• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ. գլխավոր դատախազ
Իրավունք
14:0503 Մայ, 2023

Կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ. գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Գլխավոր դատախազի ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ նախագահող,

հարգելի՛ պատգամավորներ,

​Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Այն կազմված է 11 հիմնական բաժիններից:

Դրանք մասնավորապես  վերաբերում են՝

1. Հանցավորության կառուցվածքին, շարժընթացին, հանցագործությունների դեմ պայքարին և հանցավորության հակազդմանը.

2. Կոռուպցիայի դեմ պայքարին.

3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը.

4. Պետական շահերի պաշտպանությանը.

5. Զինվորական հանցագործությունների քննությանը.

6. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությանը.

7. Մեղադրանքի պաշտպանությանն ու դատական ակտերի բողոքարկմանը.

8. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությանը.

9. Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը («ուշացած արդարադատություն»).

10. Միջազգային-իրավական համագործակցությանն ու իրավական ապահովմանը.

11. Քաղաքացիների ընդունելությանը, դիմումների ընթացքին ու հանրային կապերին:

​Տեղեկացնեմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, սահմանված ժամկետում՝ 2023 թվականի մարտի 31-ին, Ազգային ժողով է ներկայացվել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Դատախազության պաշտոնական կայքէջում:

Ինձ հատկացված 30 րոպեների ընթացքում կանդրադառնամ Դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Մնացած հարցերին կանդրառնամ հարոցուպատասխանի ձևաչափի ժամանակ:

​ Մինչ Դատախազության վերոնշյալ առաջնահերթություններին անդրադառնալը՝ թույլ տվեք ներկայացնել նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը:

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երևան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4%-ով:

2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ:

2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3%-ով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8%-ով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2%-ով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Հետևաբար, 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6%) և միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6%-ը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3% (2021 թվականին՝ 1.2%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.5% (2021 թվականին՝ 14.7%):​

2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149, 2022 թվականին՝ 13.902):

Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4%-ով պակաս: Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8%-ով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում՝ աճել՝ 6-ով կամ 17.6%-ով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40):

Սպանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա: Սպանությունների մի մասն արդյունք են տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով՝ իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված հանցագործության, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը կանխելուն:

2022 թվականին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 175-ով կամ շուրջ 60.3%-ով (2021 թվականին՝ 118, 2022 թվականին՝ 293): Նշված ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի. նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այս ցուցանիշի աճ 36-ով կամ 44 %-ով:

Ինքնասպանությունների թիվը կազմել է 188՝ նախորդ տարվա 191-ի դիմաց. հաշվետու տարում ինքնասպանությունների թիվը նվազել է 3-ով կամ 1.6%-ով: Ինքնասպանություն կատարած 188 անձից 69%-ը գործազուրկներ և թոշակառուներ են. 75-ը՝ գործազուրկ, 54-ը՝ թոշակառու:

2022 թվականին 2021 թվականի համեմատ 280-ով կամ 154.7%-ով աճել են համակարգչային տեխնիկայի գործադրմամբ կատարված հափշտակությունների դեպքերը, նվազել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 5.5% 2021 թվականի 16.3%-ի համեմատ (2022 թվականին՝ 461 դեպք, 2021 թվականին՝ 181):

2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 11-ով կամ 78.6 %-ով:

Ներկայում դատարանում քննվող, քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3 «օրենքով գողի» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով: Այս պահի դրությամբ նրանցից երեքը գտնվում է կալանքի տակ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94.9%-ով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։

Թեև բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը՝ բացահայտման տեսանկյունից, դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների աճող տարածվածության մասին և արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները:

Նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական և հակաիրավական երևույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության։

2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34.2%-ով աճ (2021 թվականին՝ 1034, 2022 թվականին՝ 1388): Բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12.5%՝ 2021 թվականի 23%-ի դիմաց:

2022 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է նաև պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 563 դեպքով կամ 20.2%-ով աճ (2021 թվականին՝ 2794, 2022 թվականին՝ 3357):

