Մայրաքաղաքի տարբեր հատվածներում խարդախությամբ հափշտակվել են 4 մլրդ դրամը գերազանցող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, գործը բացահայտել է Հակակոռուպցիոն կոմիտեն: Միջոցներ են ձեռնարկվում դրանք համայնքին և պետությանը վերադարձնելու ուղղությամբ:
13 հողակտորի կեղծ օտարման փաստերով քրեական հետապնդումներ են հարուցվել 12 անձանց նկատմամբ, որոնցից երկուսը Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյաներ են:
Մանրամասները` Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: