․-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ռ․Տ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ4604
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ 17:3918 Հնս, 2026
  • Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը 17:2618 Հնս, 2026
  • Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը 17:1418 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը նոր շուկաներ է բացում․ 162 տոննա ծիրան արդեն արտահանվել է 17:0018 Հնս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրմանը 16:5718 Հնս, 2026
  • Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 16:4018 Հնս, 2026
  • Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը փակվեց. հնչեց ՀՀ հիմնը 16:3918 Հնս, 2026
  • Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 16:3818 Հնս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը 16:3318 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ 16:2418 Հնս, 2026
  • Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը 16:1218 Հնս, 2026
  • 2025-ին ունեցել ենք բավականին բարձր՝ 2 տրլն 725 մլրդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր, 14 տոկոսով ավելի 2024-ի արդյունքից. ՊԵԿ նախագահ 16:0318 Հնս, 2026
  • Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայում հետաձգվել և չեղարկվել է 527 չվերթ 15:5918 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր 15:5218 Հնս, 2026
  • Հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունները նախատեսվում է տրամադրել պետական հավաստագրերի միջոցով 15:4318 Հնս, 2026
  • Շանթ Սարգսյանը աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հաղթել է Մագնուս Կարլսենին 15:3418 Հնս, 2026
  • Հավասար պայմաններ՝ ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար 15:2518 Հնս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:1418 Հնս, 2026
  • «Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը 15:0618 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | «Էդ եմ պալիտ արել, որ կռճել են». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով | 18.06.2026 15:0018 Հնս, 2026
  • Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք 14:5618 Հնս, 2026
  • Հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով 14:4818 Հնս, 2026
  • Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը 14:4218 Հնս, 2026
  • Բիզնես խորհրդատվություն՝ արտահանողներին 14:3818 Հնս, 2026
  • Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ 14:3418 Հնս, 2026
  • Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած 14:1918 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրողներին տվել են ընտրակաշառք. ՀԿԿ 14:1618 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը ոլորտի ամենաարմատական բարեփոխումն է 2004-ից ի վեր. ՀԾԿՀ նախագահ 14:0618 Հնս, 2026
  • Գեղամ Գևորգյանը՝ անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գնի քառակի բարձրացման մասին 14:0418 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են ԱՄՆ-Իրան գործարքը. բովանդակությունը հայտնի է 13:5718 Հնս, 2026
  • Համախմբումը վաղուց է եղել, չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին 13:4118 Հնս, 2026
  • Չնայած շոկերի պակաս չկար՝ ըստ էության, ունեցել ենք դրական զարգացումներ. ԿԲ նախագահի տեղակալ 13:3918 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն արդեն մեծ ֆոնդի հատկացում է արել. Փաշինյանը՝ TRIPP նախագծի իրագործման մասին 13:3118 Հնս, 2026
  • Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան 13:2918 Հնս, 2026
  • Մեր հարվածները կրկին հասան Մոսկվայի շրջան. ժամանակն է ավարտել այս պատերազմը. Զելենսկի 13:2718 Հնս, 2026
  • Ընտրություններին ՔՊ-ի արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան 13:2518 Հնս, 2026
  • Լրացուցիչ հնարավորություններ ներդրումային ֆոնդերի և հայաստանյան ընկերությունների համար 13:2218 Հնս, 2026
  • Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին 13:2018 Հնս, 2026
  • CNN-ը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի ստորագրած «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի» դրույթները 13:1218 Հնս, 2026
  • Ես չէի չափազանցնում՝ մեր մեծ խնդիրը լինելու է ապրանքների մատակարարման պայմանագրերն ապահովելը. Փաշինյան 13:0718 Հնս, 2026
  • Այս պահին ունենք բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ. ԿԲ նախագահի տեղակալ 13:0418 Հնս, 2026
  • Խոստացել եմ՝ ընտրություններից հետո փոփոխությունները կարվեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքների հետ կապված նախաձեռնությունների մասին 13:0118 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նոր ընտրությունների հավանականությունը և ընտրակաշառքի գործերը. վարչապետի անդրադարձը 13:0018 Հնս, 2026
  • Մինչև 100 հազար դրամ աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին 12:5918 Հնս, 2026
  • Մեր տնտեսությունը ադապտացիայի բավական լավ տեմպեր է ցույց տալիս, և մենք ուզում ենք դա քաջալերել. Փաշինյան 12:4918 Հնս, 2026
  • Առավել հստակ և համապարփակ կկանոնակարգվի դեղերի շրջանառության ոլորտը. նախագիծ 12:4218 Հնս, 2026
  • ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին 12:3718 Հնս, 2026