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ:

2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794):

2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին: 2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է:

​2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ:

Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։

2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։

Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։

​2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ:

ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379):

​Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ:

2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով):

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99):

2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ:

Մասնավորապես՝

• Հյուսիսային պողոտայի և Կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող (ք. Երևան, Պուշկինի փ. 14, Պուշկինի փ. 15, Պուշկինի փ. 11, Պուշկինի փ. 28, Պուշկին փ. 23, Պուշկինի փ. 34, Պուշկինի փ. 19, Արամի փ. 38, Արամի փ. 36, Արամի փ. 34, Աբովյան փ. 1/4 , Թումանյան փ. 21/4, Թումանյան փ. 23/1, Տերյան փ. 35, Տերյան փ. 31, Տերյան փ. 29, Տերյան փ. 27, Տերյան փ. 23,25, Հին Երևանցու փ. 37) պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14.07.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: 26.07.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփություն), 301-րդ հոդվածի 1-ին մասով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

• Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 11.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

• Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ա որոշմամբ, պետական բաժնեմասով ԲԲ ընկերությանը թույլատրվել է Երևանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու մասին: Նշված որոշման հիմքում դրված, ՍՊ ընկերության կողմից կազմված գնահատման հաշվետվության տվյալներով՝ մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 մլն դրամ: ԲԲ ընկերության և Շենգավիթի թաղապետարանի միջև 2003 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 մլն 24 հազար 800 դրամ արժեքով վաճառվել է թաղապետարանին: Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամով օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ:

• Երևանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն փելիս» հյուրանոց և «Գոլդեն փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ» զբոսայգու մաս ընդգրկված էին Հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան: Ուղիղ մեկ տարի անց՝ 25.04.2023 թվականին, Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության հայցը և «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետ, կվերադարձվի պետությանը:

• Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58221721 քրեական գործի շրջանականերում ստացված տեղեկատվության հիման վրա պարզվել է, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարը 2018-2019 թվականներին համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 14 հողամասերը օտարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Արդյունքում համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 29.08.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան:

• Մեկ այլ քրեական գործով տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Գ.Հովսեփյան, Լուկաշին փողոցներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքներում և Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 11 հողամասերի նկատմամբ գրանցվել են տարբեր անձանց սեփականության իրավունքներ, այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետը, նշված հողամասերն օտարելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի և նշված անձանց միջև օտարման իրավահարաբերություն չի ծագել, նշված հողամասերը որևէ մեկի չեն օտարվել: Գլխավոր դատախազությունը 11.10.2022 թվականին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ 2 հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումներից ծագող իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, առուծախի պայմանագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով:

• Լրատվամիջոցում հրապարակված հոդվածի ուսումնասիրության արդյունքում 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Վարչական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

• Ազգային ժողովի պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության կապակցությամբ նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 18.11.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Հայցադիմումը ՀՀ վարչական դատարան մուտքագրվել է 22.11.2022 թվականին:

• Մեկ այլ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2003 թվականի թիվ 1284-Ա որոշմամբ, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա մակերեսով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվել է 1500 քմ մակերեսով հողամաս և օտարվել, որի արդյունքում զբոսայգու տարածքը նույն չափով նվազել է: Նկատի ունենալով, որ նշված գործընթացը կատարվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից՝ Գլխավոր դատախազությունը 22.12.2022 թվականին հայց է հարուցել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով:

• Մեկ այլ քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 13.04.2022 և 01.11.2022 թվականներին հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: Վերոնշյալ հայցերով Սամվել Մայրապետյանից պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության՝ կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:

ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ (2021 թվականին՝ 55 նյութ) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ (2021 թվականին՝ 23 նյութ՝ 105 անձի վերաբերյալ):

2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով՝ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում (2021 թվականին՝ 65 որոշում), որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա:

Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում (2021 թվականին՝ 21 որոշում): 2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ:

2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:

Մասնավորապես՝

2022 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որի համաձայն՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1. Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում է Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացու փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատունը՝ Ազատության պողոտայում, 2 տարածքը՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (Ծաղկաձոր համայնք) գտնվող 2 հողամասը և Արարատի (Սիս համայնք) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10 մլրդ 704 մլն 483 հազար 825 դրամ.

