• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ ԱԱԾ-ն՝ Թելման Գասիմովի տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն՝ Թելման Գասիմովի... 12:25
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47,3 մլրդ դրամի օժանդակության ծրագրեր. ֆինանսների նախարար ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար... 11:21
Հարցազրույց Դավիթ Բաղդասարյանի հետ Հարցազրույց Դավիթ Բաղդասարյանի հետ 01:08
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
18:0831 Մայ, 2023

Ոստիկանության ծառայողները դատարանում պնդեցին, որ Վլադիմիր Գասպարյանի դստերն աշխատավայրում չեն տեսել

Շարունակվում է նախկին ոստիկանապետի և մի շարք նախկին բարձրաստիճան ոստիկանների գործով դատավարությունը: Ըստ քրգործի նյութերի՝ Վլադիմիր Գասպարյանի դստերը երեք օրով ձևականորեն նշանակել են բաժանմունքի պետ, որպեսզի նա փոխգնդապետի կոչում ստանալու հնարավորություն ունենա:

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և մյուս բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով նիստին հարցաքննվեցին ոստիկանության զորքերի ծառայողները: Նրանք ցուցմունք տվեցին նախկին ոստիկանապետի դստեր՝ Յուլյա Գասպարյանին առնչվող դրվագի վերաբերյալ: Փոխգնդապետ Թաթոս Համբարյանը այն վկան է, որի պաշտոնը 3 օրով զբաղեցրել է Գասպարյանի դուստրը: Համբարյանն այդ ընթացքում եղել է զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, իսկ այժմ կադրերի բաժնի պետի տեղակալն է։

Թաթոս Համբարյան (վկա) - Եկավ հրաման, որ ես նշանակվում եմ նույն վայրում օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, դրանից հետո ես իմ տեղում եմ մնացել, ոչ մի պաշտոնի փոփոխություն չեմ կատարել:

Ասաց՝ իր պաշտոնին նշանակված Յուլյա Գասպարյանին երբևէ ոչ տեսել է, ոչ ճանաչել: Ըստ վկայի ցուցմունքի՝ 3 օր անց կրկին հրաման է եկել՝ իրեն նախորդ պաշտոնին վերականգնելու վերաբերյալ: Համբարյանը պնդեց՝ հրամանից անակնկալի է եկել, բայց որևէ մեկին չի դիմել հրամանի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, այնինչ նախաքննության ընթացքում այլ տեղեկություն է հայտնել: Այս հակասությունը հիմք ընդունելով՝ մեղադրող դատախազը հրապարակեց վկայի նախկինում տված ցուցմունքը:

Տիգրան Ենոքյան (մեղադրող դատախազ) - Ես գնացի զորամասի կադրերի բաժին, պարզաբանում պահանջեցի զորամասի կադրերի բաժնի պետ գնդապետ Արման Ավետիսյանից, վերջինս ասաց, որ հրահանգ է եղել, որպեսզի նման հրամաններ ստորագրվեն, բայց ես մտածելու ոչինչ չունեմ, մի քանի օրից հրամանով կնշանակվեմ իմ նախկին պաշտոնին:

Վկան չհիշեց նաև, թե ո՛վ է ստորագրել հրամանը, իսկ նախաքննության ընթացքում նշել էր, որ այն զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է ստորագրել:

Ըստ գործի նյութերի՝ Երանոսյանի հանձնարարությամբ՝ կեղծ փաստաթղթերով Վլադիմիր Գասպարյանի դուստրը ձևական՝ 3 օրով նշանակվել էր զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ՝ փոխգնդապետի կոչում ստանալու նպատակով:
Դատարանում հարցաքննվեցին նաև ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի նախկին պետն ու ավագ սպաները: Այս դրվագի համաձայն էլ՝ Գասպարյանի դուստրը 2015-ին նշանակվել է օպերատիվ բաժնի ավագ սպա, սակայն ծառայության չի ներկայացել, բայց աշխատավարձ ստացել է: Օպերատիվ բաժնի նախկին պետ Կարեն Ստեփանյանն ասաց՝ Յուլյա Գասպարյանին երբևէ չի տեսել, ոչ էլ ճանաչել է, նշեց՝ եթե նման աշխատող լիներ, պաշտոնից ելնելով, պարտավոր էր ճանաչել: Նույնը պնդեցին նաև նրա ենթակաները:

Ըստ գործի նյութերի՝ նախկին ոստիկանապետի դուստրը 2015-18 թվականներին ստացել է 9 միլիոն դրամ աշխատավարձ, բայց չի եկել աշխատանքի: Յուլյա Գասպարյանն անցնում է նաև Լևոն Երանոսյանին օժանդակելու գործով, այս դեպքում՝ մեղադրյալի կարգավիճակով:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և վատնման եղանակով հափշտակության համար: Լևոն Երանոսյանը մեղադրվում է խոշոր չափի վատնման և պաշտոնեական կեղծիքի, ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը՝ Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու, իսկ զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը՝ Երանոսյանին օժանդակելու համար: Ընդհանուր առմամբ, այս գործով պետությանը պատճառվել է 21.6 մլն դրամի վնաս:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ43
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Զախարովան Հայաստանին կոչ է արել Արևմուտքին վստահելու հարցում հաշվի առնել հարևան երկրների փորձը 15:4806 Դեկ, 2023
  • Զախարովան անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին 15:4206 Դեկ, 2023
  • Գյումրիում իրականացվում է ստվերային կառավարում. ՔՊ-ն միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցության մասին հուշագիրը 15:3906 Դեկ, 2023
  • Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետբյուջե է վերականգնվել 200 մլն դրամ 15:3806 Դեկ, 2023
  • Ռուսաստանը չէր ցանկանա, որ Արևմուտքը կրկին խաբեր հայ ժողովրդին. Զախարովա 15:2206 Դեկ, 2023
  • ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն 15:0906 Դեկ, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար 15:0006 Դեկ, 2023
  • Լուրեր 15:00 | 06.12.2023 15:0006 Դեկ, 2023
  • Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ. Փաշինյան 14:4406 Դեկ, 2023
  • ՄՊՀ նախագահը մեկնել է Փարիզ մասնակցելու ՏՀԶԿ 22-րդ համաշխարհային համաժողովին 14:3006 Դեկ, 2023
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3006 Դեկ, 2023
  • Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության վերաբերյալ 14:2106 Դեկ, 2023
  • Ալավերդի քաղաքի բնակիչներից կատարվածի համար ներողություն եմ խնդրում. Արեն Մկրտչյան 14:1206 Դեկ, 2023
  • Սպիտակի երկրաշարժի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անխախտելիության գիտակցումն է. Զախարովա 14:0306 Դեկ, 2023
  • Չի կարելի թույլ տալ, որ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում. Բայդեն 13:5306 Դեկ, 2023
  • Արմեն Հայրապետյանն ու Սերգեյ Դանկվերտը քննարկել են փոխադարձ առևտրի ընթացիկ հարցեր 13:4306 Դեկ, 2023
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 13:3606 Դեկ, 2023
  • Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով. Ալիև 13:3506 Դեկ, 2023
  • «Դիլիջան» ազգային պարկի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է 13:1206 Դեկ, 2023
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կայացել է որպես պետական անկախ ինստիտուտ. Հայկուհի Հարությունյան 13:1006 Դեկ, 2023
  • ԲՏԱ նախարարը և Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարը անդրադարձել են ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարներին 13:0406 Դեկ, 2023
  • Լուրեր 13:00 | 06.12.2023 13:0006 Դեկ, 2023
  • Հայկուհի Հարությունյանն առաջադրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու 12:5406 Դեկ, 2023
  • Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում 12:5106 Դեկ, 2023
  • Դեսպան Ղևոնդյանը Ղրղզստանի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 12:4406 Դեկ, 2023
  • Հիմա արդեն դատական համակարգի աշխատավարձերով մոտարկվում ենք եվրոպական չափանիշներին. Փաշինյան 12:3606 Դեկ, 2023
  • Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են. Նիկոլ Փաշինյան 12:2906 Դեկ, 2023
  • ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացրել է զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ 12:2806 Դեկ, 2023
  • ՀՀ ԱԱԾ-ն՝ Թելման Գասիմովի տարածած տեսագրության վերաբերյալ 12:2506 Դեկ, 2023
  • Արդարադատության դռները դեռևս լիարժեք բացված չեն. խոր խնդիրներ ունենք դատական համակարգում. ՀՀ վարչապետ 12:2006 Դեկ, 2023
  • Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ. ՀՀ վարչապետ 12:1106 Դեկ, 2023
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0006 Դեկ, 2023
  • Իսրայելի հետ Թուրքիայի դիվանագիտական և առևտրային հարաբերությունները չեն վնասում պաղեստինյան հարցին․ Ֆիդան 11:5806 Դեկ, 2023
  • 10 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 11:5106 Դեկ, 2023
  • Այս տարի կարևոր քայլ ենք կատարել բյուջեի եկամուտները և ծախսերի արտացոլումն ամբողջական դարձնելու ուղղությամբ. ՀՀ ֆինանսների նախարար 11:4606 Դեկ, 2023
  • 2024-ի բյուջեով շուրջ 3,5 մլրդ դրամ կհատկացվի ՀՀ-ում արհեստական բանականության գիտահետազոտական կենտրոն ստեղծելու համար 11:4106 Դեկ, 2023
  • Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար 11:3606 Դեկ, 2023
  • Վահե Հովհաննիսյանը՝ 2024-ի բյուջեով թանգարանների, թատրոնների, գրադարանների եկամուտներն ավելացնելու ծրագրի մասին 11:3206 Դեկ, 2023
  • Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին կալանավորվել է 21-ամյա համերկրացուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով 11:2706 Դեկ, 2023
  • ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47,3 մլրդ դրամի օժանդակության ծրագրեր. ֆինանսների նախարար 11:2106 Դեկ, 2023
  • Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում. կան զոհեր. նախաձեռնվել են քրեական վարույթներ 11:1706 Դեկ, 2023
  • Մոսկվայում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները 11:1306 Դեկ, 2023
  • ԱՄՆ-ը չի դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ․ Միլլեր 11:0506 Դեկ, 2023
  • Հրդեհ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող թեյի արտադրամասում 10:5506 Դեկ, 2023
  • Գեղամ Գևորգյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին. կմեկնարկի նոր ծրագիր սպառողների շահերի պաշտպանության ոլորտում 10:4806 Դեկ, 2023
  • Հակոբ Միհրանյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ 10:4206 Դեկ, 2023
  • ՊԵԿ-ը ներկայացրել է նոյեմբերի 1-30-ը համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 10:3606 Դեկ, 2023
  • Դեսպան Քվինը հանդիպել է Լոռու մարզպետի հետ՝ ԼՂ-ից տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով 10:3106 Դեկ, 2023
  • Սերգեյ Մարաբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր 10:2506 Դեկ, 2023
  • Նունե Հախվերդյանն ու Հասմիկ Հակոբյանն ընտրվեցին ՀՌՀ անդամներ 10:2006 Դեկ, 2023
  • Ստանդարտների և անվտանգության կանոնների պահպանումն անհրաժեշտություն է. Հակոբ Արշակյանը` Դավթաշենում իրականացվող շինարարության մասին 10:1206 Դեկ, 2023
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0006 Դեկ, 2023
  • Լուրեր 10:00 | 06.12.2023 10:0006 Դեկ, 2023
  • Վարչապետի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ 09:5606 Դեկ, 2023
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է 90-ամյա հոբելյանը 09:4206 Դեկ, 2023
  • «Համահայկական գիտաժողով 2023» միջգիտակարգային մրցույթի հաղթող գաղափարը 09:3906 Դեկ, 2023
  • ՀԱԷԿ-ը 2023-ի հունվար-սեպտեմբերին 5 մլրդ 915 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:2106 Դեկ, 2023
  • Դեսպան Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր 09:0106 Դեկ, 2023
  • «Ունայնություն ըստ սերերի». Դավիթ Սամվելյանի նոր ժողովածուն 08:5906 Դեկ, 2023
  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանում և մարզերում 08:5706 Դեկ, 2023
  • 2024-ին Հայաստանը կդառնա տիեզերական հետազոտությունների կենտրոն 08:5706 Դեկ, 2023
  • ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. վարորդներն արգելափակվել են մեքենաներում 08:4706 Դեկ, 2023
  • Վճռաբեկ դատարանի կազմը ԱԺ ընդդիմությանը չի հետաքրքրում, նիստին մասնակցել է մեկ պատգամավոր. Վարդանյան 00:4806 Դեկ, 2023
  • Ռազմական գործողությունների ավարտին Իսրայելի բանակը պետք է զինաթափի Գազայի հատվածը. Նեթանյահու 00:3106 Դեկ, 2023
  • ՀՀ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում ներառված հայկական արժեքները 00:0906 Դեկ, 2023
  • Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 23:4405 Դեկ, 2023
  • Բաքուն շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում. Բայրամով 23:3305 Դեկ, 2023
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ 23:0005 Դեկ, 2023
  • Դեկտեմբերի 6-ի եղանակային կանխատեսումները 22:5405 Դեկ, 2023
  • Տանզանիայից մինչև Հյուսիսային պողոտա. Սեդրակ Քոչարյանի՝ ապօրինի ծագման գույքի գործով առաջին նիստը 22:1605 Դեկ, 2023
  • Հարցազրույց Դավիթ Բաղդասարյանի հետ 22:0305 Դեկ, 2023
  • 2 ավտոմեքենա, 20 հազար դոլար. Թուրքմենստանում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանի հայտարարագիրը 21:5205 Դեկ, 2023
  • Ծխախոտի դեմ պայքարը Հայաստանում. ի՞նչ արդյունքներ կան 21:3905 Դեկ, 2023
  • ԵՄ-ն տեխնիկական առաքելություն կուղարկի Հայաստան 21:1705 Դեկ, 2023
  • Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 21:0605 Դեկ, 2023
  • Ճանապարհների ձնամաքրման աշխատանքները կվերահսկվեն էլեկտրոնային համակարգով 20:5805 Դեկ, 2023
  • ԵՄ-ն զգուշացնում է Սուրբ Ծննդյան տոներին հարձակումների մեծ վտանգի մասին. BBC 20:5205 Դեկ, 2023
  • «Ձեր հաղթանակները ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից». Ժաննա Անդրեասյանն ընդունել է պատանի բռնցքամարտիկներին 20:4605 Դեկ, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 05.12.2023 20:4605 Դեկ, 2023
  • Դատավորներ են եղել՝ չորս ժամ են աշխատել. ԲԴԽ նախագահ 20:3905 Դեկ, 2023
  • Ոչ ոք չի ասում, որ հեշտ է, բայց պետք է շարունակել խաղաղության գործընթացը. թուրք լրագրողը՝ Երևանում 20:3405 Դեկ, 2023
  • ՔՊ-ական Ղումաշյանը՝ Ալավերդու նոր ղեկավար, Թամազյանը դիմելու է դատարան 20:2605 Դեկ, 2023
  • Պարսից ծոցի երկրները 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար 20:2105 Դեկ, 2023
  • ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհրդի նիստ՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին 20:1305 Դեկ, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2023 20:0505 Դեկ, 2023
  • Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ ստեղծված իրավիճակը 19:5805 Դեկ, 2023
  • Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԽ պատգամավորին 19:4805 Դեկ, 2023
  • Աջակցություն ձեռներեցներին՝ բիզնես ինկուբատորից 19:4205 Դեկ, 2023
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Գազայում տիրող իրավիճակն անվանել է «ապոկալիպտիկ» 19:3305 Դեկ, 2023
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է լոգիստիկ ոլորտում գործակցության հնարավորությունները 19:2805 Դեկ, 2023
  • ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին 19:1605 Դեկ, 2023
  • Ադրբեջանի ռազմական միջամտությունը 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել ԼՂ-ից. Բորել 19:0705 Դեկ, 2023
  • Լուրեր 19:00 | 05.12.2023 19:0005 Դեկ, 2023
  • Երևանի փողոցներից առգրավվել է 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ. քաղաքապետարան 18:5205 Դեկ, 2023
  • «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտից հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ 18:4605 Դեկ, 2023
  • ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից 18:3405 Դեկ, 2023
  • Եկել եմ հայտնելու Ֆրանսիայի քաղաքացիների և Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին. Դիդիեն՝ հայ խորհրդարանականներին 18:2605 Դեկ, 2023
  • Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ Սուրեն Բաբայանը 18:2205 Դեկ, 2023
  • Հայաստանում 7-9 տարեկան երեխաների 27,7 տոկոսն ունի ավելցուկային քաշ. հետազոտություն 18:1105 Դեկ, 2023
  • Բրազիլիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 17:5605 Դեկ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2023 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015