• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Լոպեսի համերգը հաջողված էր, առաջիկայում ևս համաշխարհային աստղեր կժամանեն. Սիմոնյան Բաց հարթակ. Լոպեսի համերգը... 20:49
Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:32
Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է Օրակարգում միջուկային գլոբալ մրցավազքն է 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բացահայտվել են Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև՝ վերջինիս կողմից կատարված խարդախությունների դեպքեր
12:1604 Մայ, 2023

Բացահայտվել են Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի հետ մեկ այլ անձի առերևույթ հանցակցության, ինչպես նաև՝ վերջինիս կողմից կատարված խարդախությունների դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ անձի կողմից «Հանրային ձայն» կուսակցության նախագահի միջոցով այլ անձի արատավորելու և ներդրված գումարները վերադարձնելուն հարկադրելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև՝ նույն անձի կողմից մի շարք քաղաքացիների գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքերի վերաբերյալ:
 
«Մասնավորապես, Երևան քաղաքի բնակիչ, 09.04.1980թ. ծնված Հայկ Խաչատրյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում խարդախություն կատարելու դիտավորությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ․Ա․-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ 8.000.000 ՀՀ դրամ գումար Ա․Գ․-ին փոխանցելու դեպքում վերջինս «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացնի Կ․Ա․-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, վարձատուի մասին կտարածի արատավորող տեղեկություններ, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ․Ա․-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ․Ա․-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:
 
Դրանից հետո՝ 2022թ․ հունիսի 23-ին, Հայկ Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա․-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը՝ 2022թ․ հունիսի 24-ին, Շ․Ա․-ից առձեռն ստանալով հափշտակության առարկան՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը, Կ․Ա․-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Արտակ Գալստյանի ցուցումով Հայկ Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վարդան Ղուկասյանին փոխանցելու նպատակով, ապա կրկին հաստատել, որ շատ կարճ ժամանակահատվածում Վարդան Ղուկասյանի կողմից վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու եղանակով կապահովվի սննդի կետի գործունեության համար ներդրված 34.000 ԱՄՆ դոլար գումարի և իրենց տրամադրված 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին:
 
Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, թեև Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին ու վարձատուի վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելու միջոցով նրան գույքային պարտավորություններ ստանձնելու ապարդյուն պահանջներ ներկայացրել, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել ու այդ կերպ խարդախությամբ հափշտակել են վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:
 
Բացի վերոնշյալը, Հայկ Խաչատրյանը, ներկայանալով ՌԴ իրավապահ համակարգում մեծ կապեր և հնարավորություններ, գործարար համբավ ունեցող անձնավորություն, քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնող անձին արգելանքից ազատելու, Երևանում տաքսի ծառայության գրասենյակ հիմնելու, այն վերանորոգելու, գովազդելու, Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոմեքենաներ գնելու և ՀՀ տեղափոխելու, Իրանի Իսլամական Հանրապետությունից բժշկական դիմակներ ձեռք բերելու և ՀՀ դրանց ներմուծումը կազմակերպելու պատրվակներով, չարաշահելով իր նկատմամբ ունեցած վստահությունը, մի խումբ անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 102.473.316 ՀՀ դրամ գումարներ։
 
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին` Հ․Խաչատրյանի նկատմամբ ընդհանուր 8 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին) և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Հայկ Խաչատրյանը ձերբակալվել է՝ կալանավորման նպատակով դատարան ներկայացելու համար։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախության վերոնշյալ դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, դրանցում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու, ինչպես նաև՝ Հայկ Խաչատրյանի կողմից այլ նմանատիպ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու ուղությամբ։
 
Հաշվի առնելով, որ Հայկ Խաչատրյանի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ անձինք՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության տեքստում։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ8459
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:0405 Ապր, 2026
  • ՃՏՊ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ 09:5505 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:3205 Ապր, 2026
  • Ճիշտ պատասխանը կարող է միլիոն արժենալ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Առաջինի եթերում 00:5405 Ապր, 2026
  • Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը 00:1205 Ապր, 2026
  • 70-ամյա Անուշի գույների աշխարհը 23:4804 Ապր, 2026
  • Հայաստանն այն երկրներից է, որտեղ բենզինը թանկացել է ամենաքիչը. Պապոյան 23:1504 Ապր, 2026
  • Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել 23:0204 Ապր, 2026
  • Իրանը չի հրաժարվել բանակցություններից. Արաղչի 22:5704 Ապր, 2026
  • Սարավան-Գորայք ավտոճանապարհին բուք է 22:5304 Ապր, 2026
  • Շնամարտի տեսանյութից հետո ոստիկանները 3 անձի են ձերբակալել․ մեքենաներում 8 շուն է հայտնաբերվել 22:4604 Ապր, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման շեշտադրումները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Ապր, 2026
  • Խնդրում եմ ՀՀ ոստիկանությանն արձագանքել․ Ալեն Սիմոնյանն ահազանգում է 22:2304 Ապր, 2026
  • Թերեզա Պապոյանի «Հոգուս մասնիկ»-ը 21:4904 Ապր, 2026
  • Քաղաքական տգիտության գագաթնակետն է, ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են. վարչապետը՝ ընդդիմությանը 21:3404 Ապր, 2026
  • Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը 21:1304 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 04.04.2026 21:0004 Ապր, 2026
  • Կստեղծվի բազմաբնակարան շենքերի տվյալների շտեմարան 20:5704 Ապր, 2026
  • Էրդողանը և Ռյուտեն քննարկել են իրավիճակն Իրանում և Ուկրաինայում 20:4404 Ապր, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին 20:3404 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.04.2026 20:3204 Ապր, 2026
  • Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ 20:1904 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ 20:1404 Ապր, 2026
  • Ավոկադոյի մշակություն. լիբանանահայ ֆերմերի էկզոտիկ ջերմոցը 20:0304 Ապր, 2026
  • Հայկական մշակույթը՝ Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանի ուշադրության կենտրոնում 19:2404 Ապր, 2026
  • Կայացել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի 638-րդ խաղը 19:0404 Ապր, 2026
  • Կրկին թիրախավորվել է Բուշերի ատոմակայանը 18:4504 Ապր, 2026
  • Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ 18:2904 Ապր, 2026
  • Մեր առաքելությունը ժողովրդին դեպի բարեկեցիկ կյանք առաջնորդելն է. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՔՊ համաժողովում 18:1304 Ապր, 2026
  • Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների Սուրբ Զատիկը 17:4004 Ապր, 2026
  • Թեհրանում հզոր պայթյուններ են որոտացել 17:3604 Ապր, 2026
  • Բուշերի ԱԷԿ-ին հարվածը կկործանի կյանքը Պարսից ծոցի երկրների մայրաքաղաքներում, այլ ոչ թե Թեհրանում. Արաղչի 17:1204 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին. վարչապետի ելույթը 17:0004 Ապր, 2026
  • «Թել-Սել» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 832 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5104 Ապր, 2026
  • Հայ կանայք՝ կինոյում 16:3204 Ապր, 2026
  • «Օրիոն» տիեզերանավը հաղթահարել է Լուսին հասնելու ճանապարհի կեսից ավելին. NASA 16:1404 Ապր, 2026
  • Հրդեհի ահազանգ Սվաճյան փողոցում 16:0604 Ապր, 2026
  • ՊՆ մամուլի քարտուղարը վրացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր 15:5104 Ապր, 2026
  • Արաղչին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին պնդումները 15:4604 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու 15:0804 Ապր, 2026
  • Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքում հարվածից հետո ճառագայթման մակարդակը չի բարձրացել. ԱԷՄԳ 15:0804 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6, այնուհետ կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումները չեն դադարի 14:5904 Ապր, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև 14:5004 Ապր, 2026
  • Վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 14:4704 Ապր, 2026
  • Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան 14:1904 Ապր, 2026
  • Թուրքիայի ոսկու պաշարները 2 շաբաթում կրճատվել են 118 տոննայով 14:1304 Ապր, 2026
  • Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին 14:1004 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը 14:0404 Ապր, 2026
  • Աշխարհացունց անակնկալների մի՛ սպասեք, որովհետև մեր ցուցակի ձևավորման ողջ գործընթացը եղել է ձեր աչքի առաջ. Հասմիկ Հակոբյան 13:4904 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:4504 Ապր, 2026
