• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը նախկին նախագահների համար բիզնես է եղել. Գալստյան Բաց հարթակ. Ղարաբաղի հարցը... 20:33
Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:21
Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է... 13:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:2329 Մայ, 2023

Բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում. Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը հանդիպել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նախագահ Վահագն Խաչատուրյան - Նախ և առաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանը՝ այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի՝ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:

Սա կարծում եմ՝ շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան:

Ինչպես գիտեք, ես աշխատանքային ուղևորության էի և Կատարում հանդիպել եմ տարբեր գործիչների և իմ կոլեգաների հետ: Ամենակարևոր հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ էր: Ինձ համար ուրախալի էր լսել իր տեսակետը, որն ուզում եմ փոխանցել նաև Ձեզ: Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:

Նույնն արձանագրեցինք նաև իմ գործընկերների, Կատարի էմիրի հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են և սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է, և հանձինս նրա՝ մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ:

Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Վարչապես Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ աջակցության խոսքերի, ինչպես նաև նաև հրավերի համար: Այո, մենք պարբերաբար հրապարակային ֆորմատով հանդիպումներ ենք ունենում, բայց, իհարկե, անգամներով շատ նաև ոչ պաշտոնական հանդիպումներ ենք ունենում՝ քննարկում, խորհրդակցում ենք, փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները մեր երկրի համար:

Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, որ այս հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:

Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում:

Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, Հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքն այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է: Նաև ուրախ եմ արձանագրել, որ մեր հանդիպումներում, ըստ էության, մի այսպիսի թրենդ է ձևավորվել՝ մենք առայժմ որքան հանդիպել ենք՝ արձանագրել ենք մեր երկրում բավականին լավ տնտեսական ցուցանիշները: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր այս ավանդույթը որևէ կերպով չի փոխվի: Այդ առումով, կարևոր եմ համարում նաև մեր համագործակցությունը միջազգային տնտեսական և ֆինանսական ինստիտուցիոնալ կառույցների հետ, որովհետև մենք շատ նախանձախնդիր ենք վերաբերվում Հայաստանի վարկին: Իսկապես դա կարևոր է, որովհետև բոլորը չէ, որ բոլոր մանրամասներով հետազոտում են երկիրը: Շատ դեպքերում հենց միջազգային ինստիտուտներից կարծիք են հարցնում, կամ էլ ծանոթանում նրանց հրապարակած կարծիքներին: Այնպես որ, մենք փորձում ենք դրսևորել ինքներս մեզ որպես պատասխանատու գործընկեր:

Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական:

Պարոն նախագահ, ես էլ կկիսեմ իմ տպավորությունները, տեղեկությունները վերջին շրջանում տեղի ունեցած քննարկումներից, բանակցություններից: Իհարկե, մի հատվածը հասցրել ենք քննարկել, հիմա շատ ինտենսիվ է այդ գործընթացը, բայց նաև առաջիկա պլանների մասին Ձեզ տեղյակ կպահեմ, թե ինչ է նախատեսվում մեր միջազգային օրակարգում:

Դիտումների քանակ227
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երևանի օդի որակն ու էկոլոգիայի բարելավման ուղիները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4006 Դեկ, 2025
  • «Դու իմ չեմպիոնն ես, իմ հերոսն ես»․ Արեն Մկրտչյանն այցելել է պարալիմպիկ ծանրամարտի 17-ամյա աշխարհի չեմպիոնին 22:2506 Դեկ, 2025
  • Խաղաղության բանակցությունների երկկողմ բնույթը ապացուցել է իր արդյունավետությունը. Հաջիև 22:0006 Դեկ, 2025
  • Հաղթանակ են տոնել Արթուր Բազեյանն ու Վախթանգ Հարությունյանը. բռնցքամարտի ԱԱ 21:5306 Դեկ, 2025
  • Կիրանցում հիմա խաղաղ է և չկա անվտանգության ոչ մի մտավախություն. վարչապետ 21:4506 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 21:3506 Դեկ, 2025
  • «Հոռոմի խաչմերուկ»-ի էստակադայի վրա բեռնատար է կողաշրջվել 21:1406 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Երկրի անվտանգության գործիքները պետք է լինեն բազմազան. այց սահմանազատված Կիրանց 21:0006 Դեկ, 2025
  • Մելիք-Օհանջանյաններ. տոհմի պատմությունը՝ փաստերով 20:5606 Դեկ, 2025
  • «Կյանքը հիասքանչ է». 20-ամյա նկարչուհու խոստովանությունը 20:4406 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքներից՝ արտթերապիա. դասընթաց տեղահանված կանանց համար 20:3206 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.12.2025 20:2106 Դեկ, 2025
  • Գազայի վերաբերյալ ամերիկյան ծրագրից հրաժարվելը հսկայական ձախողում կլինի աշխարհի համար. Ֆիդան 20:1406 Դեկ, 2025
  • Howo մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում. Ավինյան 20:0606 Դեկ, 2025
  • ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»-ը՝ տեղական բիզնեսում 19:5906 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:4806 Դեկ, 2025
  • Ոռոգման նոր համակարգ և լուսավորության ցանց՝ Լիճք գյուղում 19:3606 Դեկ, 2025
  • Ապառազմականացման վերաբերյալ Իսրայելի պահանջները Սիրիայի համար վտանգավոր են. Ահմեդ աշ-Շարաա 19:2106 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է. Նազելի Բաղդասարյան 19:0106 Դեկ, 2025
  • Առևանգված ուկրաինացի երեխաների խնդիրը շարունակում է հրատապ մնալ 18:5306 Դեկ, 2025
  • Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. վարչապետ 18:3806 Դեկ, 2025
  • Քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի դպրոց և Սբ Երրորդություն եկեղեցի. Նիկոլ Փաշինյան 18:2906 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը «Դոհա ֆորումի» շրջանակում պանելային քննարկմանը կարևորել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչումը 18:1706 Դեկ, 2025
  • Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ 18:0406 Դեկ, 2025
  • Թրամփը երախտագիտություն է հայտնել իրեն Նոբելյան մրցանակի առաջադրելու՝ Երևանի ու Բաքվի նախաձեռնության համար 17:5606 Դեկ, 2025
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 17:5306 Դեկ, 2025
  • Լաս Վեգասը և հայերը 17:4106 Դեկ, 2025
  • Մի խումբ քաղաքացիների հետ այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված. Փաշինյան 17:1706 Դեկ, 2025
  • Կանադան Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից 17:0306 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Շինարարության ընթացքը կհսկվի օնլայն, ավարտական ակտը կտրվի ինքնաշխատ | 06.12.2025 17:0006 Դեկ, 2025
  • Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը 16:4206 Դեկ, 2025
  • ՀՀ անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել 67 երկիր. հրապարակվել է 2025 թվականի անձնագրի ինդեքսը 16:2606 Դեկ, 2025
  • Շարունակվում է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունը 16:1106 Դեկ, 2025
  • Դաշտ գյուղում շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ ՄԱԿ–ի Զարգացման ծրագրով 15:5406 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտի ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքների անհրաժեշտությունը 15:5306 Դեկ, 2025
  • Զգուշացե՛ք կիբեռհանցագործներից 15:3806 Դեկ, 2025
  • Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները 15:2806 Դեկ, 2025
  • Բաքուն ու Երևանը նոր ստատուս-քվո են ձևավորում Հարավային Կովկասում. Հիքմեթ Հաջիև 15:1406 Դեկ, 2025
  • Երբ ավարտուն տեսք կունենա Կասկադը. ներդրումային ծրագիրը հաստատված է 14:5906 Դեկ, 2025
  • Ուկրաինան չի հանձնելու իր տարածքները, դա չի կարող խաղաղության համաձայնագրի մաս դառնալ. Սիրսկի 14:4706 Դեկ, 2025
  • Մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը 14:3606 Դեկ, 2025
  • Թոմ Բարաքը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի 14:1606 Դեկ, 2025
  • ԱԺ նախագահը մասնակցել է Վաղարշապատի նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությանը 14:0806 Դեկ, 2025
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում 14:0606 Դեկ, 2025
  • Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնակատարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 13:5606 Դեկ, 2025
  • Դեսպան Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում 13:5106 Դեկ, 2025
  • Շինարարության տեխհսկողությունը կթվայնացվի՝ մեկ հարթակում ներգրավելով բոլոր մասնակիցներին 13:4406 Դեկ, 2025
  • Աշխարհի առաջնությունում այսօր հանդես կգա 3 բռնցքամարտիկ 13:3106 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 13 մլն 478 հազար դրամ. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագիրը 13:1106 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կմեկնարկի Կասկադի անավարտ հատվածի վերակառուցումը. սպասվում է 20 մլրդ դրամի ներդրում 13:0006 Դեկ, 2025
  • Պակիստանի և Աֆղանստանի սահմանին կրկին բախումներ են 12:5406 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Վերգինե Սմբատյան 12:4406 Դեկ, 2025
  • Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ Վաշինգտոնի և Կիևի թիմերը բանակցություններ են վարել 12:1606 Դեկ, 2025
  • Աղասի Այվազյան-100. հայ գրականության մեծ ռոմանտիկը 11:5806 Դեկ, 2025
  • Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ 11:4306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում 11:2406 Դեկ, 2025
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ի 9 ամսում 7 մլրդ 245 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 11:1806 Դեկ, 2025
  • Ռուսաստանը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային 11:1106 Դեկ, 2025
  • Աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով Կոտայքի մարզում 11:0506 Դեկ, 2025
  • Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում՝ Տավուշում 10:5306 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 10:0906 Դեկ, 2025
  • Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել 10:0306 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը 10:0006 Դեկ, 2025
  • Ժաննա Անդրեասյանը Լեհաստան է գործուղվում 09:3806 Դեկ, 2025
  • Պռոշյան փողոցում բախվել է 7 ավտոմեքենա․ կա զոհ 09:2106 Դեկ, 2025
  • Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 08:3606 Դեկ, 2025
  • Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է 08:1206 Դեկ, 2025
  • Մոտ 90 առցանց բողոք՝ «Սպառողի օգնական» թվային հարթակում 01:0006 Դեկ, 2025
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացները մեծ հեռանկարներ են ստեղծում. Կոշտա 00:3706 Դեկ, 2025
  • Կեղծ հաշիվ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետի անունով. թիրախում նաև բարձրաստիճան պաշտոնյաներ են 00:1406 Դեկ, 2025
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանն ու Ջեյմս Կարաֆանոյը քննարկել են Heritage հիմնադրամի հետ համատեղ ծրագրերի հնարավորությունները 23:5405 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը 23:4105 Դեկ, 2025
  • Լորդ Վերնոն Քոքերը պաշտոնապես բացել է Հայաստանում Միացյալ Թագավորության առաջին մշտական Պաշտպանության բաժինը 23:2205 Դեկ, 2025
  • Կարտոֆիլի ամբողջ բերքն իրացվում է ներքին շուկայում. Վարդենիկում ամփոփում են արդյունքները 23:0005 Դեկ, 2025
  • Ամփոփվեց «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 2-րդ փուլը․ մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 520 կամավոր 22:5405 Դեկ, 2025
  • Ռազմարդյունաբերության զարգացման մեր քաղաքականության արդյունավետությունը կարելի է օբյեկտիվորեն գնահատել ըստ վճարած հարկերի․ նախարար 22:4705 Դեկ, 2025
  • Ալեքսեյ Սանդիկովը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի 22:2505 Դեկ, 2025
  • Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 22:1105 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լիլիթ Մինասյանի հետ 22:0305 Դեկ, 2025
  • Ռազմավարությունը հետևողական լինելն է. վարչապետը՝ հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին 21:5205 Դեկ, 2025
  • Հայկական բրենդիի ռեբրենդինգից մինչև խաղողի այգիների ռեեստր․ հայ-մոլդովական համագործակցությունը խորանում է 21:2805 Դեկ, 2025
  • Հերքում «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների և գործունեության վերաբերյալ տարածվող կեղծ լուրերին 21:2105 Դեկ, 2025
  • Հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով․ ՀԷՑ 21:0605 Դեկ, 2025
  • Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում 21:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ վերջնական խաղաղության հասնել 2026-ին. Ամիրբեկով 21:0005 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5505 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել թմրավաճառներին 20:4205 Դեկ, 2025
  • Ստամոքսի քաղցկեղ. գաստրոսկոպիայի կարևորությունը 20:3505 Դեկ, 2025
  • Վարդան Ղուկասյանի փեսայի և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 20:2905 Դեկ, 2025
  • Շվեդիան կդադարեցնի օգնությունը մի քանի երկրին՝ Ուկրաինա գումար ուղարկելու համար 20:2205 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.12.2025 20:1605 Դեկ, 2025
  • ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել է սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 20:1105 Դեկ, 2025
  • Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թեմրյուկի, Սիզրանի և Գրոզնու վրա 20:0805 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 5. 2025 20:0005 Դեկ, 2025
  • Պատմական որոշում. Եվրամիություն-Ռուսաստան գազային պատերազմն ավարտվեց ռուսական կողմի պարտությամբ 19:5405 Դեկ, 2025
  • Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը 19:4805 Դեկ, 2025
  • Վրաստանի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ն կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ 19:4205 Դեկ, 2025
  • Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է. պատգամավորին առավելագույնը 12 տարվա ազատազրկում է սպառնում 19:3605 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահը ապահովագրական ընկերությունների հետ քննարկել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը 19:3005 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի Եվրոպական քաղաքական համայնքի հարցերի հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ընթացքը 19:2405 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015