2. 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը.

3. 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1 մլրդ 879 մլն 759 հազար 719 դրամի չափով.

4. 882 մլն 745 հազար 274,9 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ.

5. 3 մլրդ 317 մլն8 հազար 604 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցն ընդունվել է վարույթ։

2022 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հերթական հայցադիմումով՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, մասնակցություններ 6 իրավաբանական անձանցում.

2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը.

3. 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

2022 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:

Հայցադիմումի համաձայն՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյան, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

1. Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4-ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5-ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6 մլրդ 7 մլն 193 հազար 880 դրամ,

2. 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք,

3. Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337 մլն 780 հազար դրամ,

4. 137 մլն 216 հազար 729 դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ,

5. 1 մլրդ 743 մլն 409 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8 մլրդ 225 մլն 599 հազար 616 դրամ։

2022 թվականի հուլիսի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումով՝ վարչությունը պահանջ է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես.

1. 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 դրամ,

2. մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

3. 614 մլն 544 հազար 139 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

4. 2 մլրդ 410 մլն 463 հազար 523 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

5. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

6. օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 98 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՁԳՁԳՈՒՄ

(«ՈՒՇԱՑԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»)

​Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին:

Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են.

1. Արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը:

2. Քննիչների, դատախազների և դատավորների մոտ գործերի կուտակմանը:

3. Դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին:

4. Քրեական գործերով ժամկետների ձգձգումները կարող են հանգեցնել նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի, այն է՝ մահվան դեպքերի անհապաղ քննության պահանջի խախտման:

5. Քրեական գործերով ժամկետների ձգձգումները հանգեցոըմ են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրանալուն, որպիսի պայմաններում չի իրացվում պատժի արդարացիության և սոցիալական արդարության վերականգնման իրավաչափ հանրային ակնկալիքները:

2022 թվականի ընթացքում 244 քրեական գործ (վարույթ) կարճվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022 թվականին 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով:

2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը մեկ տարուց ավելի:

Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ պատճառներից է՝ վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի անհամաչափ քանակն ու ոչ բավարար որակը, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը:

Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով վեր են հանվել մի շարք գործեր, որոնցով քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը խնդրահարույց է:

Այս կապակցությամբ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունների դեպքերը: Անհետաձգելի կամ չնախատեսված հանգամանքերով պայմանավորված դատական նիստերից բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին պետք է գրավոր տեղեկացվի գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ հանձնարարված ոլորտների, ինչպես նաև ապահովվի, որ դատական նիստից հարգելի պատճառով բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին նախապես գրավոր տեղեկացվի համապատասխան դատարանի աշխատակազմը և ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:

Նաև գրություն է հասցեագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ առաջարկելով Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել կոնկրետ դատական գործերով դատական քննությունների ձգձգումների պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ դատարանների վարույթներում քննվող քրեական գործերով քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ:

Դատախազության տարեկան հաղորդման մեջ ներկայացված են օրինակներ, որոնք փաստում են ուշացած արդարադատության վերաբերյալ իմ կողմից նշված մտահոգությունները:

Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակներում մեկ այլ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որով սահմանվել են Գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ կայանալիք օպերատիվ խորհրդակցություններում համապատասխանաբար 6 ամսից և 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները:

Սկսվել է հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը, որը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 1-ին զեկուցվել են հաձնարարականից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: Այս տարվա փետրվարի 6-ից՝ հանձնարարականի տրման օրվանից մինչև ապրիլի 1-ը՝ ամփոփման օրը, գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ:

​Գործերի քննության ժամկետների հարցը մշտապես գտնվում է Դատախազության ուշադրության կենտրոնում:

Դիտումների քանակ73
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015