  • Իրանում հայտնել են «Բուշեր» ատոմակայանին հերթական հարվածի մասին 13:2604 Ապր, 2026
  • Հասմիկ Հակոբյանի և Ալեն Սիմոնյանի ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 13:1104 Ապր, 2026
  • Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանը աջակցելու համար 13:0404 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի հենք 13:0004 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է՝ ինչ հերթականությամբ են այսօրվա լիագումար նիստում հնչելու ելույթները 12:5704 Ապր, 2026
  • Հայաստան-Բելգիա կապերը վերջին տարիներին դարձել են ավելի ակտիվ ու բազմաշերտ 12:5104 Ապր, 2026
  • Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ 12:2804 Ապր, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Ռոստովի և Սամարայի շրջաններին 12:0904 Ապր, 2026
  • Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին 11:5304 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մասիս քաղաքում 11:4204 Ապր, 2026
  • Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար 11:3904 Ապր, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 11:2804 Ապր, 2026
  • Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ 11:0504 Ապր, 2026
  • Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել 10:5104 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում 10:4104 Ապր, 2026
  • Երևանի միայն մեկ վարչական շրջանում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4504 Ապր, 2026
  • Մխիթար Սեբաստացի-350. հոբելյանական հուշադրամ և ցուցադրություն 09:4204 Ապր, 2026
  • Պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ Նիկոլ Փաշինյան 09:3404 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1004 Ապր, 2026
  • ՃՏՊ Իսակովի պողոտայում 08:5004 Ապր, 2026
  • Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ Նիկոլ Փաշինյան 08:0604 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել Սևանի տեղամասի ավագ և գլխավոր էկոպարեկների թափուր պաշտոնների մրցույթի հարցազրույցի փուլը 00:5504 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:4404 Ապր, 2026
  • Դավթաշենի նորակառույցի խնդիրը լուծելու տարբերակ են գտել. օրենք են փոխել, որ մարդկանց վկայական տան 00:2704 Ապր, 2026
  • Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը 00:1504 Ապր, 2026
  • «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին 00:1104 Ապր, 2026
  • Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 00:0604 Ապր, 2026
  • 1-ին փուլում ամենաշատը քննության մասնակցել են անգլերենից. 2-րդ փուլի հայտագրումն է մեկնարկում 23:5703 Ապր, 2026
  • Պետության հարստությունը քաղաքացու հարստությունն է. Փաշինյան 23:5003 Ապր, 2026
  • «Երկրաբանների պահանջը շուկայում բավական մեծ է». մասնագիտական տոն, պարգևներ ու գնահատականներ 23:4203 Ապր, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 23:3303 Ապր, 2026
  • Կանանց գումարտակը համալրվում է. երեք կին ժամկետային ծառայությունը կփոխարինի պայմանագրայինով 23:1503 Ապր, 2026
  • Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը 23:0203 Ապր, 2026
  • ԱԺ-ն կընդունի Էստոնիայի խորհրդարանական պատվիրակությանը 22:4403 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին 22:3103 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ «Վարչաբենդի» վաղվա համերգին կմասնակցեն նաև այլ խմբեր 22:2003 Ապր, 2026
  • COP17-ը մոտենում է․ ինչ փուլում են «Մերիդիան»-ի աշխատանքները 22:1503 Ապր, 2026
  • Հարցազրույց Հայկ Կոնջորյանի հետ 22:0303 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին 21:5103 Ապր, 2026
  • «ՀէՑ» ՓԲԸ պարտատոմսերի արժեքը վերջին շրջանում բորսայում էական աճ է գրանցում․ Ռոմանոս Պետրոսյան 21:4003 Ապր, 2026
  • Բիզնեսը գրագետ զարգացնելու հնարավորություն՝ կանանց 21:2203 Ապր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը 21:0603 Ապր, 2026
  • Ապրիլ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:0303 Ապր, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Ոտքդ գազից չվերցնես». արմավիրցիների ուղերձը վարչապետին 21:0003 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին 20:5803 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.04.2026 20:5203 Ապր, 2026
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պարսից ծոցում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը 20:4703 Ապր, 2026
  • Ռուսաստանը չի դադարեցնի Ուկրաինայում գործողությունները, մինչև չհասնի իր նպատակներին. Պեսկով 20:4203 Ապր, 2026
  • Նախադպրոցական կրթությունը՝ ավելի հասանելի 20:3703 Ապր, 2026
  • Քրիստինե Ղալեչյանը և ԱԶԲ գլխավոր տնօրենն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի 20:3103 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015