• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հեյդար Ալիևի կադրերն են եղել. Արշակյան+ Բաց հարթակ. Ռոբերտ Քոչարյանն... 20:40
Amnesty International-ը Քերիմլիի կալանավորումը որակել է ավտորիտար գործելաոճի դրսևորում. «Հարևաններ» Amnesty International-ը Քերիմլիի կալանավորումը... 20:24
Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:4329 Ապր, 2023

Թուրքիան չի կարող հանդուրժել Էրդողանի կառավարման ևս հինգ տարի. Քըլըչդարօղլու

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ։ Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։

Այնուհետև Ադրբեջանի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ մասնակցել է «Տեքնոֆեստ» օդատիեզերական տեխնոլոգիաների փառատոնին: Սա առաջին միջոցառումն էր, որին մասնակցել է Էրդողանը՝ առողջական խնդիրների մասին քննարկումներից հետո: Էրդողանն ու Ալիևը փառատոնի անցկացման վայր են գնացել առաջին թուրքական էլեկտրամեքենայով։ Ղեկին եղել է Ադրբեջանի նախագահը։

Տեքնոֆեստի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել ելույթներով: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղյան 2-րդ պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեն եղել է Բաքվի կողքին: «Էրդողանն իր հայտարարություններով և ուղերձներով հստակորեն սատարում էր Ադրբեջանին: Նա ասաց, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան Ադրբեջանի կողքին է, և դա մեզ լրացուցիչ ուժ, լրացուցիչ ոգի տվեց»,- հայտարարել է Իլհամ ալիևը: Նրա խոսքով՝ «Թուրքիան այսօր Եվրասիայի առևտրային, էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական կենտրոնն է, թուրքական հզոր արդյունաբերությունն ուժեղացնում է ինչպես Թուրքիային, այնպես էլ նրա դաշնակիցներին, իսկ թուրքական բանակն այսօր աշխարհի ամենազարգացած բանակներից մեկն է»:

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՍ 5 ՏԱՐԻ

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը հաղթանակի դեպքում հավակնում է դառնալ հանրապետության նախագահ, ցանկանում է ընտրվելու դեպքում որքան հնարավոր է՝ շուտ վերսկսել ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցային գործընթացը։ Այս մասին նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Էրդողանի գլխավոր մրցակիցն ասել է Financial Times-ին։

Նա միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան տնտեսական հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ, թեև ինքն ու իր դաշնակիցները «ճիշտ չեն համարում», որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում Ուկրաինայում։ Քըլըչդարօղլուն թերթին ասել է նաև, որ իր նախագահության խնդիրն է լինելու թույլ չտալ, որ Թուրքիան դառնա ավտոկրատ երկիր, վերականգնելու է ժողովրդավարական ինստիտուտները և սկսելու է լուծել երկրի տնտեսական խնդիրները։ «Մեր առաջնահերթություններն են» ազատությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը չի կարող հանդուրժել Էրդողանի կառավարման ևս հինգ տարի: Ընդդիմության միասնական թեկնածուն նաև կասկած է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն առանց խախտումների, և դա կանխելու համար ընդդիմադիր դաշինքը բազմաթիվ դիտորդների է ներգրավել ընտրություններում։

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մայիսի սկզբին կայցելի Կորեայի Հանրապետություն և բանակցություններ կանցկացնի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ Այցը նախատեսվում է մայիսի 7-8-ը։ Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կողմերը քննարկելու են մի շարք հարցեր, տարածաշրջանային խնդիրներ՝ նախ և առաջ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ։ Սա վերջին 5 տարվա ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն է Հարավային Կորեա։ Երկրների միջև հարաբերությունները վատացել էին մի քանի տարի առաջ՝ պատմական չլուծված խնդիրների պատճառով։

