Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը Հաղթանակի օրվա կապակցությամբ ծաղկեպսակ է դրել «Հաղթանակ» զբոսայգու Հավերժական կրակի մոտ։
«Մենք խոր երախտագիտությամբ ենք հիշում այն մեծ զոհաբերությունները, որ կատարեցին բոլոր դաշնակիցները Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բռնակալության դեմ պայքարում»,- նշված է հայտարարության մեջ։