Էջմիածնի ութ շենքերի բնակիչներ արդեն 5 ամիս փաստացի զրկված են խմելու ջրից: Ասում են՝ երբ ահազանգում են, գնում «Վեոլիա ջրի» տարածքային գրասենյակ, մի քանի ժամով ջուր են ունենում, ապա դարձյալ շաբաթներով զրկվում դրանից: Այսօր էլ նրանք բողոքի ձայն են բարձրացրել, այցելել «Վեոլիա ջրի» գրասենյակ, նույնիսկ՝ արժանացել ընդունելության, որից հետո ջրամատակարարումը վերականգնվել է. թե որքան ժամանակով՝ դեռ հայտնի չէ:
Մանրամասները` Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում: