Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չեխիա մեկնարկել է իր գործընկեր Պիտր Ֆելայի հետ հանդիպմամբ: Պաշտոնական դիմավորումից, առանձնազրույցներից հետո վարչապետները հանդես են եկել հայտարարություններով: Չեխիայի վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում սատարում են ԵՄ հայտարարությանը, նաև աջակցում Հայաստանում դիտորդական առաքելությանը, որի կազմում կան նաև չեխեր:
Վարչապետներն անդրադարձել են հարցին, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, երբ Բաքվի քայլերը ապակառուցողական են:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: