Վազգեն Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
«Պարոն Հարությունյան, շնորհավորում ենք ձեզ տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի դերը ստանձնելու կապակցությամբ»,- հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: