• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
00:5527 Ապր, 2023

Նախկին ոստիկանապետի զոքանչը հողամասեր է գնել և Range Rover մեքենա. Գասպարյանի գործը՝ դատարանում

Դատախազությունը Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա կնոջ, դստեր ու փոխկապակցված այլ անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցում ցանկանում է փոխել պահանջները:

Համլետ Հարությունյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Առաջին փոփոխությունը, որը կատարվել է, վերաբերում է Սուսաննա Գասպարյանի ստացած աշխատավարձերին, որոնք չեն համարվել օրինական եկամուտ, ինչի արդյունքում նաև հաշվարկը էապես փոփոխվել է, քանի որ ի սկզբանե ներկայացված հայցադիմումով, երբ այսպիսի տվյալներ դեռևս առկա չէին, նրա կողմից ստացված աշխատավարձի չափով հավելյալ օրինական եկամուտ է դիտարկվել իրավասու մարմնի կողմից:

Փոփոխության հիմքում դրվել են Սուսաննա Գասպարյանի քրեական գործով ստացված տվյալները, ըստ մեղադրանքի՝ նա աշխատանքի չի գնացել, սակայն միլիոնների աշխատավարձ ու բարձր կոչումներ է ստացել:

Այս փոփոխությանը, սակայն, դեմ է Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը:

Վարազդատ Ասատրյան (Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ) - Անձի անմեղության կանխավարկածը ոտնահարելու պայմաններում ստացվող տեղեկություն է, և այդ հանգամանքը դրվում է սույն հայցի հիմքում, որը, մեծ հաշվով, զուրկ է փաստակազմից: Ընդամենը ենթադրություններ են, դրանց շրջանակներում չի կարող կառուցվել այդ հայցը, հետագայում խնդիր ենք ունենալու նշված քրեական գործի կասեցնելու հետ:

Դատախազն ասաց՝ ըստ տարիների հաշվել և ըստ այդմ` հայցում փոփոխություններ են մտցրել:

Համլետ Հարությունյան - 2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` Վլադիմիր Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները կարող էին առավելագույնը ունենալ 14 մլն 529 հազար դրամի չափով օրինական դրամական միջոցներ, և չնայած այդ հանգամանքին` 2008 թվականի հոկտեմբերի 15-ին Սուսաննա Գասպարյանի անվամբ 48 մլն դրամով ձեռք է բերվել Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարանը:

Հայցվոր կողմի պնդմամբ՝ նշված բնակարանը Վլադիմիր Գասպարյանին է պատկանում, ըստ դատախազի` նրա կինը այդ գույքը ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել:

Դատախազը ներկայացրեց նաև, որ 2009-ին Գասպարյանը 3 միլիոն դրամով թանկարժեք մեքենա է օտարել, ապա հիշեցրեց, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը տվյալ անձը շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է այլ անձի:

Համլետ Հարությունյան - Հաշվի առնելով, որ Վլադիմիր Գասպարյանը նշված տրանսպորտային միջոցն օտարել է 3 միլիոն դրամով, իսկ համանման գույքի օտարման ժամանակահատվածում այդպիսի գույքի շուկայական արժեքը կազմել է 30 միլիոն 200 հազար դրամ, ստացվում է` Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենան օտարվել է իրական արժեքից 90.7 տոկոսով ցածր գնով, հետևաբար մեքենան օրենքի իմաստով համարվում է Գասպարյանին պատկանող:

Շարունակելով` Համլետ Հարությունյանն ասաց՝ 2009 թ. ապրիլին Վլադիմիր Գասպարյանն ունեցել է առավելագույնը 1 միլիոն դրամ, և չնայած այդ հանգամանքին` 41 միլիոն դրամով ձեռք է բերել Range Rover Sport մեքենա: Գասպարյանն, ըստ դատախազի, այն օտարել է 5 միլիոն դրամով:

Համլետ Հարությունյան - Դրանից հետո` 2012-ի հունվարին, Վլադիմիր Գասպարյանը 56 միլիոն 308 հազար դրամով ձեռք է բերել Mercedes-Benz G 500 մակնիշի տրանսպորտային միջոցը, նշված օրվա դրությամբ նրա ընտանիքը կարող էր ունենալ առավելագույնը 16 միլիոն 438 հազար դրամ օրինական միջոցներ:

Մեքենայի 71 տոկոսը, ըստ հայցվորի, ձեռք է բերվել ոչ օրինական դրամական միջոցների հաշվին:

Համլետ Հարությունյան - 2012 դեկտեմբերին Վլադիմիր Գասպարյանի կնոջ մայրը` Հեղուշ Գալստյանը, 19 միլիոն դրամով ձեռք է բերել Փափազյան փողոցի հողամաս, հաշվի առնելով, որ այն հետագայում անհատույց փոխանցվել է Վլադիմիր Գասպարյանին` որդուն, հիմք է տալիս պնդելու, որ այն ի սկզբանե ձեռք է բերել Գասպարյանը` առավելապես այն պայմաններում, որ Հեղուշ Գալստյանը օրինական միջոցներ չի ունեցել:

Արդեն 2014-ին, դատախազի խոսքով, Հեղուշ Գասլտյանի անվամբ 43 միլիոն դրամով ձեռք է բերվել Range Rover Sport մակնիշի մեքենա, կրկին Գալստյանը նշված տրանսպորտային միջոցը գնելու որևէ հնարավորւթյուն չի ունեցել:

Նույն թվականին Գասպարյանի զոքանչի անվամբ 12 միլիոնով ձեռք է բերվել 2 հողամաս Փափազյան փողոցում:

Համլետ Հարությունյան - Ընդ որում՝ Գալստյանը նվիրատվությամբ այն տրամադրել է Գասպարյանի անչափահաս որդուն, իրավասու մարմնի պնդմամբ` գույքերի իրական շահառուն ի սկզբանե հանդիսացել է Գասպարյանը, և դրանք ի սկզբանե ձեռք են բերվել նրա միջոցներով:

Հայցի փոփոխության միջնորդությանը դեմ է Գասպարյանի ներկայացուցիչը, նշում է` այն մի շարք խախտումներով է ներկայացվել, ըստ նրա` դատախազությունը չի կարող 100 տոկոս բռնագանձում պահանջել, քանի որ դրանց միայն մի հատվածն է դիտարկվել ապօրինի: Ըստ ներկայացուցչի՝ հայցի հիմքի առարկայի փոփոխություն կարող էր ներկայացվել միայն եզրակացության հիման վրա, մինչդեռ դա առկա չէ:

Վարազդատ Ասատրյան - Մեր պնդմամբ՝ դատախազությունը չէ այն մարմինը, որը որոշելու է` այդ գույքի բռնագանձումը հնարավոր է, թե անհնար, միջին շուկայական արժեքն էլ որոշել և արձանագրելը եւս, թվային արտահայտմամբ, պարտադիր կատարման փուլում առաջացնելու է որոշակի խնդիրներ:

Դատարանը հայցի առարկայի փոփոխության միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով: Ընդհանուր առմամբ, դատախազությունը պահանջում է Գասպարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 2,1 միլիարդ դրամի գույք ու մոտ 170 միլիոն դրամ:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ83
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015