Հայ համայնքի հետ հանդիպմամբ վարչապետ Փաշինյանն ամփոփել է Չեխիա կատարած պաշտոնական այցը՝ համարելով այն արդյունավետ և բովանդակալից: Վարչապետը նշել է, որ Երևանի տեսակետներն ավելի հասկանալի են դարձրել չեխ գործընկերներին։
«Խոսում ենք խաղաղության մասին, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով նոր պատերազմին պատրաստ լինելու մասին հարցերին՝ Փաշինյանը շեշտել է, որ պետությունը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմին և պետք է կառավարի պատերազմի հնարավորությունը: Վարչապետը շեշտել է, որ այսօր Հայաստանի պետական բյուջեն կարողանում է ֆինանսավորել բանակի կարիքները, սակայն նաև ընդգծել է, որ դա չի նշանակում, թե բոլոր կարիքները լիարժեքորեն բավարարված են:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: