Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Ռումինիայի էներգետիկայի նախարար Վիրջիլ Դանիել Պոպեսկուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բուդապեշտն ու Բուխարեստն Ադրբեջանից բնական գազ ստանալու հույս ունեն:
«Հունգարիայի և Ռումինիայի ճակատագրերը կապված կլինեն միմյանց բնական գազի մատակարարման անվտանգության տեսանկյունից, քանի որ, մի կողմից, մենք հույս ունենք Ադրբեջանից բնական գազ ստանալ, մյուս կողմից, սպասում ենք ծովային հանքավայրերից արդյունահանման մեկնարկին»,- ասել է Սիյարտոն:
Նա տեղեկացրել է, որ Հունգարիան և Ռումինիան ավելացրել են երկու երկրների գազատար համակարգերը միացնող փոխկապակցման հզորությունը մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր: Բացի դրանից՝ որոշում է ընդունվել խողովակաշարի կառուցման մասին, որը կարող է սևծովյան բնական գազը հասցնել մինչև Հունգարիայի սահման: