ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հետ զրույցում պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերվում, երբ հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք, ասել է.
«Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ է արժեք, և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա»:
«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված, այդ սխալն իրեն թույլ չէր տա», - ասել է վարչապետը: