• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը
Հասարակություն
16:0611 Մայ, 2023

Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը: Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները։ Նախարարը զեկուցել է, որ ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառումը: Այս առումով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմները, ներդրումային գրավչության խթանման քայլերը և այլն: Փաստաթուղթն ունեցել է լայն հանրային քննարկում՝ 22 բանավոր հանդիպում, շուրջ 1000 առաջարկ և մեկնաբանություն, համաձայնեցվել է տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների, միջազգային գործընկերների հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նշանակությունը՝ անդրադառնալով դրանով նախանշված առաջնահերթություններին. «Իսկապես շատ կարևոր փաստաթուղթ է, և ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր ուղղությունները կամ ռազմավարական խնդիրները, որոնք մենք մեր առաջ դնում ենք:

Առաջինը՝ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանան հնարավորինս մեծ օգուտ, ընդ որում՝ ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները:

Երկրորդը՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացը և այդպես շարունակ:

Եվ երրորդը՝ հանքարդյունաբերությունն օր առաջ պետք է հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանդարտներին: Այս առումով նաև ոլորտի կրթությունը մեր հանրապետությունում պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներ մեր երկրում աշխատեն, որպեսզի կարողանան շահագործել մեր սահմանած ստանդարտներին համապատասխան: Այս առումով, կարծում եմ, նաև կոնկրետ օրինակներով արդեն կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին. «Գիտեք նաև, որ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Եվ 2021թ., նախընտրական մեր խոստման համաձայն, ժողովուրդը, ի դեմս Կառավարության, փայաբաժին է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ որպես առաջնային արդյունք՝ ուզում եմ արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022թ. վճարել է ռեկորդային ծավալի հարկեր՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամի: Խնդրում եմ թիվը հիշեք՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամ: Օրինակ, 2016թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ: 7,8 մլրդ ՀՀ դրամ և 145 մլրդ ՀՀ դրամ: 2023 թ. առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 14 մլրդ ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում երկու անգամ ավելի շատ հարկ, քան ամբողջ 2016 թ.:

Իհարկե, պետք է հիշել, որ այս վիճակագրության մեջ պղնձի միջազգային գները, իհարկե, ունեն որոշակի դերակատարում, և դրա համար մենք խոշորացված որոշակի պատկերներ նաև կստանանք: Տեսեք՝ ինչ հետաքրքիր դինամիկա ունենք. ինչպես ասացի, 2016 թ. ԶՊՄԿ-ն վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2017 թ.՝ 18,6 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2018 թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը դարձել են 50,2 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 3 անգամ աճ են արձանագրել: Հետաքրքիր է, որ 2019 թ. և 2020 թ. ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ կապված կարող է սա լինել. երբ հիմա հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019 թ. իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իհարկե, 2019թ. այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչին ազատել ենք իր պաշտոնից և 2020 թ. ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու՝ քովիդի և պատերազմի պատճառով այդ թեմայով: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն: Հետո՝ 2021 թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով, այսինքն՝ 2020 թ. նկատմամբ աճը՝ 43 տոկոս, իսկ 2022 թ. բացարձակ ռեկորդ՝ 145 մլրդ ՀՀ դրամ: 2022 թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցրած, դեռ գումարած նաև 2020թ. վճարած հարկերը: Այսինքն՝ մեկ տարում գործնականում վեց տարվա չափ հարկ է վճարել, բայց քանի որ գներն որոշակի դերակատարում ունեն, էական են նաև որոշակի խոշորացված տվյալներ ներկայացնելը: 2013-2017 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 105 մլրդ ՀՀ դրամի հարկ, 2018-2022 թթ.՝ 345 մլրդ ՀՀ դրամի հարկ: Այսինքն՝ աճը կազմել է 228 տոկոս: Իհարկե, խնդրում եմ միշտ հիշեք, որ այս վիճակագրության մեջ կա պղնձի միջազգային գների գործոնը, որոնք որոշակի, իհարկե, տատանումներ ունեցել են, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, այս դիագրամները կամ թվերը որոշակի պատկերացում տալիս են»:

