Մայիսի 5-ին՝ ժամը 09:21-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում սուզված ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և ջրասուզական խմբերը։
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «Իժ» մակնիշի ավտոմեքենան։