Այսօր մեկնարկել է Կիսիդայի այցը աֆրիկյան չորս երկիր՝ Եգիպտոս, Գանա, Քենիա և Մոզամբիկ: 2021 թվականի հոկտեմբերին պաշտոնը ստանձնելուց հետո սա Կիսիդայի առաջին ուղևորությունն է Աֆրիկա: Մեկնելուց առաջ Ճապոնիայի վարչապետը հայտնել է, որ աֆրիկյան առաջնորդների հետ քննարկելու է համագործակցության գլոբալ հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:

ՀՐԴԵՀ ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ

Սևաստոպոլի Կազաչյա Բուխտա միկրոշրջանի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով՝ հայտնում է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազ-վոժաևը։ Հրդեհը տարածվել է մինչև 1000 ք.մ մակերեսով: Տուժածներ չկան: Նրա խոսքով, հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են տարածաշրջանի ԱԻՆ բոլոր ուժերը։ Դեպքի վայրում աշխատում են Ղրիմի հրշեջ խմբերը։

«Սևծովյան նավատորմի ռեսուրսները նույնպես ներգրավված են։ Հրդեհային գնացքն է աշխատում»,- գրել է Ռազվոժաևը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկելի է, քաղաքացիական օբյեկտներին ոչինչ չի սպառնում։

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 3 անշարժ գույք, 11 մլն դրամ. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարագիրը 19:0905 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Մայր Աթոռի դիվանատանը թմրամիջոց է իրացվել. մանրամասներ Արշակ արքեպիսկոպոսի գործով 19:0005 Դեկ, 2025
  • Փայտի վառարանից անցում արևային պանելի. առաջարկ պետությանը 18:5905 Դեկ, 2025
  • «Կասկադ» նոր համալիրը կպահպանի հուշարձանի ոճային տրամաբանությունը. Ժան-Միշել Վիլմոտ՝ նախագծի հեղինակ 18:5105 Դեկ, 2025
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև էներգետիկ և էլեկտրահամակարգերի ոլորտներում համագործակցության հարցեր 18:4105 Դեկ, 2025
  • ՔԿ-ն` Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննության մասին 18:2705 Դեկ, 2025
  • Դատախազը դատարան է հանձնել Զորականում անչափահասին առևանգած և նրա նկատմամբ խուլիգանություն կատարած մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1805 Դեկ, 2025
  • Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր 18:1505 Դեկ, 2025
  • Ադրբեջանն ավարտել է Նախիջևանի երկաթուղու վերակառուցման նախագծային աշխատանքները 18:0605 Դեկ, 2025
  • NYT-ն Պենտագոնի դեմ դիմել է դատարան՝ ԶԼՄ-ների համար սահմանափակումների պատճառով 17:5905 Դեկ, 2025
  • Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը 17:5105 Դեկ, 2025
  • Երանի՜ խաղաղարարներին. Հռոմի պապի եռօրյա այցը Լիբանան 17:4405 Դեկ, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցեր 17:3405 Դեկ, 2025
  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը 17:2505 Դեկ, 2025
  • ՀՀ-ն վերադիրքավորվել է կոնֆլիկտայինից գործակցայինի. ՍԾՏՀ վեհաժողովն ու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունը 17:2105 Դեկ, 2025
  • Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության գործունեության հարցեր 17:1405 Դեկ, 2025
  • 2024-ի սեպտեմբերից ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել. ՀՎԿԱԿ 17:0805 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանը Կալիֆոռնիայում քննարկել է Հայաստան–սփյուռք համագործակցության և համայնքային զարգացման հարցեր 17:0105 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Մոսկվան զրկվեց տրիլիոնավոր դոլարներից, իսկ ԵՄ-ն էներգետիկ անկախություն ստացավ 17:0005 Դեկ, 2025
  • Թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ. Գեղամ Գևորգյան 16:5405 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են. ԱՆ 16:4805 Դեկ, 2025
  • Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին, մինչդեռ մի քանի երկիր՝ ոչ 16:4205 Դեկ, 2025
  • ԵԱՍՄ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ 16:3405 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի «Երիտասարդի երազանք» նախագծի շահառուները 16:2805 Դեկ, 2025
  • Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը 16:2205 Դեկ, 2025
  • Մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքի սոցիալ-տնտեսական ծրագրերն ու Սպանդարյան ջրանցքի վերանորոգումը 16:2005 Դեկ, 2025
  • Փաշինյան–Քոքեր հանդիպմանը քննարկվել են Հայաստան–ՄԹ ռազմավարական գործընկերությունը և տարածաշրջանային խաղաղության հարցերը 16:1605 Դեկ, 2025
  • Մերցը դեմ է ԱՄՆ-ին ՌԴ-ի սառեցված ակտիվների փոխանցմանը 15:5705 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը և Մարիա Թելալյանը քննարկել են ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները 15:4605 Դեկ, 2025
  • ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվել են ԱԹՍ-ների հնարավորությունները 15:4505 Դեկ, 2025
  • Գեղանուշ գյուղում կարի արհեստանոց է բացվել 15:3105 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով 15:2205 Դեկ, 2025
  • Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ 15:1205 Դեկ, 2025
  • Ամենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 15:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ բոլորն էին կողմ, որոշակի բանավեճ եղավ. Թունյանը՝ ՍԾՏՀ ԽՎ-ի հայտարարության մասին 15:0005 Դեկ, 2025
  • Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկին՝ ՍԴ նախկին գլխավոր քարտուղարի ընտանիքին պատկանող հողամասի պայմանագիրը լուծելու պահանջի մասին 14:5205 Դեկ, 2025
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի Լոնդոն՝ մասնակցելուTRIPP նախագծի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման աշխատանքներին 14:4305 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարի տեղակալը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ 14:3205 Դեկ, 2025
  • Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ 14:1505 Դեկ, 2025
  • Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր երկաթուղային ցանց. Արիֆ Աղաև 14:0105 Դեկ, 2025
  • Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները կշարունակվեն. Ուշակով 13:4605 Դեկ, 2025
  • Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամփոփիչ նիստը 13:3305 Դեկ, 2025
  • Վրաստանի պետական համալսարանները չեն ընդունի միջազգային ուսանողների. Միկանաձե 13:1905 Դեկ, 2025
  • Ավարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքը 13:0905 Դեկ, 2025
  • ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումը 13:0205 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | ԵՄ գործակցության հարցերից մինչև տարածաշրջանային զարգացումներ. Միրզոյանի հանդիպումները Ավստրիայում 13:0005 Դեկ, 2025
  • Արմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել է 12:5605 Դեկ, 2025
  • Պապիկյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՄԹ համագործակցության հարցեր 12:5005 Դեկ, 2025
  • Պուտինի այցը պատմական նշանակություն ունի. Մոդի 12:4005 Դեկ, 2025
  • Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար 12:2705 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը տեղափոխելու է Միացյալ Նահանգներ 12:0105 Դեկ, 2025
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է 11:5105 Դեկ, 2025
  • ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4105 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է 11:3505 Դեկ, 2025
  • ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարարը Երևանում է՝ բացելու Հայաստանից առաջին մշտական Պաշտպանության բաժինը 11:2505 Դեկ, 2025
  • ՄՍՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ․ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:2405 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարվել են համագործակցության ընդլայնման հարցեր 11:1005 Դեկ, 2025
  • Միրզոյանն ու Ալբանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության զարգացման հարցեր 11:0305 Դեկ, 2025
  • Վիեննայում քննարկվել են Հայաստան–Շվեդիա համագործակցության զարգացումները և տարածաշրջանային խաղաղության օրակարգը 10:5305 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել 10:4505 Դեկ, 2025
  • Հավաքագրվել են 603 կմ երկարությամբ ճանապարհների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները 10:3805 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | ՀՀ ԱԳ նախարարը միջազգային գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել | 05.12.2025 10:0005 Դեկ, 2025
  • Բատիկայի դասընթաց տեղահանված կանանց համար 09:4705 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ 09:3205 Դեկ, 2025
  • Վարչապետն այս կիրակի Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի 09:2805 Դեկ, 2025
  • Ժամը 9:00-ի դրությամբ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է 09:2205 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանն ու ԱՄՆ կոնգրեսի անդամը քննարկել են երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորությունները 09:1805 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5505 Դեկ, 2025
  • Ինտերնետ առևտուրը ԵԱՏՄ-ում կհեշտանա 08:4305 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:2005 Դեկ, 2025
  • Շաքարային դիաբետը խոչընդոտ չէ. Մարիամը հաղթահարել է Արարատի բարձունքը 08:0105 Դեկ, 2025
  • 5 անշարժ գույք, 57 մլն դրամ. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարագիրը 00:5405 Դեկ, 2025
  • Ադրբեջանը և Հայաստանը հարաբերությունների ամենախաղաղ շրջանն են ապրում. Բայրամով 00:3305 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը 00:1505 Դեկ, 2025
  • Դեսպան Բալայանը Լյուվենի կաթոլիկ համալսարանի ուսանողներին է ներկայացրել վաշինգտոնյան համաձայնագրերն ու «TRIPP»-ի իրագործման կարևորությունը 00:0205 Դեկ, 2025
  • ԿԿՀ անդամի ընտրությանը մասնակցել է միայն Հակոբ Արշակյանը, դեմ քվեարկել թեկնածուին 23:4204 Դեկ, 2025
  • Արարատ Հարությունյանը մեկնարկային մենամարտում վստահ առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցչի նկատմամբ. բռնցքամարտի ԱԱ 23:2604 Դեկ, 2025
  • TRIPP-ի իրագործումը միտված է Հարավային Կովկասը տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի վերածելուն. Միրզոյան 23:1504 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել «ԹՐԻՓ ուղի» ծրագիրը 23:0204 Դեկ, 2025
  • Երկրորդ տարին անընդմեջ պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նվազել են ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ նախարար 22:5904 Դեկ, 2025
  • Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ի համամասնական ցուցակի ձևավորման կարգը 22:4804 Դեկ, 2025
  • «88» սուպերմարկետների ցանցը կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ․ հայտարարություն 22:2304 Դեկ, 2025
  • Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ 22:0704 Դեկ, 2025
  • Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբերյալ քննարկումները 22:0504 Դեկ, 2025
  • ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին 21:5404 Դեկ, 2025
  • Պիտի ամեն ինչ անենք, որ պայմանագրային ծառայությունը դառնա առավել գրավիչ. Պապիկյան 21:4504 Դեկ, 2025
  • Սրբուհի Գալյանը Դոհայում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի նստաշրջանին 21:3504 Դեկ, 2025
  • Մարթա Կոսի հայտարարությունը որևէ կապ չունի ՀԷՑ-ի հետագա կառավարման խնդրի հետ. վարչապետ 21:2504 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը 21:0704 Դեկ, 2025
  • Լուրեր 21։00 | Եկեղեցու ճգնաժամից մինչև ՀԷՑ-ի խնդիրներ. վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 04.12.2025 21:0004 Դեկ, 2025
  • «Հաց ու պանիր» փառատոնը՝ ՏԱԽ-երի գործակցությամբ 20:5904 Դեկ, 2025
  • Միրզոյանը և Բոճորիշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունների շուրջ 20:5704 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5304 Դեկ, 2025
  • Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 20:4904 Դեկ, 2025
  • Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում 20:4604 Դեկ, 2025
  • Հարավաֆրիկյան Հանրապետությունը կդադարեցնի իր մասնակցությունը G-20-ին, մինչև նախագահությունը ԱՄՆ-ից անցնի Մեծ Բրիտանիային 20:4104 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.12.2025 20:3404 Դեկ, 2025
  • Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թ. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Ամիրբեկով 20:2704 Դեկ, 2025
  • Պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի. Նիկոլ Փաշինյան 20:2404 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 4. 2025 20:1804 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015