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների վրա՝ նշելով. «Քանի որ հարկային եկամուտների հետաքրքիր վիճակագրությանն անդրադարձա ԶՊՄԿ-ի մասով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մեկ հետաքրքիր փաստի վրա: Վիճակագրության կոմիտեն վերջերս՝ օրերս, տվյալներ է հրապարակել պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ: Արդեն ասել ենք, որ ապրիլ ամսին մենք ունենք ռեկորդային հարկային հավաքագրում՝ հավաքագրել ենք մոտ 297 մլրդ ՀՀ դրամ: Բայց շատ հետաքրքիր է հետևյալ տվյալը, որ ապրիլին մեր հավաքագրած մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000 թ. ամբողջ տարեկան բյուջեն, 2001 թ., արդեն առանձին-առանձին, ոչ թե միասին վերցրած, այսինքն՝ ապրիլին հավաքածն ավելին է, քան 2000 թ. առանձին վերցրած, 2001 թ., 2002 թ., 2003 թ., 2004 թ. տարեկան բյուջեները: Այսինքն՝ մենք մեկ ամսում հավաքագրել ենք ավելի շատ գումար, ընդ որում՝ որոշ դեպքերում էականորեն, քան այս հիշատակված թվականների տարեկան բյուջեն և մոտավորապես այնքան, ինչքան 2005 թ. տարեկան բյուջեն:

Իսկ եթե հաշվի առնենք առաջին 4 ամսվա հարկային եկամուտները, 4 ամսվա ընթացքում մենք ավելի շատ գումար ենք հավաքագրել պետական բյուջե, քան 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների տարեկան բյուջեները: Կրկին եմ ասում՝ ոչ թե բոլորը միասին, այլ առանձին-առանձին վերցրած: 4 ամսում մենք 10 տարվա ամեն տարվա տարեկան բյուջեից ավելի շատ գումար ենք հավաքել, իսկ 2011թ.՝ տարեկան բյուջեից մի փոքր ավելի կամ համեմատելի գումար ենք հավաքել որպես պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ առաջին 4 ամսում հավաքել ենք 758.1 մլրդ ՀՀ դրամ: Դա նշանակում է, որ 2011 և նախորդող արդեն բնականաբար անկախության ողջ շրջանի պետական տարեկան բյուջեները եղել են սրանից պակաս: Սրանք, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք ուղղակի որպես վիճակագրություն հետաքրքիր են, և շնորհակալ ենք Վիճակագրության կոմիտեին՝ նման տվյալների վրա մեր ուշադրությունը հրավիրելու համար:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունն իսկապես շատ ծավալուն փաստաթուղթ է, շատ մանրամասն քննարկված: Ես ուզում եմ ևս մեկ նրբության անդրադառնալ, որին, կարծում եմ, վերջին խորհրդակցությունից հետո անդրադարձ կատարել ենք: Դրա մասին, իհարկե, նոր չի խոսվում, բայց նաև պոչամբարների վերամշակման թեմային պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև, գիտեք, ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան օգտակար նյութի կորզման տոկոսը մեծանում է: Բայց նաև այդ պոչամբարներում կուտակվում են երկար տարիներ շահագործված հանքանյութեր, որոնց կորզումը հին տեխնոլոգիաներով է տեղի ունենում, և պոչամբարներում երբեմն լինում է որոշակի օգտակար նյութ, որի վերամշակումը տնտեսապես կարող է ձեռնտու լինել: Մենք այս թեմային նույնպես հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմավարության մեջ: Փաստաթուղթը հրապարակային է լինելու, և հետաքրքրվողները, մեկնաբանները, փորձագետները կարող են օգտվել»:

Դիտումների քանակ146
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015