• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
19:3422 Մայ, 2023

Տարածաշրջանում համապարփակ կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը. Միրզոյան

Մայիսի 22-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: 

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար համատեղ մամուլի ասուլիսը. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցին:

«Հարգելի պարոն նախարար, 

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում: Ձեր այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-բրիտանական երկկողմ օրակարգին և քննարկելու այն հարստացնելուն ուղղված մեր համատեղ քայլերը: Մենք կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը: Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Լիահույս ենք, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցության հարցում:

Հարգելի գործընկերներ,

Նախարար Դոքերթիի հետ մենք պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։ Չնայած նկատվող առևտրաշրջանառության ծավալի որոշակի աճին՝ հուսով ենք՝ հաջորդ հանդիպումների ընթացքում արձանագրել էլ ավելի մեծ դրական դինամիկա:  

Երկուստեք կարևորել ենք նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների իրավապայմանագրային հիմքի ամրապնդումը, մասնավորապես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման մասով: Կարծում ենք, որ փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը ևս այս ուղղությամբ խթան կհանդիսանա:

Պարոն Դոքերթիի հետ անդրադարձել ենք նաև Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և արդյունավետ կառավարման ապահովմանը։ Այս համատեքստում մենք արժևորում ենք Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: 

Ցանկանում եմ հատուկ ողջունել մեր խորհրդարանների և հատկապես  խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը, որը ևս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ շփման կարևոր հարթակ է:

Հարգելի՛ ներկաներ,

Բնականաբար, մեր այսօրվա քննարկումների առանցքում եղել են են մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Նշել եմ, որ գործընթացին զուգահեռ շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը: Գործընկերոջս հետ քննարկման ժամանակ շեշտել եմ, որ միջանցքի արգելափակումը լուրջ հումանիտար խնդիրներ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում նաև՝ ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպության՝ Կարմիր խաչի բնականոն գործունեության համար խոչընդոտների միջոցով: Ակնհայտ է, որ այդ արգելափակումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության մաս է: 

Եվս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետությունների, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Միացյալ Թագավորության կառուցողական ներգրավվածության և գործուն քայլեր ձեռնարկելու կարևորությունը: Այս համատեքստում ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը: 

Մենք կարևորում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը նաև այնպիսի մարդասիրական հարցի լուծման գործում, ինչպիսին է Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը: 

Չնայած բանակցային գործընթացին՝ Ադրբեջանը շարունակում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան և սադրիչ գործողությունները, որոնք հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Այս համատեքստում, հիշեցնեմ, հիմնարար դեր ունի Ալմա Աթայի հռչակագիրը, որին հայկական կողմը մնում է հավատարիմ: 

Գործընկերոջս վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իրականացնել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումը, վերագործարկումը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Եզրափակելով ընդգծեմ, որ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կարգավորման համար առանցքային է բոլոր խնդիրներն առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հանձնառությունը, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացումը,  մարդասիրական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման հրամայականը, ինչպես նաև միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

Պարոն Դոքերթի, 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և  սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ»:

Հարց (Ազատություն ռադիոկայան).- Շնորհակալություն։ Պարո՛ն Միրզոյան, Դուք անցյալ շաբաթ Մոսկվայում էիք, որտեղ բանակցել եք Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ։ Ինչպե՞ս կամփոփեք այդ բանակցությունները։ Ինչպե՞ս եք գնահատում։ Եվ բանակցություններից հետո, մասնավորապես, պարոն Լավրովը հայտարարեց, որ առաջընթաց կա, հատկապես կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։ Խնդրում եմ, կմանրամասնեք դա ինչ է նշանակում։ Արդյոք խոսքը ճանապարհների՞ն է վերաբերում, երկաթուղո՞ւն է վերաբերում: Ի՞նչ կարելի է սպասել այս հարցում։ Շնորհակալ եմ։

Արարատ Միրզոյան․ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Նախ կուզեի մեկ անգամ ևս շեշտել Հայաստանի հանձնառությունը և հաստատակամությունը կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։ Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել. այս քայլերը պետք է լինեն փոխադարձ, և փոխադարձության դեպքում իսկապես կարող են երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ Վերադառնալով հարցին՝ ես, Ձեր թույլտվությամբ, այդտեղ մի փոքրիկ շտկում կանեի: Ես կգնահատեի կամ կամփոփեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, այև վերջին շրջանի բոլոր հանդիպումները: Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումների փուլ է ստացվել, սկսած Վաշինգտոնում քառօրյա բանակցություններից Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա պատվիրակության հետ, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և ապա Մոսկվայում։ Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում մասնավորապես ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ առնվազն կարող եմ ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները և առհասարակ պատկերացումները։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից մի քանի հոդվածով էլ կարծում եմ, և հուսով եմ սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել։ Հայաստանի համար սկզբունքային է, ինչպես և նախկինում, կարծեմ նաև հրապարակավ ինքս էլ ասել եմ, որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար։ 

Դուք նշեցիք նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Իսկապես, շատերի գնահատմամբ՝ սա այն հարցն է, որտեղ կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորման։ Իմ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել: Քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին, մեծ հաշվով, բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք, և ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Ուզում եմ նորից շեշտել, մենք շահագրգիռ ենք այս կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ենթադրաբար ապաշրջափակվող ենթակառուցվածքները ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն ունենան։ Գիտեք, այս օրերին, աշխարհն այսպես վերանայում, վերագործարկում կամ զրոյից հաստատում է զանազան լոգիստիկ կոմունիկացիոն նախագծեր, և ահա Հայաստանը հետաքրքրված է լինել այսպիսի նախագծերի մասը։ Այլ հարցեր էլ կան, որտեղ, ըստ էության, ողջ սպեկտրով քննարկումները շարունակվում են։ Մեծ հաշվով ներկայացրեցի, թե որ ուղղությամբ ուր ենք հասել։ Շնորհակալ եմ։

Դիտումների քանակ96
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015