Քառասունչորսօրյա պատերազմի ամենածանր հետևանքներից մեկը պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրն է հասարակության մեջ։ Այս խնդիրը անտեսելը կարող է խորը և անդառնալի հետևանքներ թողնել ինչպես անհատների հետագա կյանքի որակի, առողջական վիճակի և աշխատունակության, այնպես էլ՝ ամբողջ հասարակության բարօրության վրա։
«Իմ քայլը» hիմնադրամը քաջ գիտակցում է, որ իր ներդրումը պետք է ունենա մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում:
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրով» հիմնադրամը ցանկանում է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական ինտեգրումը ամենաարդյունավետ ճանապարհն է ապահովելու անհատի ներգրավումը հասարակության մեջ, քանի որ այն նպաստում է վերջինիս ֆինանսական կայունությանը, ինքնաբավությանը և սոցիալական բարօրությանը:
Ծրագրին աջակցելու համար հետևեք այս հղմանը: