• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է արել քաղաքական քննարկումներում չօգտագործել Ղարաբաղի թեման. «Հարևաններ» Ադրբեջանը Ռուսաստանին կոչ է... 20:18
Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:40
Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական... 22:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՄԻՊ-ը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտումներ է հայտնաբերել
Հասարակություն
13:0210 Մայ, 2023

ՄԻՊ-ը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում խախտումներ է հայտնաբերել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
 
Ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների և երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։
 
Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
 
Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են.
 
պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների.
 
ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը.
 
սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների.
 
հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք և համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս.
 
ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն.
 
Արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:
 
շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին.
 
այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ.
 
ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները.
 
երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։
 
ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները: Այդպիսի ձևաչափերի բացակայության պատճառով մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, ինչպես նաև հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ:
 
բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից.
 
առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել.
 
երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին.
 
առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:
 
ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
 
հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը.
 
աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս.
 
արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ.
 
խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:
Դիտումների քանակ1397
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ամսաբողկի մշակություն՝ Դարակերտում 21:5706 Ապր, 2026
  • Սպորտի միջազգային օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է սեղանի թենիսի վաստակաշատ ներկայացուցիչ Գոհար Խանզրատյանին 21:4206 Ապր, 2026
  • «Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ Կարապետյանին 21:3006 Ապր, 2026
  • Սպորտի ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք անում․ Նիկոլ Փաշինյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները 2025»-ի պարգևատրման արարողությանը 21:2206 Ապր, 2026
  • Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ 21:0806 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հիմա հերթը արդեն լուրջ ծրագրերինն է. վարչապետը՝ սպորտի ոլորտում անելիքների մասին 21:0006 Ապր, 2026
  • Ապրիլ 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5806 Ապր, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահը Ֆիլիպիններում Պարենային համակարգերի ֆորումին անդրադարձել է ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականությանը 20:5306 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.04.2026 20:4006 Ապր, 2026
  • Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը. IRNA 20:3106 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտարարել է ռուսական «Ադմիրալ Մակարով» ֆրեգատի ոչնչացման մասին 20:2406 Ապր, 2026
  • Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը 20:1806 Ապր, 2026
  • Պլաստիկ վիրահատության անցանկալի հետևանքները. ինչպե՞ս խուսափել 20:1206 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են իրանական նավթաքիմիական օբյեկտներին 20:0706 Ապր, 2026
  • Շինաշխատանքներ «Մերիդիան»-ում՝ COP17-ին ընդառաջ 20:0206 Ապր, 2026
  • Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի անվտանգության ուժեղացման մասին 19:5606 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 6. 2026 19:4606 Ապր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել. ԲԿ տեղափոխվածի վիճակը բավարար է 19:3906 Ապր, 2026
  • Թեհրանը քննադատել է ԱԷՄԳ-ի դիրքորոշումը Բուշերի ատոմակայանին հարվածների հարցում 19:2906 Ապր, 2026
  • «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը 19:2006 Ապր, 2026
  • Պակիստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իրանին է փոխանցել հակամարտության կարգավորման ծրագիրը 19:1106 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Պատշաճ պատրաստ ենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը. վարչապետ 19:0006 Ապր, 2026
  • ՓԾ տնօրենը այցելել է հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն 18:5206 Ապր, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո 18:3306 Ապր, 2026
  • Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին 18:2106 Ապր, 2026
  • Սամվել Կարապետյանի ուժի աշխատաոճը մանիպուլյատիվ է. մասնագետներ 18:1506 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 400 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0506 Ապր, 2026
  • 2018-ին մի խումբ անձանց կողմից խոշտանգման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:5406 Ապր, 2026
  • Շնամարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 17:4506 Ապր, 2026
  • ԱԺ այգում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ 17:3506 Ապր, 2026
  • Քովիդի, պատերազմի ժամանակ արդյունավետ է ղեկավարել. ՔՊ-ն առաջարկում է ԿԲ նախագահ վերընտրել Գալստյանին 17:2306 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող 17:1206 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Անընդունելի է․ փորձագետները՝ Սամվել Կարապետյանի ուժի կեղծ պնդումների մասին 17:0006 Ապր, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր 16:5806 Ապր, 2026
  • Վանաձորում, Ծաղկահովիտ բնակավայրում գազամատակարարման դադարեցում կլինի 16:4306 Ապր, 2026
  • Կատարողականի գնահատման ճիշտ ցուցիչները կդառնան ոչ միայն Ոստիկանության աշխատանքի չափման, այլև դրա ձևավորման արդյունավետ գործիք․ ՆԳ նախարար 16:3006 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկաններն ու պարեկները հետախուզվողների են հայտնաբերել 16:2406 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը մտել է Լուսնի «ազդեցության ոլորտ». BBC 16:1106 Ապր, 2026
  • Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք 15:5806 Ապր, 2026
  • 1 մլրդ 100 մլն դրամ, բազմաթիվ գույքեր. Հովիկ Աբրահամյանի եղբոր, փեսաների ապօրինի գույքերի պահանջը 15:4706 Ապր, 2026
  • Կողես բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ 15:3706 Ապր, 2026
  • Կարևորվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը․ ՄԻՊ-ը Արմավիրի մարզում է 15:3306 Ապր, 2026
  • Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենսդրական կարգավորումներում 15:2106 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին. ԻՀՊԿ 15:1006 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Միլիարդների հետքերով. գույքի բռնագանձման պահանջ Հովիկ Աբրահամյանից և մերձավորներից 15:0006 Ապր, 2026
  • ՀՀ-ն ըմբռնումով է մոտենում ՌԴ բարձրաձայնած մտահոգություններին. Լավրով 14:5806 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին հետաձգել հարձակումը սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող «Ալ-Մասնա» անցակետի վրա. Kan 14:4806 Ապր, 2026
  • Եկամուտների տարեկան հայտարարագրումից մինչև ապահովագրավճարներ․ ՊԵԿ-ն ընդլայնում է իրազեկման շրջանակը 14:3706 Ապր, 2026
  • Եկամտային հարկի վերադարձի տնտեսական ազդեցությունը. հետազոտություն 14:2506 Ապր, 2026
  • TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին տվել է մի առավելություն. Քոչարյանը՝ Իրանում իրավիճակի մասին 14:1406 Ապր, 2026
  • Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի 14:0306 Ապր, 2026
  • Մեր երկրի անվտանգությունը, շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 13:5106 Ապր, 2026
  • Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան 13:3806 Ապր, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ վիրավորվել 13:2906 Ապր, 2026
  • ԱԺ հանձնաժողովի նիստին քննարկվել է Մարտին Գալստյանին ԿԲ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը 13:1406 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Օգտակար, անկեղծ և անհրաժեշտ. Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին | 06.04.2026 13:0006 Ապր, 2026
  • Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ 12:5906 Ապր, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ 12:4506 Ապր, 2026
  • Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին․ կա տուժած 12:3406 Ապր, 2026
  • Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի մահվան մասին 12:2506 Ապր, 2026
  • Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 12:1206 Ապր, 2026
  • Իրանում խոցված կործանիչի անձնակազմի երկու անդամները փրկվել են. Թրամփ 11:4906 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ 11:3506 Ապր, 2026
  • Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը 11:2006 Ապր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 11:0706 Ապր, 2026
  • Սպորտը ստեղծում է արժեքներ, որոնք միավորում են մարդկանց. ԿԳՄՍ նախարարի ուղերձը 10:5506 Ապր, 2026
  • Հայանիստ բնակավայրում ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:4206 Ապր, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց 10:3206 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ 10:1306 Ապր, 2026
  • Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ վարորդը հոսպիտալացվել է 10:0606 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Պոչամբարների վիճակն աղետալի չէ, խնդիրներն էլ կլուծվեն. ԲԸՏՄ ղեկավար | 06.04.2026 10:0006 Ապր, 2026
  • Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին 09:5006 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել 09:2506 Ապր, 2026
  • Ստեփանավան քաղաքի տասնյակ հասցեներում գազամատակարարման ընդհատում կինի 08:5806 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2806 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1306 Ապր, 2026
  • Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել 08:0006 Ապր, 2026
  • Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց 22:3405 Ապր, 2026
  • Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել 22:2805 Ապր, 2026
  • Առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԲԸՏՄ 22:1605 Ապր, 2026
  • Համակարգված բռնությո՞ւն, թե՞ պատահական ագրեսիա. Մեծ բանավեճ 22:1105 Ապր, 2026
  • Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ 21:1805 Ապր, 2026
  • Լուրեր | Բաց խոսք, փակ ենթատեքստ. Փաշինյան-Պուտին հանդիպման տողատակերն՝ ըստ փորձագետների 21:0005 Ապր, 2026
  • ՀՀ-ն ՌԴ-ին պատասխանում է ինքնիշխանության լեզվով. Փաշինյան-Պուտին հանդիպման քաղաքագիտական գնահատականը 20:5605 Ապր, 2026
  • Ինչպե՞ս և ինչո՞ւ մասնակցել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին | Հարցազրույց Լիլի Խաչատրյանի հետ 20:3705 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 20:2405 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.04.2026 19:3905 Ապր, 2026
  • Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվել է ավտոմեքենա 18:3605 Ապր, 2026
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը. Պապիկյան 17:3705 Ապր, 2026
  • Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 15:3305 Ապր, 2026
  • Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:1805 Ապր, 2026
  • Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ 13:2605 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 13:0405 Ապր, 2026
  • 2026 թ. լրանում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը 12:1905 Ապր, 2026
  • ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում 11:4005 Ապր, 2026
  • Կյանքից հեռացել է Զորի Բալայանը 10:5505 Ապր, 2026
  • Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը 10:4005 Ապր, 2026
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին ներկա է վարչապետը | ՈՒՂԻՂ 10:3105 Ապր, 2026
  • Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է. դեսպան Վասիլիս Մարագոս 10:2705 Ապր, 2026
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015