Նիդերլանդներից ժամանած փորձագետների թիմը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը, «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց աջակցությամբ Երևանի և մարզերի բուժաշխատողների համար անցկացվել է սիմպոզիում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ բուժհաստատությունների կառավարման նոր մոտեցումներ ներկայացնելու, բուժաշխատողների հմտությունների կատարելագործման հարցում ներդրում ունենալու համար:
Փորձագետները ներկայացրել են առողջության համապարփակ ապահովագրության, առաջնային օղակի հոլանդական մոդելը, զսպումների և հակակշիռների վրա գործող հիմնադրամի կառավարման և որակի վերահսկողության չափանիշների ընտրության և մոնիտորինգի առաջարկներ ներկայացրել:
Դեսպան Նիկո Սխերմերսը պատրաստակամությունն է հայտնել շարունակել համատեղ ծրագրերը որակի և ապահովագրության համակարգի ներդրման գործում: