Կառավարությունն առաջարկում է կամավորական աշխատանքը կանոնակագրել օրենքով. գործադիրը նոր նախագիծ է հեղինակել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում ներկայացնելով՝ մանրամասնեց՝ նպատակը կամավորական գործունեության ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացումն է: Հստակեցվել է «կամավոր» հասկացությունը, հավելեց՝ օրենքը կնպաստի կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործակցությանը:
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ մաս) - Կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Տարիքային սահմանափակումներ չկան, զուտ որոշակի առանձնահատկություններ, երաշիքխներ կան մինչև 16 տարեկաններին վերաբերող:
Փոխնախարարի խոսքով՝ այս ոլորտի օրենսդրական կարգավորման գործընթացը սկսվել է դեռ 2006-ից, սակայն տարբեր պատճառներով նախագծերն Ազգային ժողով չեն հասել։ Մինչև օրս սահմանված չեն կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարբերակելու հիմքերը,- արձանագրեց Սարգսյանը, շեշտեց՝ նախագծով առաջարկում են կամավորների հետ կնքել քաղիրավական պայմանագիր: Առաջակվող օրենքով հստակ սահմանված է, թե որ կազմակերպությունները կարող են կամավորներ ներգրավել:
Ռուբեն Սարգսյան - Իրավունք ունի կամավոր ներգրավել պետությունը, տարբեր հիմնադրամներ, ՀԿ-ներ, միություն, իսկ շահույթ հետապնդողներից միայն նրանք, որոնք պետության սեփականությունն են:
Հանրապետությունում այդպիսի 124 կառույց կա: Սարգսյանը պարզաբանեց՝ բժշկական, տնտեսական, իրավաբանական ոլորտներում կամավոր աշխատելու համար համապատասխան կրթություն կամ հավաստագիր ունենալը պարտադիր կլինի, անդրադարձ կա նաև կամավորության ընթացքում կուտակած փորձին: Նախագիծն ինչո՞վ է գրավիչ դարձնում կամավորի աշխատանքը՝ հետաքրքվեց կառավարող ուժից Լիլիթ Ստեփանյանը:
Լիլիթ Ստեփանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կամավոր աշխատանքներում ներգավված անձն ի՞նչ արտոնություններ է ունենալու, ի՞նչ խրախուսական մեթոդներ են իրականացնելու:
Ռուբեն Սարգսյան - Այսինքն՝ այս օրենքը կնպաստի հենց այդ երաշխիքային մասին, գրավչության բարձրացմանը: Ավելին՝ այս դեպքում ձևակերպում ենք «աշխատանքային փորձառություն» հասկացությունը: Իհարկե, որևէ գործատուի օրենքով չենք պարտադրում, որ դա հիմք հանդիսանա՝ հետագայում աշխատանքի ընդունելու համար: Սակայն կարծում ենք, որ այդ մշակույթը ՀՀ-ում կտարածվի, մանավանդ արդեն բուհերում ունենք այդ մոտեցումը:
Ըստ նախագծի՝ կամավոր ընդունող կազմակերպությունը պետք է փոխհատուցի ճանապարհածախսը, սնունդը, ապահովի առողջությանը չվնասող պայմաններ: Նախարարությունը մշակել է և ունի նաև կայքի նախնական տարբերակ, որում կամավորը և կամավորական կազմակերպությունները հանդիպելու հնարավորություն կունենան: Կամավոր աշխատանքի մասին օրենսդրական նախաձեռնությունը Աշխատանիքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Հեղինակ՝ Անի Օհանյան