Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում թմրամիջոցների շրջանառության աճը: Կառավարության ճեպազրույցների ժամանակ հարցին անդրադառնալիս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ պատճառը գլոբալ է:
«Աշխարհում թմրամիջոցների շարժը, վաճառքն ավելանում է՝ առաջին հերթին պայմանավորված նրանով, որ այդ պլանտացիաները, որտեղ աճեցնում են թմրամիջոցները, շատացել են աշխարհում մոտ 20-30 տոկոսով»,- ասաց նախարարը:
Մինասյանը նկատեց, որ Հայաստանում թմրամիջոցների շրջանառության աճը կապված է և՛ տնտեսական, և՛ զբոսաշրջության աճի հետ: «Հուրախություն մեզ՝ օր օրի զարգացող պարեկային ծառայությունը դրա դեմ պայքարում է»,- նշեց նա:
«Այսօր նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյան գիտի, որ եթե խախտում անի, խմած վարի կամ կարմիր լույսի տակ անցնի, անպայման պատժվելու է, տուգանվելու է: Իսկ դրանից ավելի լավ ցուցանիշ չկա: Բոլորս գիտենք, որ օրենքի առաջ հավասար ենք»,- ասաց նախարարը: