• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:58
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհ 23:2904 Ապր, 2023

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Նիինիստյո

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԻԱՑԱՎ ՆԱՏՕ-ԻՆ

Ֆինլանդիան պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ին: Բրյուսելի կենտրոնակայանում Ֆինլանդիայի դրոշն ավելացվեց դաշինքի 30 անդամ երկրների դրոշներին: Կենտրոնակայանում պաշտոնական արարողությամբ ազդարարվեց դաշինքի համալրման մասին: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության փաստաթուղթը: Այնուհետև այն հանձնել է ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենին:
Ֆինլանդիան Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ Էր ներկայացրել 2022 թվականի մայիսին: Սակայն Թուրքիայի և Շվեդիայի միջև լարվածության պատճառով Անկարան շարունակում է արգելափակել Ստոկհոլմի անդամակցությունը՝ նշելով, որ ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ փախստականներին արտահանձնելու վերաբերյալ իր պահանջները չեն բավարարվել: Կողմերի միջև հարաբերությունները լարվել են նաև Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպի պատճառով:

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հանդիպումների և պաշտոնական արարողության ժամանակ ամենաբարձր մակարդակով վստահություն է հնչել, որ հեռու չէ նաև հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության պահը:

Սաուլի Նիինիստյո Ֆինլանդիայի նախագահ - Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղված չէ որևէ երկրի դեմ: Այն նաև չի փոխում պետության արտաքին և անվտանգության քաղաքականության հիմքերը կամ նպատակները: Ֆինլանդիան կայուն և կանխատեսելի երկիր է, որը ձգտում է վեճերի խաղաղ կարգավորմանը: Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «լիարժեք չէ» առանց Շվեդիայի անդամակցության:

Յենս Ստոլտենբերգ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար - Հենց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դրդեց Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Նախագահ Պուտինը ցանկանում էր սահմանափակել ՆԱՏՕ-ի ներկայությունը իր սահմաններին, ներխուժելով Ուկրաինա` փակել ՆԱՏՕ-ի դռները նոր անդամների դիմաց, բայց ստացավ հակառակը։ ՆԱՏՕ-ի արևելյան թևում ավելի շատ զորքեր կան օդում և ցամաքում, դաշինքի անդամներն ավելանում են, այսօր` Ֆինլանդիան, շուտով նաև Շվեդիան:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նշել, որ ակնկալում է նաև Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին:

«Շուրջ մեկ տարի անց մենք Ֆինլանդիային ընդունում ենք ՆԱՏՕ: Սա պատմության մեջ ամենաարագ վավերացման գործընթացն է»,- ընդգծել է նա:

«Կոչ եմ անում Թուրքիային և Հունգարիային առանց հապաղելու ավարտել վավերացման գործընթացը»,- ասել Է Բայդենը:

ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՄՈՒՏՔԸ ՆԱՏՕ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՐՈՒՄՆ Է. ՊԵՍԿՈՎ

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության փաստին անդրադարձել են Մոսկվայից: Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ՝ իրավիճակի հերթական սրումն է։ Դաշինքի ընդլայնումը ոտնձգություն է Ռուսաստանի անվտանգության դեմ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմին ստիպում են հակաքայլեր ձեռնարկել։ Պեսկովը նշել է, սակայն, որ Ֆինլանդիայի իրավիճակը արմատապես տարբերվում է Ուկրաինայի իրավիճակից։

Ռուսաստանի արտգործնախարարությոնը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Մոսկվան հարկադրված է լինելու պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի, որպեսզի կասեցվեն երկրի ազգային անվտանգության սպառնալիքները։ Ռուսաստանի հյուսիս-արևմտյան սահմաններին պաշտպանական ենթակառուցվածքների շինարարության կոնկրետ քայլերը կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի ինտեգրման պայմաններից, ներառյալ` ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների Ֆինլանդիայի տարածքում տեղակայումից:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին և ՆԱՏՕ-ի՝ սեփական մարտունակությունը բարձրացնելու ձգտումը, մեծացրել են հակամարտությունների վտանգը։ Շոյգուն նաև հայտնել է, որ բելառուսական գրոհային ինքնաթիռներից որոշները ստացել են հնարավորություն թշնամական թիրախներին հարվածել միջուկային զենքով, բացի այդ, բելառուսական զորքերին տրվել է «Իսկանդեր Մ» համակարգը, որը հնարավորություն է տալիս օգտագործել միջուկային հրթիռներ։

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ, ԻԻՀ, ՍԻՐԻԱՅԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարները: Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ դիվանագետները հանդիպման ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցերը։

Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրների փոխարտգործնախարարները անմիջականորեն և անկեղծորեն ուրվագծել են իրենց մոտեցումները և պայմանավորվել շարունակել շփումները:

ԱՔԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հյուրընկալել է իր հույն պաշտոնակցին փետրվարի 6-ի ուժեղ երկրաշարժից մեծապես տուժած Հաթայ քաղաքում։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսին օդանավակայանում դիմավորել է նախարար Հուլուսի Աքարը, նրանք միասին ուղղաթիռով շրջել են երկրաշարժից տուժած քաղաքներով, այնուհետև հայտարարություններով հանդես եկել: Թուրքիայի նախարարը հիշեցրել է, որ Հունաստանի կառավարությունն առաջիններից էր, որ օգնության համար խմբեր ուղարկեց Թուրքիա։ Անդրադառնալով Անկարայի և Աթենքի միջև երկարամյա վեճերին՝ Աքարն ասել է, որ երկու հարևանները պետք է լուծեն այդ խնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում և խաղաղ ճանապարհով։ Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ անհրաժեշտ է երկկողմ հարաբերություններում կայունություն հաստատել և ասել, որ ողբերգությունները, ինչպիսիք են երկրաշարժերը, ցույց են տալիս, թե որքան փոքր են Հունաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրները։

ԹՐԱՄՓԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորք, որտեղ կկանգնի դատարանի առաջ: Մարտի 30-ին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին՝ մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղ Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով: Դատախազների պնդմամբ՝ Դենիելսը ստացել է առնվազն 130 հազար դոլար, որն իրականում նախատեսված է եղել Թրամփի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորման համար: Սա համարվում է քրեական հանցագործություն, որի համար Նյու Յորքի օրենսդրությամբ նախատեսվում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Թրամփը պնդում է, որ անմեղ է և հետապնդման է ենթարկվում Ջո Բայդենի վարչակազմի կողմից: Հիշեցնենք, որ նա համարվում է 2024 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու գլխավոր հավակնորդը:

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ մեղադրանքի առաջադրումը չի խանգարում ընտրություններին մասնակցությանը։

Հեղինակ`Մերի Ներսիսյան
Դիտումների քանակ31
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 12. 2026 00:4513 Օգս, 2026
  • Եթե կան լոլիկ արտադրողներ, որ դեռ չունեն մթերման պայմանագրեր, կարող են դիմել. փոխնախարար 00:1513 Օգս, 2026
  • «Նոյի երկիր»-ը՝ Շանսիի թանգարանում 00:1213 Օգս, 2026
  • ՔՊ պատգամավորն ընդդիմությանը կոչ արեց միանալ Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգին 23:5112 Օգս, 2026
  • Սփյուռքի հայերենի ուսուցիչները՝ ազգային ինքնության դեսպաններ 23:5112 Օգս, 2026
  • Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը 23:2012 Օգս, 2026
  • Արման Գրիգորյանն ու ընկերները. նոր ցուցադրություն 23:1912 Օգս, 2026
  • Լուծել սոցիալական խնդիրը՝ չխրախուսելով ստվերը. խորհրդակցություն վարչապետի գլխավորությամբ 23:0012 Օգս, 2026
  • Վրաստանում հակառուսականության նոր ալիք է հասունացել. Կոբախիձե 22:4812 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին 22:3912 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ 22:2712 Օգս, 2026
  • Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան 22:1112 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ռուանդան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը 21:3912 Օգս, 2026
  • Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ 21:2112 Օգս, 2026
  • Այսօր երիտասարդության միջազգային օրն է, որը կնշենք Սևանի ափին․ Նիկոլ Փաշինյան 21:0612 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Լոլիկի խնդիրը կարգավորվում է․ գյուղացիները մթերման գնի նոր բարձրացում են ակնկալում 21:0012 Օգս, 2026
  • Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post 20:5912 Օգս, 2026
  • Եվրոպական երիտասարդական պառլամենտի 13-րդ ազգային կոնֆերանսը՝ Վանաձորում 20:5312 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը. Թրամփ 20:4812 Օգս, 2026
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4212 Օգս, 2026
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե 20:3612 Օգս, 2026
  • Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին 20:3012 Օգս, 2026
  • Դիլիջանի Ուսանողական փողոցը հիմնանորոգվում է 20:2412 Օգս, 2026
  • Կադիրովը չի ուզում չեչեններին ուղարկել պատերազմ. The Economist 20:1612 Օգս, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը 20:1112 Օգս, 2026
  • Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg 20:0612 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:5812 Օգս, 2026
  • Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում 19:4912 Օգս, 2026
  • Հայկական մեղվաբուծական ժառանգությունը՝ Մեղրի թանգարանում 19:3412 Օգս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման վերաբերյալ. Reuters 19:2312 Օգս, 2026
  • Տանտիրուհու դստեր ընկերուհին, տան կորցրած բանալին գտնելով, երեք անգամ գողություն էր կատարել 19:1412 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ 19:0512 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Էներգետիկ առևտուրը չպետք է բացառվի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան 19:0012 Օգս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 18:5312 Օգս, 2026
  • Պակիստանի ՆԳ նախարարն Իրանում է 18:4212 Օգս, 2026
  • Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը 18:3012 Օգս, 2026
  • Բովանդակություն չկա, ֆեյք ակցիա է ծայրից ծայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրների մասին 18:1512 Օգս, 2026
  • 1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են 18:0412 Օգս, 2026
  • Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի 17:5412 Օգս, 2026
  • Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին 17:4112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3012 Օգս, 2026
  • Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել 17:2412 Օգս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում 17:1112 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Հարված սեղանին և ծափեր ԱԺ-ում. Գարեգին Բ-ի անվան հիշատակումը՝ մթնոլորտի լարման պատճառ 17:0012 Օգս, 2026
  • Երիտասարդության միջազգային օրը Կապանում. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հրաշալի գաղափարներ» մրցույթի ամփոփմանը 16:5712 Օգս, 2026
  • Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը 16:4312 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 16:3112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3012 Օգս, 2026
  • ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղղություններն են 16:1612 Օգս, 2026
  • Երիտասարդների գաղափարները, նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար 15:5412 Օգս, 2026
  • Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան 15:4012 Օգս, 2026
  • Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա 15:3012 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2612 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին 15:1912 Օգս, 2026
  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը 15:1212 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Սևանի ափամերձ հատվածի 68 հողամասից ապամոնտաժվել է ավելի քան 200 շենք-շինություն 15:0012 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 14:5612 Օգս, 2026
  • Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ 14:4712 Օգս, 2026
  • Միջազգային կրթություն և մասնագիտական փորձ արտերկրում. գործադիրում նշանակվել են նոր փոխնախարարներ 14:3912 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3012 Օգս, 2026
  • Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ 14:2912 Օգս, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը 14:1812 Օգս, 2026
  • Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն․ ՊԵԿ 14:0612 Օգս, 2026
  • Ֆրանսիան ուժեղ շոգի նոր շրջան է ապրում 13:5412 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4212 Օգս, 2026
  • Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3212 Օգս, 2026
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015