  • Փաշինյանը՝ միկրոբիզնեսի շեմը կրկնապատկելու և դրոշմապիտակավորման համակարգի ընդլայնման մասին 12:2018 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1718 Հնս, 2026
  • 60 օրվա ընթացքում ԱՄՆ-ը չպետք է մեծացնի ռազմական ներկայությունը տարածաշրջանում. Բաղաեի 12:1518 Հնս, 2026
  • Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան 12:1218 Հնս, 2026
  • Նոր կարգավորումներ են առաջարկվում քաղաքացիական օրենսդրությունում 12:1018 Հնս, 2026
  • 13 համայնքի 16 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 634 մլն դրամով 11:5818 Հնս, 2026
  • ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց 11:5518 Հնս, 2026
  • Կբարելավվեն գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն և մրցակցային միջավայր. նախագիծ 11:4918 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների 11:3718 Հնս, 2026
  • Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտ 11:3218 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները 11:2818 Հնս, 2026
  • ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար 11:2718 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի ուղղումների շրջանակը. նախագիծ 11:2418 Հնս, 2026
  • Ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա 11:1918 Հնս, 2026
  • Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 11:1418 Հնս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը 11:0918 Հնս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0018 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը 10:4418 Հնս, 2026
  • «Լավ ա Իշտոյին ընդամենը 200 բան եմ տվել». ՀԿԿ-ն ընտրակաշառքի վերաբերյալ նոր ձայնագրություն է հրապարակել 10:2818 Հնս, 2026
  • Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:2118 Հնս, 2026
  • Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 10:0118 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Աշխարհում խաղաղության մակարդակը կրկին վատթարացել է. Խաղաղության գլոբալ ինդեքս 10:0018 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:5318 Հնս, 2026
  • Անսպառ բնությունը՝ դարմանի և թույնի միջև 09:4918 Հնս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն. աշխատանքները շարունակվում են 09:4118 Հնս, 2026
  • Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆիդան 09:3318 Հնս, 2026
  • Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը 09:1818 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել 09:1518 Հնս, 2026
  • Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել 08:5018 Հնս, 2026
  • «Նեվիս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 602 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:3418 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1718 Հնս, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին 08:0018 Հնս, 2026
  • Ալիևն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը 01:0718 Հնս, 2026
  • Արտակարգ ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ չվերթի ինքնաթիռը վերադառնում է մեկնման օդանավակայան 00:4718 Հնս, 2026
  • Խաղաղության գլոբալ ինդեքսում ՀՀ-ն տպավորիչ առաջընթաց է արձանագրել. ամենա ոչ խաղաղ երկիրը ՌԴ-ն է 00:4018 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը դիմել է դատարան, պահանջել անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի որոշումը 00:3218 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է ստորագրվել հինգշաբթի․ Թրամփ 00:1018 Հնս, 2026
  • Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ Սամվել Կարապետյան 00:0118 Հնս, 2026
  • Ընդդիմությունն ԱԺ-ում անելիք չունի, նրանց հետաքրքրում է ընտրակաշառքի գնաճը. ՔՊ պատգամավոր 23:1417 Հնս, 2026
  • Ընտրելու հնարավորություն տալ վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողներին. մանրամասներ նախագծից 23:0017 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության հատուկ ներկայացուցիչ Մուրիել Պենըվերի հետ 22:5317 Հնս, 2026
  • 1360 կանչ և մեկ առաքելություն․ 2025 թվականի լավագույն ստորաբաժանումը Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատն է 22:4817 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ/IOTA) 30-րդ Գլխավոր համաժողովին 22:3917 Հնս, 2026
  • Այս ընտրությունները առաջ են բերել հեղափոխության նոր օրակարգ, որտեղ թավիշը պետք է բացառվի. Փաշինյան 22:2417 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները 22:1617 Հնս, 2026
  • Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում 22:1517 Հնս, 2026
  • Հարցազրույց Սպարտակ Կյուրեղյանի հետ 22:0517 Հնս, 2026
  • Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են 21:5417 Հնս, 2026
  • Firebird AI-ն Ղազախստանի հետ 10 միլիարդ դոլարի ռազմավարական համագործակցության համաձայնագիր է կնքել 21:4217 Հնս, 2026
  • Sotheby's աճուրդային տան պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի ազգային պատկերասրահում 21:3317 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 17. 2026 21:1817 Հնս, 2026
  • ԵՄ-ն արագացված ընթացակարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար. Financial Times 21:1517 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն բավարարեց Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները 21:0817 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015